Աբրահամ Կոստանդնուպոլսեցի (17-րդ դար)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբրահամ Կոստանդնուպոլսեցի (այլ կիրառումներ)

Աբրահամ Կոստանդնուպոլսեցի (ծն. և մահ. թթ. անհտ.), 16 ֊ 17 դարերի հայ ինքնուս կենդանաբան։ Ապրել և ստեղծագործել է Կոստանդնուպոլսում[1]։

Աբրահամ Կոստանդնուպոլսեցի
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ

1611 թվականին գրել է «Պատմութիւն անասնոց և գազանաց, չորքոտանեաց, սողնոց և թիւնաւորաց, թռչնոց և մարդկան, ծովային ձկանց և անասնոց և գազանաց և այլ ժժմակաց ծովու և ցամաքի» մեզ հասած հայերեն ամենահին կենդանաբանական աշխատությունը (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռագիր № 1418)[2]։ Օգտվելով վեց լեզուներով աղբյուրներից և սեփական դիտողությունների ու լսածի հիման վրա Աբրահամ Կոստանդնուպոլսեցին տվել է 180 կենդանիների՝ չորքոտանիների (դրանց մի մասի մորթու կամ մուշտակի), թռչունների, ձկների, խեցեմորթների, միջատների, առասպելական կենդանիների ու մարդկանց («սովորաբար Հրեշք կոչվածքն») նկարագրությունը՝ հաճախ ուղեկցելով առասպելաբանություններով և բարոյախոսական գրքերից քաղած նյութերով[1][2]։

Աբրահամ Կոստանդնուպոլսեցին կրկնել է 16-րդ դարի նշանավոր կենդանաբանների (Գեսներ, Ռոնգելեն, Բելոն, Ալգրովանդի) գործածած դասակարգումը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 41 — 720 էջ։
  2. 2,0 2,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 15, էջեր 15 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։

ԳրականությունԽմբագրել

  • Տեր-Պողոսյան Ա., Բիոլոգիական մտքի զարգացումը Հայաստանում սկզբից մինչև XVIII դարը, Ե., 1960
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 41