Աբդուլ Հադի Վիջի Մութհարի

Աբդուլ Հադի Վիջի Մութհարի (ինդոն.՝ Abdul Hadi Widji Muthari, հունիսի 24, 1946(1946-06-24), Sumenep, Արևելյան Յավա, Ինդոնեզիա - հունվարի 19, 2024(2024-01-19)[1]), ինդոնեզացի բանաստեղծ ու գիտնական։

Աբդուլ Հադի Վիջի Մութհարի
Abdul Hadi Widji Muthari
Ծննդյան անունԱբդուլ Խադի Վիջի Մութխարի
Ծնվել է1946 հունիսի 24
ԾննդավայրSumenep, Արևելյան Յավա, Ինդոնեզիա
Վախճանվել էհունվարի 19, 2024(2024-01-19)[1] (77 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուինդոնեզերեն
Քաղաքացիություն Ինդոնեզիա
ԿրթությունԳադջահ Մադա համալսարան
Ժանրերէսսե

Կենսագրություն խմբագրել

1967 թվականին ավարտել է Ջոկյակարտի Գաջա Մարդի համալսարանը։ 1992 թվականին պաշտպանել է բժշկական թեզ Մալազիայի համալսարանում։ Բացի այդ 1973-1974 թվականներին ԱՄՆ-ի Իովա համալսարանում ներկայացրել է գրողների միջազգային ծրագիր։

1960-1970-ական թվականներին զբաղվել է ամսագրի խմբագրմամբ և հրապարակել «Բելեյ Պուստակա» ամսագիրը։ Ներկայումս (2008 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում) դասախոսում է Ջակարտի Պարամդին համալսարանում[2]։

Հրատարակչություն խմբագրել

Հրապարակել է հինգ բանաստեղծությունների հավաքածու՝ «Բարձր ալիքը ծովն է, ոչ ավելի» (1971), «Հայելի» (1975), «Խոհ» (1976), «Քամուց կախված» (1977), «Ծովի որդին, քամու որդին» (1983)։ Նա հանդիսանում է նաև «Մոդին Կառոկ» հեքիաթների հավաքածուի հեղինակը(1983), երեխաների համար գրված «Մուկիկի ընտանիքը» (1999) պատմվածքների հավաքածուն և փիլիսոփայական գիրք «Իսլամ։ Մշակութային և էսթետիկ հորիզոն» (1999)[3]։

Մրցանակներ խմբագրել

  • «Խորիսոն» ամսագրին՝ լավագույն բանաստեղծությունների համար (1969)
  • Ինդոնեզիայի մշակույթ (1979)
  • Հարավ-արևելյան Ասիայի գրականական մրցանակ (1985)
  • Մաստրայի գրականական մրցանակ

Ընտանիք խմբագրել

Հայրը՝ Կ. Աբու Մուտարը, ուսուցիչ է։ Մայրը՝ Ռ. Ա. Մարտիյան, Սուրկարտների արիստոկրատ տոհմից է։ Կինը՝ Տաջեվատի Կունչորոն լրագրող և նկարիչ է։ Երեխաները (դստրերը)՝ Գայատրի Վեդոտամի (գրող), Դիան Կուսվանդինի (լրագրողուհի), Այուշա Աշուտխյա (ուսուցչուհի)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Professor of Paramadina University Abdul Hadi WM Passed Away
  2. Profil Abdul Hadi Widji Muthari | merdeka.com
  3. Погадаев, В. Малайский мир (Бруней, Индонезия, Малайзия, Сингапур). Лингвострановедческий словарь. М.:"Восточная книга", 2012, с. 218