«К-19», (անգլ.՝ K-19: The Widowmaker), գեղարվեստական կինոնկար, ռեժիսոր Քեթրին Բիգելոու։

K-19
անգլ.՝ K-19: The Widowmaker
Երկիր Կանադա
 Միացյալ Թագավորություն
 Գերմանիա
 ԱՄՆ
 Ռուսաստան
Ժանրթրիլեր, դրամա, ֆիլմ աղետի մասին և պատմական ֆիլմ
ԹեմաK-19?
Թվական2002 և սեպտեմբերի 5, 2002[1]
Լեզուռուսերեն և անգլերեն
ՌեժիսորՔեթրին Բիգելոու
ՊրոդյուսերՔեթրին Բիգելոու, Սիգուրյոուն Սիգհվասոն և Էդվարդ Ֆելդման
Սցենարի հեղինակՔրիստոֆեր Քայլ
ԴերակատարներԼիամ Նիսոն, Հարիսոն Ֆորդ, Փիթեր Սարսգաարդ, Ջոս Էքլենդ, Քրիստիան Կամարգո, Շոն Բենսոն, Ջոն Շրեփնել, Դոնալդ Սամպտեր, Թիմ Վուդվորդ, Ռավիլ Իսյանով, Ջեյմս Ֆրենսիս Գինթի, Լեքս Շրեփնել, Ինգվար Էգերտ Սիգուրդսոն, Սեմ Սպրուել, Փիթեր Ստեբինգս, Քրիստեն Հոլդեն-Ռիդ, Դմիտրի Չեպովեցկի, Թայ Ռունյան, Ջեյքոբ Փիթս, Մայքլ Գլադիս, Ջեյ Ջեյ Ֆիլդ, Փիթեր Օլդրինգ, Ջոշուա Քլոուզ, Ջերեմի Աքերման, Ստիվ Նիկոլսոն[2], Քրիստոֆեր Ռեդմեն[2] և Նատալյա Վինտիլովա[2]
ՕպերատորՋեֆ Քրոնենվեթ
ԵրաժշտությունԿլաուս Բադելտ
ՄոնտաժՎալտեր Մերչ
Պատմվածքի վայրՄոսկվա և ԽՍՀՄ
Նկարահանման վայրՏորոնտո, Մոսկվա, Ռուսաստան, Pinewood Studios և Նոր Շոտլանդիա
ԿինոընկերությունԱզգային աշխարհագրական կազմակերպություն, Intermedia, Regency Enterprises և TriTe
Տևողություն132 րոպե
Բյուջե100 000 000 $
Շահույթ65 716 126 $

Ֆիլմը ստեղծողների տեսանկյունից նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա, որը տեղի է ունեցել «К-19» սուզանավի հետ։ Սակայն «К-19» սուզանավի անձնակազմը համաձայն չէ իրողության հետ։

«К-19» միջուկային ռեակտորով սուզանավը 1961 թվականին ենթարկվել է վթարի՝ կրելով մարդկային զոհեր։ Ֆիլմում նկարագրվում է տվյալ իրավիճակում հայտնված անձնակազմի մարդկային խիզախությունը և հերոսությունը։

Սյուժե խմբագրել

Սառը պատերազմի ամենաթեժ տարներին Խորհրդային միությունը կառուցում է նոր սերնդի սուզանավ՝ սպառազինված միջուկային զենքով և միջուկային ռեակտորով։ Սուզանավի հրամանատար է նշանակվում է Ալեքսանդր Վոստրիկովը (Հարիսոն Ֆորդ)։ Իր սեփական փորձին վստահ նա որոշում է փորձել թե ինչի է ընդունակ սուզանավը և սուզանավի անձնակազմը՝ ստիպելով նրանց աշխատել արտակարգ պայմաններում, որը հանգեցնում է անձնակազմի դժգոհությունը։

Պլանի համաձայն «К-19» սուզվում է և իրականացնում բալիստիկ հրթիռների փորձնական կրակ։ Նավը շարունակում է երթը։ Երթի ընթացքում վթար է տեղի ունենում ռեակտորի հովացման համակարգում, և ջերմաստիճանը ակտիվ գոտում սկսում է բարձրանալ։ Շուտով կարող է միջուկային վառելիքը հալվել և տեղի ունենա միջուկային վառելիքի լուրջ արտահոսք։ Քննարկման ժամանակ սպաները որոշում են վերանորոգել պահեստային ջրագիծը և նրանով բաց թողնել սառը ջուր հովացնելու համար ռեակտորը։

Նավի վրա տեղի է ունենում ռադիացիայի արտահոսք՝ վարակելով մի քանի նավախցեր և շարքից հանելով հեռահար կապի միջոցները։ Կապը հայրենիքի հետ դառնում է անհնար։ Հորիզոնում հայտնվում է ամերիկյան նավ։ Վոստրիկովը հրաժարվում է դիմել նրանց օգնությանը։ Անձնակազմը Վոստրիկովին հեռացնում է հրամանատարությունից, սակայն տեղակալ Պոլենինը կանգնելով Վոստրիկովի կողքին՝ զսպում է խռովարարներին։

