«Պրիազովսկի կրայ» թերթի խմբագրության շենք

«Պրիազովսկի կրայ» թերթի խմբագրության շենք (ռուս.՝ Здание редакции газеты «Приазовский край»), շենք Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է Բոլշայա Սադովայա փողոցում (շենք 18/31)[1]։ Մինչև 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունն այստեղ գործել է «Պրիազովսկի կրայ» թերթի խմբագրությունը։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[1]։

«Պրիազովսկի կրայ» թերթի խմբագրության շենք
Տեսակպատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Շենքը կառուցվել է 1880-ական թվականների վերջին[2]։ 1890-ական թվականներին այնտեղ աշխատել է «Պրիազովսկի կրայ» թերթի խմբագրությունը։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո շենքն ազգայնացվել է։ 2000-ական թվականների վերջում շենքը գտնվել է Դոնի Ռոստովի վարչակազմի հաշվեկշռում և չի շահագործվել[3]։

Ճարտարապետություն

խմբագրել
 

«Պրիազովսկի կրայ» թերթի խմբագրության շենքը գտնվում է Բոլշայա Սադովայա փողոցի և Բրատսկի նրբանցքի անկյունում։ Շինության հատակագիծն ուղղանկյուն է, ունի ներքին հորաձև բակ։ Շենքն ունի հատակագծման միջանցքային համակարգ` սենյակների միակողմանի դասավորությամբ[2]։

Խմբագրության աղյուսե շենքն ունի երկու հարկ և թեք տանիք։ Ճակատի ձևավորման մեջ առկա են կլասիցիզմի տարրեր։ Շենքի միասնական կոմպոզիցիան որոշում են պատուհանատեղերի ձևը և չափսերը, ելուստավորումները և ատտիկոսները։ Առաջին հարկը շարված է կոպտատաշ քարից։ Բոլշայա Սադովայա փողոցի կողմի շքամուտքն ընդգծված է որմնասյուներով։ Երկրորդ հարկի պատուհանները ձևավորված են եռանկյունաձև ճակտոններ ունեցող պորտալներով։ Պատշգամբներն ունեն կորացված մետաղական ճաղեր։ Ճակատին ձևավորման ժամանակ օգտագործվել են կամարաղեղներ, դեկորատիվ կողպեքներ և զարդաքիվեր[2]։

Հուշատախտակներ

խմբագրել

Շենքի ճակատին փակցված է երկու հուշատախտակ։ 1968 թվականին տեղադրված հուշատախտակին գրված է[2].

  Այստեղ «Պրիազովսկի կրայ» թերթի խմբագրությունում 1896-1898 թվականներին աշխատել է գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչ Սերաֆիմովիչը (Պոպով) (1863-1949)։  

1978 թվականին շենքի ճակատին փակցվել է երկրորդ հուշատախտակը հետևյալ տեքստով[2].

  Այստեղ «Պրիազովսկի կրայ» թերթի խմբագրությունում 1896-1898 թվականներին աշխատել է գրող Ալեքսեյ Իվանովիչ Սվիրսկին (1865-1942)։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 21.
  3. «О здании редакции газеты "Приазовский край"». voopiik-don.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.

Գրականություն

խմբագրել
  • Захарьянц Т. Н., Иноземцев Г. А., Семерик П. В. Ростов-на-Дону. — Ростов-н/Д., 1949. — С. 128.

Արտաքին հղումներ

խմբագրել