Աբո Ավետիսյան (հուլիսի 24, 1990(1990-07-24), Բաղդադ, Իրաք[1]), Իրաքում ծնված ամերիկահայ նկարիչ, որը հաճախ է աշխատում կինոարտադրության, գրականության, լուսանկարչության և նկարչության ոլորտում։

Աբո Ավետիսյան
Ծնվել էհուլիսի 24, 1990(1990-07-24) (33 տարեկան)
ԾննդավայրԲաղդադ, Իրաք

Ավետիսյանը, մասնավորապես, գրել է «Տասներեքը Բաղդադում» կոչվող ինքնակենսագրական գիրքը, որում մանրամասն նկարագրվում է 2003 թվականի Իրաքի պատերազմի ընթացքում Բաղդադում ապրած նրա կյանքը, երբ նա դեռ պատանի էր[2]։

Անձնական կյանք խմբագրել

Ավետիսյանը սկսեց իր ճանապարհը դեպի լուսանկարչության և վավերագրական ոճի տեսագրությունների աշխարհ տասներեք տարեկան հասակում, երբ 2003 թվականին Իրաքյան պատերազմը հենց նոր էր սկսվել։ Ունենալով հայ ծնողներ, որոնք երկուսն էլ Հայոց ցեղասպանություն վերապրած երեխաներ էին[3], նա 2005 թվականին ներգաղթեց Միացյալ Նահանգներ։ Նա տիրապետում է արաբերեն, հայերեն և անգլերեն լեզուներին, և հաճախ էր օգտագործում այդ երեք լեզուները իր արվեստի գործերում։

Արվեստի գործեր խմբագրել

Նրա վերջին` «Հայաստան և Արցախ՝ տեսարան Թռչնի թռիչքի բարձրությունից» կոչվող կարճամետրաժ ֆիլմը[4], որը ձեռք բերեց ավելի քան 100,000 համակցված դիտումներ՝ լրացնելով մյուս՝ «Օբսեսիվ-գերիշխող փորձ»[5] կոչվող կարճամետրաժ կինոնկարին և օգնելով ընդհանուր թիվը հասցնել 500,000 համակցված դիտումների։

Հեղինակություններ խմբագրել

Ավետիսյանը հիշատակում է Գրաֆիտի հեղինակներ՝ Ռետնային և Շեպարդ Ֆեյրիին՝ որպես երկու նկարիչների, որոնց նա ուշադիր հետևում է։

Ակտիվություն խմբագրել

Ավետիսյանի՝ պատերազմում անցկացրած պատանեկության տարիները և նրա տատիկի և պապիկի ցեղասպանություն վերապրելը մեծ ազդեցություն են թողել նրա դաստիարակության վրա[6]։ Ավետիսյանի աշխատանքը հաճախ ներառում է հարգանքի տուրք և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքեր, ներառյալ Twitter #ArmenianGenocid արշավի սկիզբը[7]` սկսած 2011 թվականի ապրիլի 24-ից մեկ շաբաթ առաջ։ Օգտագործելով սեփական բլոգի հանրածանոթ լինելը՝ նա ավելի շատ ակաունտներ էր ներգրավվում և այնուհետև Քիմ Քարդաշյանի նման հանրաճանաչ ակաունտի օգնությամբ հետապնդում այդ հաշիվները[8] [9], և այդ պահից սկսած տարեցտարի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը դարձավ հեշթեգ[10]։

Ավետիսյանը 2018 թվականին այցելել է Հայաստան՝ 2018 թվականի հայկական հեղափոխությունից անմիջապես հետո, և իր ուղևորությունը փաստել է անօդաչու թռչող սարքերի նկարած կադրերով, որոնք բոլորն էլ ներկայացված են նրա «Հայաստան և Արցախ՝ տեսարան թռչնի թռիչքի բարձրությունից» կարճամետրաժ ֆիլմում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Vahakn Karakachian. «Apo Avedissian's Incredible Drone footage of the Wonders of Armenia». horizonweekly.ca. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  2. «Thirteen in Baghdad». www.goodreads.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  3. Avedissian, Apo (2013 թ․ սեպտեմբերի 5). Thirteen in Baghdad. Los Angeles: Apo Avedissian.(չաշխատող հղում)
  4. «Armenia & Artsakh - A Bird's Eye View (2018)». IMDB.com.
  5. «Obsessive Possessive - An Experience (2018)». IMDB.com.
  6. «Telling Unheard Stories». Asbarez. Vol. 104, no. 14, 235. Los Angeles. 2012 թ․ մարտի 31. էջ 9.
  7. Levon Abrahamian (2012 թ․ հունիսի 18). «Telling Unheard Stories». Haytoug. No. Summer 2012. Los Angeles. էջեր 18–20.
  8. «Kardashian Blogs for Armenian Genocide Recognition». Armenian Weekly. Los Angeles. 2012 թ․ ապրիլի 21.
  9. «'Time to Recognize the Armenian Genocide,' Says Kim Kardashian». Asbarez. Los Angeles. 2012 թ․ ապրիլի 21.
  10. Duncan Riley (2014 թ․ ապրիլի 24). «Social Media Remembers The #ArmenianGenocide». Social News Daily.
  11. «Apo Avedissian's Incredible footage of Armenia». aypoupen.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.