Ի արտաքին հոլովում
(Վերահղված է «Ի» արտաքին հոլովումից)
«Ի» արտաքին հոլովում, ժամանակակից հայերենի հոլովումներից։ Կոչվում է նաև ընդհանրական հոլովում, քանզի ժամանակակից հայերենում «Ի» արտաքին հոլովման են ենթարկվում գոյականների մեծ մասը, օրինակ՝ գիրք, կարոտ, հեռախոս, գրիչ, ուսանող, և այլն։
«Ի» արտաքին հոլովման են ենթարկվում ժամանակակից հայերենի բոլոր գոյականների հոգնակիները, օրինակ՝ քույրերի, որդիների, կառքերի։ Բացառություն են կազմում որոշ բառեր՝ կանայք, մարդիկ։
Մյուս հոլովների ենթարկվող բառերի մի մասը զուգահեռաբար ենթարկվում է նաև «Ի» արտաքին հոլովման, օրինակ՝ ծունկ - ծնկան - ծնկի, Բջնի - Բջնու - Բջնիի և այլն[1]։
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
Ուղղ. հոլով | գիրք(ը) | գրքեր(ը) |
Սեռ. հոլով | գրքի | գրքերի |
Տր. հոլով | գրքի(ն) | գրքերի(ն) |
Հայց. հոլով | գրքի(ն) | գրքեր(ը) |
Բաց. հոլով | գրքից | գրքերից |
Գործ. հոլով | գրքով | գրքերով |
Ներգ. հոլով | գրքում | գրքերում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վ. Սահակյան, Վ. Սահակյան, Հայոց լեզուն հարցերում և պատասխաններում, Հրազդան, 2009, էջ 60։
Գրականություն
խմբագրել- Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002։