ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի գործադուլ

ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի գործադուլ, վերջին 20 տարվա մեջ[1][2] սցենարիստների ամենախոշոր գործադուլը, որը սկսվել է 2007 թվականի նոյեմբերի 5-ին և շարունակվել մինչև 2008 թվականի փետրվարի 12-ը[3]։

Սցենարիստների գործադուլը Լոս Անջելեսում

Սցենարիստների գիլդիայի պահանջը կայանում էր նրանում, որ կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների միության հետ նոր պայմանագիր կնքվի, որի համաձայն՝ կինո և հեռուստաարտադրանքների DVD-ով և համացանցում վաճառքների համար հեղինակներին փոխանցումների տոկոսները կավելանան։

Բանակցությունների ժամանակ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ, ինչի արդյունքում սցենարիստները հայտարարելել են գործադուլ սկսելու մասին, որը շարունակվել է 100 օր։ Գործադուլին մասնակցել են ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի արևելյան և արևմտյան բաժանմունքները։ Նրանց աջակցել են դերասանների գիլդիան, շատ հայտնի դերասաններ ու քաղաքական գործիչներ[4]։

Գործադուլը բազմաթիվ միլիոնների վնաս է հասցրել ստուդիաներին։ Շատ հեռուստասերիալների նկարահանումները ժամանակավոր կանգնեցվել են, իսկ մի քանի լիամետրաժ ֆիլմերի ու թոք-շոուների նկարահանումները հետաձգվել են անորոշ ժամկետով, որոշ մրցանակաբաշխություններ չեղարկվել են[5]։

Գործադուլի դադարեցման մասին որոշումն ընդունվել է 2008 թվականի փետրվարի 12-ին, իսկ արդեն փետրվարի 26-ին սցենարիստների գիլդիան հայտարարել է պրոդյուսերների հետ նոր պայնանագրի կնքման մասին[6]։

Ժամանակագրություն խմբագրել

Սցենարիստների գիլդիայի ու կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների միջև բանակցությունները սկսվել են 2007 թվականի հուլիսի 16-ին։ 2007 թվականի նոյեմբերի 1-ին ավարտվել է գրողների և արտադրողների միջև երեք տարվա պայմանագիրը, որը կարգավորում էր կինոյի ոլորտի գրողներին դրամական միջոցների փոխանցման կարգը կինոարդյունաբերության կողմից։ 2007 թվականի նոյեմբերի 4-ին սցենարիստները խզել են բանակցությունները պրոդյուսերների միության հետ ու հայտարարել են գործադուլ սկսելու մասին[7]։

Միայն 2008 թվականի փետրվարի 8-ին կողմերը կարողացել են համաձայնության գալ, իսկ փետրվարի 10-ին սցենարիստների գիլդիայի ղեկավարությունը համաձայնվել է կնքել նոր պայմանագիր, և երկու օր անց, գիլդիայի սցենարիստների 92․5% համաձայնել է դադարեցնել գործադուլը։

Գործադուլի արդյունքներ խմբագրել

Սցենարիստների և պրոդյուսերների միջև վերջնական պայմանագրի համաձայն, սցենարիստների հեղինակային հոնորարները DVD վաճառքից, ինչպես նաև կինոյի ու հեռուստաարտադրանքից ավելացել են։ Առաջին երկու տարին սցենարիստները սկսելու են ֆիքսված գումար ստանալ, իսկ շահույթի 2%-ը ստանալու են երրորդ տարվա ընթացքում։

Գործադուլի հետևանքով առաջացած տնտեսական վնասը տարբեր է գնահատվում։ Ընդհանուր կորուստները գնահատվում են տարբեր աղբյուրներով 1․3-ից մինչև 2․1 միլիարդ դոլար[3][8]։ Լոս Անջելեսի տնտեսական զարգացման վարչության ղեկավար Ջեկ Քեյզերի հայտարարության համաձայն, Լոս Անջելեսի գործադուլից ընդհանուր տնտեսական վնասը կազմել է 2․5 մլրդ դոլար[9]։ 2008 թվականի հունվարին «Ոսկե գլոբուս» արարողության ընդհատումը կազմակերպիչներին 60 միլիոն դոլարի չափով վնաս է հասցրել։ Շատ ստուդիաներ պայմանագրեր են կնքել գործադուլ անող սցենարիստների հետ։ Nielsen հետազոտական ընկերության տվյալներով, 2008 թվականի հունվարի վերջի դրությամբ հեռուստաալիքների շաբաթական լսարանը կրճատվել է 21%-ով։ Որոշ ամերիկյան հեռուստաալիքներ կորցրել են իրենց լսարանի մոտավորապես 50%-ը[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Steve Gorman (2008 թ․ փետրվարի 13). «Hollywood writers vote to lift 14-week strike» (անգլերեն). Reuters. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.
  2. «Сценаристы США начали крупнейшую забастовку за последние 20 лет». Lenta.ru. 2007 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.
  3. 3,0 3,1 «Q&A: Hollywood writers' strike» (անգլերեն). BBC. 2008 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.
  4. «Клинтон и Обама поддержали бастующих сценаристов». Lenta.ru. 2007 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.
  5. «Торжественная церемония вручения «Золотых глобусов» отменена». Lenta.ru. 2008 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.
  6. «Letter from the Presidents» (անգլերեն). Writers Guild of America, West. 2008 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.
  7. «TIMELINE: The Hollywood labor dispute» (անգլերեն). Reuters. 2007 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.
  8. «WGA strike costs CA $2.1 billion» (անգլերեն). Variety. 2008 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 4-ին.
  9. «Забастовка сценаристов стоила Лос-Анджелесу 2,5 миллиарда долларов». Lenta.ru. 2008 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.
  10. «Телеканалы США потеряли четверть аудитории из-за забастовки Гильдии сценаристов». Lenta.ru. 2008 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել