«Բացառող կամ» տրամաբանական էլեմենտ
INPUT A B |
OUTPUT A XOR B | |
0 | 0 | 0 |
0 | 1 | 1 |
1 | 0 | 1 |
1 | 1 | 0 |
Բացառող կամ (երբեմն XOR տրամաբանական էլեմենտ) թվային տրամաբանական էլեմենտ է, որի ելքը Ճիշտ (1/Բարձր) է, եթե մուտքերից միմիայն մեկի արժեքը Ճիշտ է։ Եթե երկու մուտքերն էլ ունեն Սխալ (0/Ցածր) կամ Ճիշտ արժեքը, ապա տրամաբանական էլեմենտի ելքն ունենում է Սխալ արժեքը։ Բացառող կամն իրենից ներկայացնում է անհավասարության ֆունկցիա՝ այսինք, ելքը ճիշտ է միմիայն այն դեպքում, երբ մուտքի արժեքները միմյանցից տարբեր են։
XOR տրամաբանական էլեմենտը կարող է ներկայացվել նաև որպես մոդուլ 2-ով գումար։ Որպես արդյունք Բացառող կամն օգտագործվում է բինար գումարման գործողությունն արտահայտելու համար։ Որպես կանոն լրիվ գումարիչը բաղկացած է Բացառող կամ ու Եվ տրամաբանական էլեմենտերից։
և երկու բուլյան արտահայտություններն էլ ներակայացնում են XOR տրամաբանական էլեմենտն իր A և B մուտքերով։ Ելքի պահվածքը բերված է ձախ կողմում գտնվող իսկության աղյուսակում։

Սիմվոլներ Խմբագրել
Բացառող կամը ներկայացվում է երկու սիմվոլներից որևէ մեկով։ Առաջինը ավանդական սիմվոլն է, իսկ մյուսը IEEE-ի սիմվոլն է։
⊕ և ⊻ նշանները կարելի է օգտագործել XOR տրամաբանական էլեմենտը հանրահաշվական արտահայտություններում արտահայտելու համար։
C-ատիպ ծրագրավորման լեզուներում XOR տրամաբանական էլեմենտն արտահայտվում է ^ սիմվոլով։
Այլընտրանքներ Խմբագրել
Եթե Բացառող կամ էլէմենտը հասանելի չէ, ապա այն կարելի է փոխարինել այլ հասանելի էլեմենտներով։ XOR տրամաբանական էլեմենտը կարելի է փոխարինել XNOR էլեմենտով նրան հաջորդաբար ավելացնելով NOT (Ժխտում) տրամաբանական էլեմենտը։
Բացառող կամ տրամանական էլեմենտ կարելի է նաև ստանալ AND, OR և NOT տրամանաբանակն էլեմենտներն օգտագործելով։ XOR էլեմենտի մաթեմատիկական արտահայտությունը հետևյալն է.
XOR էլեմենտը կարելի է ստանալ նաև NAND կամ հինգ NOR տրամաբանական էլեմենտներից, որի սխեման բերված է ստորև։ Փաստացի, և՜ NAND և՜ NOR տրամաբանական էլեմենտները համարվում են ունիվերսալ էլեմենտներ և նրանցով կարելի է հավաքել ցանկացած տրամաբանական սխեմա։
Տես նաև Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- Interactive XOR Gate Archived 2017-07-17 at the Wayback Machine., Teahlab-ի սիմուլյատորի կողմից ստեղծված XOR տրամաբանական էլեմենտի ստեղծման ցուցադրումը
«Բացառող կամ» տրամաբանական էլեմենտ Վիքիպահեստում |