Արտահհոսք է տեղի ունենում պահեստային հովացման համակարգում և ակտիվ գոտում ջերմաստիճանը նորից սկսում է բարձրանալ։ Ռադչենկոն մտնում է ռեակտորի խցիկ և նորոգում է անսարքությունը։ Վոստրիկովը դուրս է բերում կուրացած Ռադչենկոյին։ Նա որոշում է անձնակազմին տեղափոխել ամերիկյան լաստանավ, իսկ ինքը մնա սուզանավում, որպեսզի խորտակի այն։ Այդ ժամանակ օգնության ազդանշան է գալիս սովետական С-270 սուզանավից։ С-270 սուզանավի օգնությամբ «К-19» կապի է դուրս գալիս ռազմածովային նավատորմի շտաբի հետ և ներկայացնում իրավիճակը։

Դատարանը արդարացնում է Վոստրիկովին, սակայն նրան արգելվում է այլևս ստանձնել սուզանավի հրամանատարություն։ Մեկ շաբաթ անց մահանում են նորոգում իրականացրած 7 նավաստիները։ Հետագայում մահանում են ևս 20 նավաստի։ 28 տարի անց, ձմռանը, սուզանավի անձնակազմի անդամները հավաքվում են գերեզմանատանը և հարգում իրենց ընկերների հիշատակը։

Նկարահանումներ խմբագրել

«К-19» սուզանավի դերում նկարահանվել է սովետական К-77 փրկարար դիզելային թևավոր հրթիռներով սուզանավը։ Ավելացրելով 4 բալիստիկ հրթիռներ՝ կատարել են իրանի հատուկ ձևափոխում։ Բացի այդ, 25 մետրով երկարացվել է նավախելի հատվածը։ Նավախցի շուրջ կառուցվել է ավելի լայն ու երկար պլաստիկե շինություն, քանի որ իրական «К-19»-ում երեք բալիստիկ հրթիռները գտնվում էին փակոցում։ Ստացվել է առավել նմանություն, քանի որ տախտակամածը մնացել էր նույն չափի ինչպես «К-19»-ում էր։ Նկարահանումներից հետո կինոընկերությունը իրականացրել է այդ կառույցների ապամոնտաժում, վերադարձնելով նավը իր նախկին տեսքի։ Այդ ամենից հետո, նավը 5 տարի մնացել է Ռոդ Այլենդ[3] նահանգի Փրովիդենս քաղաքի թանգարանում։

2000 թվականին Քեթրին Բիգելոուն իր օգնականների հետ մեկնում է Ռուսաստանի Դաշնություն։ Մեծ ջանքերի շնորհիվ թույլտվություն է ստանում մեկնել հյուսիսային նավատորմ, որտեղ գտնվում էր փրկված «К-19» սուզանավը՝ լուսանկարներներ կատարելու համար[4]։

Ֆիլմում ընդգրված է մոտիվներ՝ Վոլֆգանգ Փեթերսենի «Սուզանավը» ֆիլմից։ Օրինակ՝ երբ սցենարում ուսումնական վարժանքի ժամանակ երկու նավաստիներ զրուցում են նրանցից մեկի ընկերուհու մասին և այլ։

Իրադարձությունների մասնակիցների ռեակցիա խմբագրել

Ֆիլմի հեղինակները բազմաթիվ խորհրդակցություններ են իրականացրել իրադարձության մասնակիցների հետ։ Իրականությանը չէր համապատասխանում միայն այն դրվագը, երբ նավաստիները նորոգում էին վթարային հովացման համակարգը։ Սուզանավի անձնակազմի անդամները մտածում էին դատի տալ կինոընկերությանը պատմական փաստերը[5] աղավաղելու համար։ Ֆիլմի առաջնային սցենարը դուր չէր եկել անձնակազմին, որի պատճառով բաց նամակ[6] էր գրվել կինոընկերությանը։ Սցենարի վերջնական տարբերակում խիստ անցանկալի պահերը բացակայում էին, իսկ մնացած իրադարձությունների ճշմարտացիությունը գնահատվել է 90%[7][8][9]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Հարիսոն ֆորդ Հրամանատար Ալեքսանդր Վոստրիկով
Լիամ Նիսոն Հրամանատարի ավագ օգնական Միքայել Պոլենին
Փիթեր Սարսգաարդ Միջուկային հատվածի հրամանատար, ինժեներ-լեյտենան Վադիմ Ռադչենկո
Քրիստիան Կամարգո Պավել
Սեմ Սպրուէլ Դմիտրի
Սթիվ Նիկոլսոն Դեմիչեվ
Պյոտոր Ստեբբինգս Կուրիշև
Լեկս Շրապնել Կորնիլով
Ջոն Շրապնել Ծովակալ Բրետեեվ
Լեվ Պրիգունով Իվան Վարշինին
Ռավիլ Իսյանով Տեղակալ Սուսլով
Ջեյ Ջեյ Ֆիլտ Անդրեյ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.kinokalender.com/film3627_k-19-showdown-in-der-tiefe.html
  2. 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. www.k-77.com
  4. YouTube — Как снимался фильм о К-19 (2/3)
  5. Своя правда «К-19»
  6. «Капитан 2 ранга в отставке Ю. Ерастов. Открытое письмо членов первого экипажа «К-19»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  7. Тимур Латыпов (4 марта 2003 года). «Пистолетами на К-19 никто не махал». Время и Деньги Выпуск: 39 (1495). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  8. Сабиров Равиль (21 марта 2008). «Тайна подлодки К-19». "Новая неделя. Итоги" №12 (67) от 21 марта 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  9. «Чтобы помнили. «Наш SOS всё глуше, глуше. И ужас режет души…»». Елена Мельник. 20 Марта 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.