Աբրահամ Շատարևյան

հայ բժիշկ

Աբրահամ Շատարևյան (մոտ 1855 - ?), հայ բժիշկ։

Աբրահամ Շատարևյան
Ծնվել էմոտ 1855
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Այլ անուններՀա­քիմ Աբ­րա­համ
Մասնագիտությունբժիշկ
ՊաշտոնԵդե­սի­ա­յի քա­ղա­քա­պե­տա­կան բժիշ­կ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է մոտ 1855 թվականին։ Բժշկական բարձրագույն կրթություն է ունեցել։ 1895 թվականի դրությամբ եղել է Եդեսիայի քաղաքապետական բժիշկը։ Եդեսիայում հայտնի է եղել Հաքիմ Աբրահամ անունով։

1895 թվականի սեպտեմբեր ամսվա մի կիրակի օր 12 զինված թուրքեր մտել են Եդեսիա քաղաքի հայոց թաղը, տնից դուրս կանչել հայ եկեղեցու գանձապահ Պողոս Սարաֆյանին և դռան առջև դաշունահարելով սպանել։ Հայ երիտասարդները, հետապնդելով փախչող թուրքերին, բռնել են նրանցից մեկին՝ բերեջիկցի Իսմայիլին, որի ձեռքին եղել է արյունոտ դաշույնը, և հանձնել հայոց եկեղեցու մոտ գտնվող ոստիկանատուն։ Թուրք ոստիկանները սվինով սպանել են Իսմայիլին՝ ասելով. «Մեր օգու­տի հա­մար հա­յե­րը քեզ սպա­նե­լու էին։ Քա­նի որ ողջ այս­տեղ հա­սար, պետք է որ մենք քեզ սպա­նենք, ապա` հայերին այդ առիթով նեղը դնենք և թուրքերին ոտի հանենք։ Դու մեր ազգային նահատակն ես։ Դու պիտի մեռնես, որպեսզի ուրիշները քո հետևից գան»։ Շատ չանցած՝ ոստիկանատուն են ժամանել ոստիկանական նոր ուժեր։ Իսմայիլի դիակը կառավարչատուն են տարել։ Քաղաքի բժիշկ Աբրահամ Շատարևյանը, զննելով դիակը, հայտարարել է, որ Իսմայիլին սպանել են սվինով (իսկ սվինով կարող էին սպանել միայն թուրք ոստիկանները)։ Դա ակնհայտորեն հակասել է կառավարության տեսակետին, ըստ որի՝ Իսմայիլին սպանել էին հայերը։ Կառավարությունը հետամուտ չի եղել Պողոս Սարաֆյանի սպանության և ոճրագործ Իսմայիլի մյուս 11 ընկերները փնտրելու գործին։

Այդ դեպքից հետո անհայտ անձինք բժշկին վայր են նետել իր պաշտոնատան (բուժարանի) տանիքից ու սպանել՝ 40 տարեկանում։

1915 թվականին ձերբակալվել է Աբրահամ Շատարևյանի երիտասարդ որդին՝ Գևորգ Շատարևյանը։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն խմբագրել

  • Գազանճեան Նիկողոս, Յուշագրութիւն Եդեսիոյ 1895-ի Ջարդէն Մինչեւ 1915ի Հերոսամարտը եւ Եղեռնը, Երեւան, 2004, 224 էջ։
  • Իսկահատեան Հարութիւն, Վկայարան Հայկական Ցեղասպանութեան, Գիրք Բ., Պէյրութ, 2011, 352 էջ։