Աբաշևյան մշակույթ, ուշ բրոնզի դարի (մ.թ.ա. երկրորդ հազարամյակի 2-րդ կես) ցեղերի մշակույթ Միջին Պովոլժիեում և Հարավային Մերձուրալում։ Աբաշևյան մշակույթի դամբարանաբլուրներն առաջին անգամ պեղվել են 1925-ին, Աբաշևո գյուղի (Չուվաշիա) մոտ։ Հայտնաբերվել են երկրաչափական զարդանախշերով կավամաններ, պղնձե և արծաթե զարդեր, զանազան գործիքներ, որոնք զարգացած որսորդության, ձկնորսության և անասնապահության ակնառու վկայություններն են։ Աբաշևյան մշակույթի բնակավայրեր պահպանվել են միայն Մերձուրալում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 14)։
|