Աբումուսլիմ Բոգատիրյով
Աբումուսլիմ Մագոմեդովիչ Բոգատիրյով (ռուս.՝ Абумуслим Магомедович Богатырёв, օգոստոսի 28, 1984, Կասպիյսկ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ։
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 28, 1984 (39 տարեկան) | |||||
Ծննդավայր | Կասպիյսկ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||
Դիրք | կիսապաշտպան | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | Լեգիոն-Դինամո | |||||
Համար | 20 | |||||
Պատանեկան կարիերա | ||||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա խմբագրել
2007 թվականի ընդգրկվել է Սոչիի «Ժեմչուժինի-Ա» ակումբի կազմում, որտեղից տեղափոխվել է Մախաչկալայի «Դինամո» ակումբ[1]։ 2007 թվականին տեղափոխվել է Ղազախստան, որտեղ խաղացել է «Կայսար» ակումբում։ Դրանից հետո խաղացել է Գելենջիկի «Սպարտակ» ակումբում։ 2009 թվականին վերադարձել է «Կայսար», որի կազմում աչքի է ընկել տուգանայինից խփած մեկ գոլով «Ժետիսուի» դեմ խաղում[2]։ Նույն թվականին խաղացել է ուզբեկական «Ալմալիկ» ակումբում, սակայն շուտով հեռացել է ակումբից և տեղափոխվել է Լիսկիի «Լոկոմոտիվ» ակումբ։ Հետագայում խաղացել է «Ռադիան-Բայկալ» և «Ամուր-2010» ակումբներում։ 2013 թվականին հեռացել է Բլագովեշչենկսի «Ամուր-2010» ակումբից[3]։ 2013/2014 մրցաշրջանում խաղացել է «Սախալին» ակումբում։ 2014 թվականի ամռանը տեղափոխվել Լիսկիի «Լոկոմոտիվ» ակումբ։ 2016 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել Կուրսկի «Ավանգարդ» ակումբի հետ։ 2018 թվականի մարտի 2-ին հայտնի է դարձել, որ Բոգատիրյովը պայմանագիր է կնքել «Լեգիոն-Դինամո» ակումբի հետ[4]։ 2018 թվականի մարտի 10-ին կատարել է իր նորամուտը «Լեգիոն-Դինամո» ակումբի կազմում՝ փոխարինման «Սպարտակ-Նալչիկ» ակումբի դեմ խաղի դուրս գալով 73-րդ րոպեին[5]։
Ձեռքբերումներ խմբագրել
- ՊՖԼ առաջնության հաղթող – 2016/2017
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «2007 год: Любительская лига. Зона ЮФО». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ Кайсар — Жетысу 2:3
- ↑ Благовещенский ФК «Амур-2010» покинул Абумуслим Богатырев
- ↑ «Добро пожаловать в команду, Муслим!». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ Протокол матча «Спартак-Нальчик» (Нальчик) — «Легион-Динамо» (Махачкала)