Էյ Էմ իրավաբանական ընկերություն

«AM» իրավաբանական ընկերություն, իրավաբանական ընկերություն Հայաստանում։ Ստեղծվել է 2012 թ.։ Մատուցում է իրավաբանական ծառայություններ իրավունքի բոլոր ճյուղերով ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան ընկերություններին և ֆիզիկական անձանց։

Էյ Էմ իրավաբանական ընկերություն
Ընկերության տեսակՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
ՀիմնադիրԳրիգոր Մինասյան, Եվա Առաքելյան
ՎայրԵրևան, Հայաստան
ԾառայություններԸնդհանուր իրավաբանական ծառայություններ
Կայքam.am

Պատմություն խմբագրել

«AM» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին՝ երկու խոշոր իրավաբանական ընկերությունների՝ «Լեքս Փարթներս» ՍՊԸ և «Դիֆենս» ՍՊԸ թիմերի միավորման արդյունքում, որոնք մինչ այդ ավելի քան 10 տարի գործունեություն են ծավալել իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում։

«AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետերն է Գրիգոր Մինասյանը։

2014 թ. դեկտեմբերից Ընկերությունը հանդիսանում է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության երևանյան մասնաճյուղի հյուրընկալող (host) ընկերությունը[1][2][3]։

2015 թվականի հոկտեմբերին Ընկերությունը իր առաջին մասնաճյուղերը բացեց Գյումրիում և Ստեփանակերտում։

Գործունեություն խմբագրել

2012 թ. ընկերությունը ներկայացրել է «Ջազվե» ՍՊԸ շահերը՝ Մեծ Բրիտանիայում գրանցված «Բարբրի Լիմիթեդ» ընկերության դեմ դատական գործում։ Ընկերության փաստաբանների աշխատանքի արդյունքում վեճն ավարտվել է հաշտությամբ[4]։

2013-2014 թվականներին ընկերությունը ներկայացրել է «Աֆին Լիզինգ» ավստրիական լիզինգային կազմակերպությունը՝ «Սպայկա» հայկական ընկերության դեմ դատական գործում։ 6 տարի տևած դատական վեճն ավարտվել հաշտությամբ՝ «Աֆին Լիզինգ» կազմակերպության օգտին[5]։

Ընկերությունը մասնակցել է «fake»-երի մասին օրինագծի քննարկմանը, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծի, «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի[6], մայրության նպաստների վերաբերյալ օրենսդրական նախագծի սահմանադրականության վերաբերյալ և բազմաթիվ այլ նախագծերի մշակմանը և քննարկմանը։

Ընկերությունը քրեական և քրեական դատավարության իրավունքի վերաբերյալ եզրակացություն է տրամադրում Հայաստանում ԱՄՆ Խաղաղության Կորպուսին։

Ընկերությունը ԱրմենՏել ՓԲԸ («Բիլայն») ներկայացուցիչն է առանձնահապես բարդ աշխատանքային վեճերով։

Հանրային գործունեություն խմբագրել

2014 թ. հուլիսին ընկերությունը հովանավորել է «Նվագում ենք հանուն փոփոխության» մանկական դասական երաժշտության փառատոնի հաղթող մասնակցին՝ տրամադրելով կրթաթոշակ[7]։

2014 թ. հոկտեմբերին «AM» իրավաբանական ընկերության կողմից կազմակերպվել է «Ինչպես բարեփոխել Սահմանադրությունը» վերտառությամբ ուսանողական մրցույթ, որի ընթացքում երիտասարդ իրավագետները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ[8]։

Ընկերությունը ստանձնել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի իրավաբանական աջակցությունը: Արխիվացված 2017-10-21 Wayback Machine

Միջազգային ճանաչում խմբագրել

«AM» իրավաբանկան ընկերությունն առաջին տեղով ճանաչվել է լավագույն իրավաբանական ընկերությունը Հայաստանում The Legal 500-ի կողմից։

Ընկերությունը Brealant-ի կողմից ճանաչվել է հայաստանյան այն ընկերությունների շարքում, որոնք նաև մասնագիտացած են մտավոր սեփականության ոլորտում իրավաբանական ծառայությունների տրամադրման մեջ։

Արտասահմանյան գործընկերներ խմբագրել

  • Galstyan Law Group (ԱՄՆ)
  • West Coast Odyssey Enterprises Inc (Կանադա)
  • DADLAW (Կիպրոս)
  • Stalworth Pro (Կիպրոս)
  • Doradztwo Prawne ACLEGAL (Լեհաստան)
  • EULEO  (Լեհաստան)
  • Estrade, Azad & Harutyunyan (Ֆրանսիա)
  • Law&More B.V. (Նիդեռլանդներ)
  • JUDr. Daniela Jezova (Սլովակիա)
  • BGI Lega (Վրաստան)
  • BLC (Վրաստան)
  • J&T Consulting (Վրաստան)
  • Danevych Law Firm (Ուկրաինա)
  • Первая Украинская Долговая Компания (Ուկրաինա)
  • Юридический альянс Викторовичи и Партнеры (Ուկրաինա)
  • Адвокатский кабинет Маркарьяна Рубена Валерьевича (Ռուսաստան)
  • Аваков Тарасов и Партнеры (Ռուսաստան)
  • 02 Консалтинг (Ռուսաստան)
  • Law Offices of Dr. Hasan Amirshahi & Assoc. (Իրան)
  • Alireza Shahidi Razavi & Associates (Իրան)
  • Karimi & Associates Law Firm (Իրան)
  • Beirut Practice Law Firm (Լիբանան)
  • Commitbiz Management Consultants (ԱՄԷ)
  • Haihong Jiacheng Intellectual Property & Partners  (Չինաստան)
  • C&H Int'l Consultant Limited (Չինաստան)
  • IP Tractus (Հնդկաստան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երևանում բացվեց տարածաշրջանում միակ՝ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության մասնաճյուղը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  2. Հայաստանում բացվեց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակը
  3. «Opening ceremony of EPLO branch in Yerevan, Armenia». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  4. «Ջազզվեն» և «Բարբրի Լիմիթեդը»
  5. Տարվա հաշտություն. հայ-ավստրիական բիզնես վեճը լուծվել է հայկական դատարանում
  6. «AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախարհրդատուն մասնակցել է EDMC շրջանակներում «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի վերաբերյալ քննարկմանը
  7. Ընկերությունը տրամադրեց կրթաթոշակ
  8. ««Ինչպես բարեփոխել Սահմանադրությունը». AM իրավաբանական ընկերությունն ամփոփել է մրցույթի արդյունքները». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.