Վա արտաքին հոլովում

(Վերահղված է «Վա» արտաքին հոլովումից)

«Վա» արտաքին հոլովում, ժամանակակից հայերենի հոլովումներից։ Եղակի թվի թեք հոլովներում բառին ավելանում է վա հոլովիչը։

«Վա» արտաքին հոլովումն իմաստային հոլովում է։ Ժամանակակից հայերենում «Վա» արտաքին հոլովման են պատկանում սահմանափակ թվով բառեր՝ ժամանակ ցույց տվող բառերի մի մասը։ Դրանք են՝ օր, ժամ, ամիս, տարի, վաղը, էգուց, երեկ, առավոտ, ցերեկ, գիշեր, ժամանակ։ Սրանց թվին են պատկանում նաև առաջ և անգամ բառերը։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. հոլով օր(ը) օրեր(ը)
Սեռ. հոլով օրվա օրերի
Տր. հոլով օրվա(ն) օրերի(ն)
Հայց. հոլով օր(ը) օրեր(ը)
Բաց. հոլով օրվանից օրերից
Գործ. հոլով օրով օրերով
Ներգ. հոլով օրում օրերում

Ժամանակ ցույց տվող բառերի մնացած մասը պատկանում է «Ի» արտաքին հոլովման, օրինակ՝ վայրկյան, րոպե, դար, երեկո։ «Ի» արտաքին հոլովման են պատկանում նաև ամիսների և շաբաթվա օրերի անունները[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Վ. Սահակյան, Վ. Սահակյան, Հայոց լեզուն հարցերում և պատասխաններում, Հրազդան, 2009, էջ 61։

ԳրականությունԽմբագրել

  • Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002։