«Բանբեր Հայաստանի գրադարանների» էլեկտրոնային գիտամեթոդական հանդես

«Բանբեր Հայաստանի գրադարանների»[1] հանդեսը հրատարակվում է 2015 թվականից, պարբերականությունը՝ տարեկան 2 անգամ։ Հրատարակումը երաշխավորված է Հայաստանի ազգային գրադարանի գիտական խորհրդի կողմից։ Հանդեսը նախատեսված է գրադարանային, թանգարանային, հրատարակչական, արխիվային և այլ հարակից ոլորտների մասնագետների և հետազոտողների համար:[1][2]

Բանբեր Հայաստանի գրադարանների խմբագրել

  • խմբագրական խորհրդում ու խմբագրակազմում ներգրավված են հայ և օտարերկրյա հեղինակավոր մասնագետներ
  • հոդվածները և դրանց ամփոփումները բազմալեզու են
  • հոդվածները երկկողմանի կույր գրախոսվում են
  • հոդվածները ապահովված են թվային օբյեկտի նույնականացուցիչներով (Digital Object Identifier - DOI),
  • ներդրված է համագործական հրատարակման մոդել,
  • հանդեսը հանրահասանելի է,
  • հեղինակների համար հրատարակումն անվճար է[1]

Ինչպես դիմել խմբագրել

  • «ԲԱՆԲԵՐ Հայաստանի գրադարանների» հանդեսում հոդվածների հրատարակման համար հեղինակ(ներ)ը   banber.nla@gmail.com    էլեկտրոնային հասցեին ուղարկում են  հոդվածի բնագիրը և լրացված դիմումը  
  • Դիմումի ձևանմուշը կարող եք ներբեռնել կայքում նշված տիրույթում
  • Հոդվածներին ներկայացվող պահանջներին և չափորոշիչներին կարող եք ծանոթանալ կայքում նշված տիրույթում[3]
  • Առաջին կիսամյակի համարում հոդված հրատարակելու համար փաստաթղթերի և հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է մարտի 31-ը , երկրորդ կիսամյակի համարում՝ նոյեմբերի 15-ը։

Պայմանագիր խմբագրել

Հայաստանի ազգային գրադարանը կնքել է պայամանգիր EBSCO (ԱՄՆ) ընկերության հետ՝ «Բանբեր Հայաստանի գրադարանների» գիտամեթոդական հանդեսի EBSCO գիտական ամսագրերի տվյալների հարթակում ինդեքսավորման նպատակով։ Հանդեսը ինդեքսավորում է EBSCO Discovery Service միասնական որոնման համակարգում և ընդգրկված է EBSCO գիտական ամսագրերի հետևյալ հարթակներում.

  1. Central & Eastern European Academic Source – լիատեքստ գիտական ամսագրերի հետազոտական տվյալների շտեմարան, որը հրատարակվում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում. այն միջգիտակարգային և բազմալեզու շտեմարան է, որը ընդգրկում է տարբեր ուղղություններ, այդ թվում սոցիալ-հումանիտար գիտություններ, բիզնես, տնտեսագիտություն, պատմություն, ԳՏՃՄ (STEM) գիտակարգեր և իրավագիտություն։
  2. Library & Information Science Source - գրադարանային-տեղեկատվական գործունեության և գրադարանային տեխնոլոգիաներին ոլորտի լիատեքստ ամսագրերրի և այլ հրատարակությունների մասնագիտացված շտեմարան։ Նշված շտեմարանը կարևորագույնն է գրադարանային-տեղեկատվական գիտության տվյալների հարթակում։

Այս պահին վերոնշյալ շտեմարանները հասանելի են աշխարհի ավելի քան 30 երկրների 3500 համալսարաններին և գրադարաններին։ Հիմք ընդունելով այս փաստը՝ «Բանբեր Հայաստանի գրադարանների»[1] հանդեսը էականորեն բարձրացնում է իր վարկանիշը և միջազգային հասանելիությունը, ինչը նպաստելու է Հայաստանի հետազոտողների գիտական համագործակցության ընդլայնմանն արտասահմանյան գործընկերների հետ և գրադարանային-տեղեկատվական ոլորտի զարգացմանը մեր երկրում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Բանբեր Հայաստանի գրադարանների». 13.05.2024.
  2. «Հայաստանի ազգային գրադարան». 13.05.2024.
  3. ««ԲԱՆԲԵՐ Հայաստանի գրադարանների» հանդեսում հրապարակվելիք հոդվածներին ներկայացվող պահանջներն ու չափորոշիչները։». Վերցված է 13.05.2024-ին.
  4. «Բանբեր Հայաստանի գրադարանների». 13.05.2024.