Աշտարակ (թերթ)

(Վերահղված է «Աշտարակ»ից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշտարակ (այլ կիրառումներ)

«Աշտարակը» Խորհրդային Հայաստանում լույս տեսնող շրջանային թերթ էր։ Եղել է ՀԿԿ Աշտարակի շրջկոմի, ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների օրգանը։ Լույս է տեսել նաև «Այգեգործ կոլխոզնիկ» (1931-1935 թթ.) «Այգեգործ կոլտնտեսական» (1956-1962 թթ.) և «Արագած» (1963-1972 թթ.) անուններով։ Հրատարակվել է 1931 թ. հոկտեմբերի 31-ից ընդհուպ մինչև Խորհրդային Հայաստանի փլուզման տարիները և նույնիսկ մի քանի տարի անկախ Հայաստանի գոյության սկզբնական տարիները' 90-ականների կեսը։ Լույս է տեսել հիմնականում երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։ Լուսաբանել է Աշտարակի շրջանի տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքը։ Թերթը տպագրվել է ՀՍՍՀ հրատպետկոմի Աշտարակի շրջհրատի տպարանում։ Նրա երկարամյա խմբագիրն է եղել Կ. Ս. Նիկողոսյանը։ Թերթում են աճել ու իրենց ստեղծագործական ուղին հարթել գրողներ Վարդգես Պետրոսյանը, Ժիրայր Նորայրի Ավետիսյանը, Գևորգ Էմինը, Մուշեղ Գալշոյանը, Արևշատ Ավագյանը, Ղուկաս Սիրունյանը և այլք։ Հանրապետությունում համարվել է լավագույն տպագիր օրգաններից մեկը։ Թերթի գործունեության մեջ առանցքային դեր է ունեցել խմբագրի երկարամյա տեղակալ, ճանաչված լրագրող, երգիծաբան Նորայր Զորյանը, ում ջանքերով թերթը հայտնի է դարձել Քարաբաղնիս երգիծական էջով։ Տարբեր տարիներ թերթում են աշխատել նաև Արտավազդ Նազարյանը, Սերժ Մանուկյանը, Առաքել Ջրաղացպանյանը, Նորայր Ղոնաղչյանը, Վահան Ամատունին, Համլետ Միքայելյանը, Նվեր Ինջիղուլյանը, Սաթենիկ Զորյանը, Միշա Ոսկանյանը և այլք։ Հիմնականում խմբագրությունն ունեցել է իր առանձին շենքը' Աշտարակ քաղաքի կենտրոնում Գր. Գրիգորյան փողոցի համար 146 հասցեում։ 1988 թ. տվյալներով թերթն ունեցել է 6000 տպաքանակ, տպագրվել է օֆսեթ եղանակով։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 491