ГАЗ-3937 «Водник», ռուսական ավտոմեքենա, նախատեսված դժվար տարածքներում մարդկանց և ապրանքներ տեղափոխելու համար։ Անձնակազմին ապահովում է հրացանի կրակոցներից։ Պատրաստվել է Արզամասկի մեքենաշինական գործարանում։

ГАЗ-3937 «Водник»
Տեսակմարտական մեքենայի մոդել
Ենթատեսակinfantry mobility vehicle?
ԵրկիրՌուսաստանի Դաշնություն
ԱրտադրողArzamas Machine-Building Plant?

2005 թվականից արտադրվում է նաև Ռուսաստանի պաշտշանության նախարարության համար[1]։

Գծագրի առանձնահատկությունները խմբագրել

Ավտոմեքենան պատրաստված է մոդուլային սխեմայի հիման վրա։ Եռակցված տանիքը ներառում է երկու շարժական մոդուլ։ Առջևի մոդուլը կազմված է ուժային հատվածից և ղեկավարման հատվածից, առանձնացված հերմետիկ միջնապատով։

Հետևի բազմապրոֆիլ մոդուլը դաշտային պայմաններում կարող է փոխարինվել։ Այլ կերպ ասած, կախված տեղադրված մոդուլից, մեքենայի շասսին կարող է իրականացնել մի քանի գործառույթ.

  • մարդկանց տեղափոխում,
  • ապրանքների տեղափոխում և տեխնիկական սարքավորումների տեղափոխում դժվարանցանելի մասերում,
  • բնակելի միավորների և կոմունալ այլ միավորների տեղափոխում,
  • վառելիքի և էներգետիկ համալիրների տեխնոլոգիական մեքենաների գարծառույթների կատարում։

Ավտոմեքենան ունի առաջին շասսի անջատվող քարշակ, անկախ պտտվող կախոց, անվադողերի կենտրոնացված օդամղում, ջեռուցման և օդորակիչի հզոր համակարգ։

Պատմություն խմբագրել

Նախագծված է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության պատվերով՝ «Водник» թեմայով։ Այդ նույն թեմայով 1988 թվականից Ավտոմոբիլների և Ավտոշարժիչների գիտահետազոտական ինստիտուտի կողմից նախագծվել է լողացով ավտոմեքենա, որը ստացել է НАМИ-0281 ինդեքսը։ Բայց այդ ավտոմեքենան ուներ բոլորովին այլ դասավորություն։ Ուժային ագրեգատները տեղադրված են թափքի ետևի մասում, իսկ բեռնաուղևորական մասը գտնվում է մեջտեղում։ Նման որոշումը թույլ էր տալիս լողալու դեպքում տարբերությունը պահպանել անկախ տեղափոխվող բեռից։ НАМИ-0281 ուներ որոշակի նմանություն ՄՀՄ-ի հետ (մարտական հետախուզական մեքենա), մեքենայի ընդհանուր քաշը 2800 կգ է, ուղևորների քանակը՝ 9-ը։ НАМИ-0281-ը և ГАЗ-3937-ը չբավարարեցին Պաշտպանության նախարարության պահանջները։

Տեխնիկական բնութագրերը խմբագրել

  • Ավտոմեքենայի քաշը (լրիվ), 6600—7500 կգ
  • Տեղափոխվող բեռի քաշը, 1500—2500 կգ
  • Ուղևորների քանակը, 10—11
  • Արտաքաին չափերը.
    • երկարությունը 5100 մմ
    • լայնությունը 2600 մմ
    • բարձրությունը 2300 մմ
    • բազա 3000 մմ
    • հեռավորությունը անվադողերի միջև 2200 մմ
    • ճանապարհի և մեքենայի ամենացածր կետի հեռավորությունը 475 մմ
  • Շարժիչը ГАЗ-5621
    • Տեսակը 6 մխոցանի տուրբոդիզել
    • Աշխատանքային ծավալը 3200 սմ³
    • Քաշը 310 կգ
  • Արագությունը
    • ճանապարհին 120 կմ/ժ
  • Վառելիքի պաշարը 700—1000 կմ

Շահագործողները խմբագրել

  •  ՝ 54 (4 ГАЗ-39344, 50 ГАЗ-39371-011)[2]
  •   — 48[1][3]

Հանրաճանաչ մշակույթում խմբագրել

  • Ավտոմեքենան գտնվում է Battlefield սերիայի խաղում,
  • Ավտոմեքենան գտնվում է Armed Assault 2,
  • Ավտոմեքենան գտնվում է Sniper։ Ghost Warrior 3,
  • Ավտոմեքենան օգտագործվում է Shattered Union խաղում, որպես Ռուսաստանի Դաշնության թեթև զրահատեխնիկա,
  • Կարելի է տեսնել Freedom Fighters խաղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «4. КОЛЁСНЫЕ БРОНЕТРАНСПОРТЕРЫ (БТР) И СПЕЦИАЛЬНЫЕ МАШИНЫ НА ИХ БАЗЕ». militaryparitet.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  2. «Состояние вооружённых сил РФ в 2014 году». kprf.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. И. Сафронов (12.12.2006). «Перегонка вооружения». «Коммерсантъ».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ГАЗ-3937 «Водник»» հոդվածին։