Ա՜խ, երանի թե լիներ մի հնար...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Ա՜խ, երանի թե լիներ մի հնար...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1889 թվականին[1]։

Ա՜խ, երանի թե լիներ մի հնար․․․
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1889
ՎիքիդարանԱ՜խ, երանի թե լիներ մի հնար...

Պատմություն

խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1889 թվականին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 280-ում պահվում է 1892 թվականի մարտի 24-ին Թումանյանի՝ Ան․ Աբովյանին ուղղված նամակը և դրա մեջ՝ ինքնագիրը՝ հետևյալ ծանոթագրությամբ[1]

  Էսօր թղթերիս մեջ գտա մի ոտանավոր-փոքրիկ экспромт, տակին գրած 1889 թվականին «Վեչերում» բանից դուրս է գալիս, որ մի տխուր բնավորությունյան տեր սիրելի Նազելիի ուրախությամբ ինձ շատ է դուր եկել, և ես գրել եմ։
- Հովհաննես Թումանյան
 

Այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության հինգերորդ հատորում (էջ 66) Ան․ Աբովյանին ուղղված նամակի մեջ։ Այնուհետև տպագրվել է Երևանում, 1940-1959 թվականներն լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 436)։ Այստեղ կազմողները վերնագրել են «Վեչերում» և իրենց կողմից ավելացրել «Էքսպրոմտ» ենթավերնագիրը՝ ըստ երևույթին հենվելով նամակի վերը բերված հատվածի վրա և թյուրիմացաբար ենթադրելով, թե «Վեչերումը» բանաստեղծության վերնագիրն է, մինչդեռ այն վերաբերում է գրության տեղին։

Տպագրվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկեր լիակատար ժողովածու. Երևան: հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 553.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ա՜խ, երանի թե լիներ մի հնար...