Աբբաս Ալ-Նուրի
Աբբաս Ալ-Նուրի (դեկտեմբերի 8, 1952, Դամասկոս, Սիրիա), հայտնի սիրիացի դերասան, գրող և ռեժիսոր։ Ծնվել է Սիրիայում՝ Դամասկոսում։ Ներկայացրել է տարբեր ծրագրեր և մասնակցել է տարբեր հեռուստատեսական սերիաների և կինոարվեստների։ Նա իր գեղարվեստական գործունեությունը սկսել է 1976 թվականին[1]։
![]() արաբ․՝ عباس النوري | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբեր 8, 1952 |
Ծննդավայր | Սիրիա, Դամասկոս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Կենսագրություն Խմբագրել
Աբբաս Ալ-Նուրին ամուսնացել է Անուդ Խալեդի հետ, ով կոմպոզիտոր և սիրիական սերիաների գրող է։ Ունեն երեք որդի՝ Րանիմ, Մայյար և Րիբալ։ Փոքր տարիքից հետաքրքրվել է կինոյի ու թատրոնի գրքերի ընթերցմամբ և իր թաղամասի՝ Քայմարիեյի մշակույթի ակումբի անդամներից է դարձել, ապա այդ ակումբի անդամների հետ ձևավորել է “Լույսերի խումբ” անունով թատերական խումբը։
Բազմաթիվ խոսակցություններ է տարածվել արվեստագետ Աբբաս Նուրիի մահվան շուրջ։ Այդ խոսակցությունների սկիզբը 2012 թվականի ապրիլին էր, երբ լուրեր տարածվեցին, թե նա մահացել է “Սաբաա Բահրաթ” հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Երկրորդը 2013 թվականի մայիսին էր, որտեղ տարածվեցին լուրեր, թե նա մահացել է սիրիական բանակին աջակցելով (կային երկու նկարներ, որոնք ցույց էին տալիս նրա մահը), սակայն արվեստագետ Աբբասը Ալ-Նուրին ժխտել է բոլոր այս խոսակցությունները, հաստատելով, որ նա կենդանի է և աշխատում է նոր սերիաների նկարահանումներում։ Ծնողները, մասնավորապես հայրը նրան դիմադրել են արվեստին հետևլու պատճառով։ Նրա ընտանիքը ամբողջությամբ աշխատել են տարբեր մասնագիտություններով, սակայն ինքը նախընտրել է արվեստը… Սակայն 30 տարի հետո, նրա հայրը սկսեց քաջալերել նրան։
Դերերը Խմբագրել
Իր արվեստը սկսեց համալսարանական բեմի միջոցով Ֆաուազ Ալ-Սաժերի տնօրինության տակ և ներկայացրեց մի շարք բարձր որակով թատրոններ։ Ապա արվեստագետ Սալիմ Սաբրիի միջոցով անցավ հեռուստացույցին։ Հետո նրան ընդունեցին այդ ժամանակվա մի շարք փորձառու ռեժիսորներ և նա մասնակցեց մի շարք շատ կարևոր դերերում, որոնք հայտնի դարձան Սիրիայում և Արաբական աշխարհում։
90-ական թվականների սկիզբը հասավ մեծ հաջողությունների՝ ներկայացնելով իր գործերը, որոնց միջոցով սիրիական դրաման ունեցավ մեծ դիրք Արաբական աշխարհում և իր այս հաջողությունները հաջորդեցին իրար տարիների ընթացքում։
Գործերը Խմբագրել
Իր ներկայացրած գործերը հասնում են մոտավորպես 100-ի։
Ամենահայտնի ֆիլմերը Խմբագրել
Ներկայացրել է բազմաթիվ ֆիլմեր՝
Որպես դերասան մասնակցել է բազմաթիվ ֆիլմերի՝
- Ցանելու հողը (1992)
- Ստիպված գործընկերներ (1993)
- Հին վերնագիրը (1994)
- Պատվավոր մրցակցություն (1994)
- Սիրտը (1995)
- Նկար (2002)
Որպես գրող և ռեժիսոր ունի բազմաթիվ ֆիլմեր՝
Սերիալները Խմբագրել
- Միջնորդը (1978)
- Կեսգիշերվա երազներ (1979)
- Թևերը (1984)
- Բժշկուհին (1984)
- Գաղթը դեպի հայրենիք (1987)
- Քե՛զ Դամասկոս (1988)
- Սրտերի գաղթը դեպի սրտեր (1990)
- Դամասկոսյան օրեր (1992)
- Աբու Քամել 1 (1990)
- Աբու Քամել 2 (1993)
- Հույսի երգը (1999)
- Կյանքի հնարավորությունը
- Ճամփորդների գիշերը
- Ընկերներ էինք
- Մայրեր և որդիներ
- Լռության ժամանակը
- Սփյուռքը (2003)
- Գարնան սպանությունը (2004)
- Լույսի բիծ (4-րդ մաս)(2004)
- Զույգեր (2004)
- Թաղամասի դուռը (առաջին մաս)(2006)
- Թաղամասի դուռը (2-րդ մաս)(2007)
- Սիրո նմանվող բաներ (2007)
- Նեղ միջանցնքներ (2007)
- Տաք ձմեռ (2009)
- Իմ սիրտը ձեր հետ է (2009)
- Թաղամասի դուռը (6-րդ մաս)(2014)
- Թաղամասի դուռը (7-րդ մաս)(2015)
և այլն…