«Վոյեննի ստրոիտել» կոոպերատիվի բնակելի շենք

«Վոյեննի ստրոիտել» կոոպերատիվի բնակելի շենք Պոկրովկայում (ռուս.՝ Жилой дом кооператива «Военный строитель» на Покровке), բնակելի շենք Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում (հասցեն՝ Պոկրովկա փողոց, տուն 7/9-11)։ Կառուցվել է 1930-ական թվականների սկզբին կոնստրուկտիվիզմի ոճով՝ ճարտարապետներ Կ. Վ. Ապոլոնովի և Ա. Ֆ. Վոլխոնսկու կողմից[2]։ Շենքն ունի մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ։

«Վոյեննի ստրոիտել» կոոպերատիվի բնակելի շենք
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Հիմնադրված է1935
Ժառանգության կարգավիճակhistorically valuable town-forming object?[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Նախկինում Պոկրովկա փողոցի և Պոտապովսկի նրբանցքի խաչմերուկում գտնվում էր Պաշկովների կալվածքը։ 1928-1935 թվականներին այդ տարածքում կառուցվել է «Վոյեննի ստրոիտել» («Ռազմական շինարար») կոոպերատիվի բնակելի համալիրը (ճարտարապետներ՝ Կոնստանտին Ապոլլոնով և Ա. Ֆ. Վոլխոնսկի)[2]։ Այն ձգվում է Պոկրովկայից դեպի Պոտապովսկի նրբանցքի խորքը։ Համալիրը ներառում է նաև Չիստոպրուդնի բուլվարին (տուն 12) պատկանող շենքը։ Բնակելի համալիրի մասնաշենքերը 6-8-հարկանի են։ Առաջին հարկում որոշ ժամանակ տեղակայված էին «Կրասնայա զվեզդա» և «Բոյևայա պոդգոտովկա» թերթերի խմբագրությունները, ավելի ուշ՝ «Ֆինանսի ի ստատիստիկա» հրատարակչությունը[3]։ Ստալինյան բռնաճնշումների տարիներին այս տանն ապրող շատ կարմիր հրամանատարներ գնդակահարվել են[2]։

Պոտապովսկի նրբանցքում գտնվող մասնաշենքերից մեկում ապրել է Բորիս Պաստեռնակի սիրեցյալն ու «մուսան»՝ Օլգա Վսևոլոդովնա Իվինսկայան։ Գրողը հաճախ էր այցելում նրա բնակարանը[2][4]։ Բորիս Պաստեռնակին Նոբելյան մրցանակ շնորհելուց հետո, նրա ընկերները հավաքվում էին Իվինսկայայի բնակարանում՝ քննարկելու իշխանությունների հետ հարաբերությունները[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Распоряжение Департамента культурного наследия города Москвы № 689 от 04.08.2014]
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Романюк С. К. Переулки старой Москвы. — М.: ЗАО Издательство Центрполиграф, 2013. — С. 321-322. — ISBN 978-5-227-04274-3
  3. Федосюк, Юрий Александрович Москва в кольце Садовых. — М.: Московский рабочий, 1983. — С. 308.
  4. Дом кооператива «Военный строитель» // Узнай Москву