«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սոցիալապես անապահով երեխաների համար իրականացում է արվեստի և արհեստի ոլորտում անվճար գեղարվեստական կրթություն:

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սոցիալապես անապահով 947 երեխաների համար իրականացում է արվեստի և արհեստի ոլորտում անվճար գեղարվեստական կրթություն։
ՏեսակՊետական ոչ առևտրային կազմակերպություն
Հիմնադրված1991
ՆպատակներԵրեխաների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակություն
ՏարածաշրջանԵրևան, Լոռու մարզ,Գեղարքունիքի մարզի,Շիրակի մարզ, Արարատի մարզ,Կոտայքի մարզ
տնօրենԿարապետյան Աննա
Վերադաս կազմակերպությունՀՀ ԿԳՄՍՆ

Կազմակերպության հիմքը խմբագրել

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը կամ «ԵՀՍԿ» ՊՈԱԿ-ը ունի շուրջ 947 շահառու երեխա և 145 խմբակ Երևանում և Հայաստանի հինգ մարզերում։ Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում, «Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ստեփանավանի «Սոցիալ-կրթական կենտրոն» -ում, Գեղարքունիքի մարզի «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում,Արարատի մարզի «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում, Կոտայքի մարզի «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ում, «Հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների Երևանի թիվ 17 հատուկ դպրոց»-ում, «Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ում, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Կրթական կենտրոնում և Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամում։

Կենտրոնի նպատակները խմբագրել

  • Երեխաների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակություն
  • Մասնագիտական կողմնորոշում
  • Երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտում ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ինտեգրում
  • Միջազգային փորձի տեղայնացում
  • Ազգային, համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու ձևավորում
  • Խոցելի խմբերի կարողությունների, արարելու և աշխատելու ներուժի բացահայտում, կարծրատիպերի կոտրում
 

Ծրագրեր խմբագրել

  • ԵՀՍԿ ՊՈԱԿ-ը ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նաև իրականացնում է «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահվանն ուղղված դասընթացներ» ծրագիրը, որի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չմեկուսացվեն ընդհանուր կրթական համակարգից, կարողանան ստանալ ներառական ու որակյալ կրթություն և չզրկվեն գեղարվեստական կրթություն ստանալու իրավունքից։ 1
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է նաև «ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը։ 2
  • ԵՀՍԿ ՊՈԱԿ-ի իրականացրած լայնամասշտաբ միջոցառումներից է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ շուրջ 10 տարի:3 4 Արխիվացված 2023-08-01 Wayback Machine
  • ԵՀՍԿ ՊՈԱԿ -ը իրականացնում է «Զատկական փառատոն» միջոցառումը։ Փառատոնում ներկայացվում են «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ սաների և այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները։ Երեխանները համերգային ծրագրում հանդես են գալիս երաժշտական համարներով։ Համերգային ծրագրում ընդգրկվում են նաև սիրված երաժիշտներ, պարային խմբեր։ ԵՀՍԿ ՊՈԱԿ- ի սաները ներգրավվում են մասշտաբային միջոցառմանը, որը նպաստում է նրանց ինքնադրսևորմանը և նոր որակների, հմտությունների ձևավորմանը։5

Ծանոթագրություն խմբագրել

https://escs.am/am/news/10340 https://factor.am/540703.html https://168.am/2023/01/24/1823212.html https://hy.armradio.am/2023/05/30/%D5%B6%D5%A5%D6%80%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%9D-%D5%B6%D5%A1%D6%87-%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AF/ https://hmk.am/?s=%C2%AB%D4%B5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF+%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%C2%BB+%D5%8