«Jako» (հայերեն՝ Ժակո), ֆրանս-հայկական երաժշտական դուետի՝ Լադանիվայի երգը։ Երգն ի սկզբանե թողարկվել է 2023 թվականի սեպտեմբերի 29-ին դուետի դեբյուտային համանուն ալբոմում՝ որպես թրեք։ Այս երգով Լադանիվան ներկայացնելու է Հայաստանը Շվեդիայի Մալմյո քաղաքում կայանալիք Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։

«Jako (երգ)»
Լադանիվաի երգը
Հրատարակված2023 թվականի սեպտեմբերի 29
ԺանրԷթնիկ երաժշտություն
Լեզուհայերեն
Տևողություն2:25
ԼեյբլJiguli, PIAS Recordings
ՊրոդյուսերՋասպեր Մաեկելբերգ

Կազմ խմբագրել

Երգը գրվել է դուետի կողմից, ստեղծվել է Օդրի Լեկլերկի հետ միասին, իսկ պրոդյուսերը Ջասպեր Մաեկելբերգն է։ Երգի վերնագիրն առաջացել է Ջակլին Բաղդասարյանի մականունից։ Երգը որակվել է որպես Բաղդասարյանի պնդումն իր «ազատ մտածելու և լինել՝ ով ուզում է լինելու իրավունքի մասին»։ Նա քննադատում է հասարակությանը արհեստական սահմանափակումներ և նորմեր պարտադրելու համար՝ ասելով, որ դրանք ստիպում են աղջիկներին անտեսել, թե ովքեր են նրանք իրականում, քանի որ նրանց հաճախ ասում են, թե ինչպես վարվել։ Նա բացատրում է՝

«Փոքր ժամանակ ինձ «Ժակո» էին ասում, մեծանալիս ինձ միշտ ասել են, որ աղջիկները պետք է խոնարհ լինեն, նորմալ հագնվեն, շատ չխոսեն և խենթություններ չանեն»[1]։

Երգը հետագայում նկարագրվում է որպես ուղերձ իրեն և «աշխարհի բոլոր փոքրիկ Ժակոներին»՝ հետևելու իրենց իսկական կոչմանը և հավատարիմ մնալու իրենց իսկական «ես»-ին, ինչպես դա արել է Ժակլինը իր արվեստի միջոցով։ Երգը հետագայում նկարագրվում է որպես «վեր կենալ և պարելու» հրավեր, անկախ նրանից, թե մարդիկ ինչ են ասում[2]։ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն այնուհետև բացատրում է. «Երգը շոշափում է մի շատ կարևոր բան, բայց ուրախ և զվարճալի կերպով։ Մենք հույս ունենք ոգեշնչել մարդկանց ամբողջ աշխարհում՝ գրկելու իրենց ներքին Ջակոյին և միանալու այս հզոր ազատության պարին»[3]։

Եվրատեսիլ 2024 երգի մրցույթ խմբագրել

Ներքին ընտրություն խմբագրել

2024 թվականի մարտի 9-ին պաշտոնապես հայտարարվել է, որ դուետը ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում, իսկ «Jako» վերնագրով երգը թողարկվել է մարտի 13-ին[3][4]։

Եվրատեսիլում խմբագրել

Եվրատեսիլ 2024 երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքի «Մալմյո Արենա» մարզադաշտում և բաղկացած կլինի երկու կիսաեզրափակիչներից, որոնք տեղի կունենան համապատասխանաբար՝ մայիսի 7-ին և 9-ին, իսկ եզրափակիչը՝ 2024 թվականի մայիսի 11-ին։ 2024 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած վիճակահանության ժամանակ պարզ է դարձել, որ Հայաստանը հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում՝ ելույթ ունենալով շոուի առաջին կեսում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Որոշեցինք փարաջանովյան շնչով ներկայացնել». Հայաստանը թողարկել է «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակը». Aravot.am. Մարտ 13,2024.
  2. Adams, William Lee (2023 թ․ մարտի 13). «Jako! Armenia's LADANIVA share their Eurovision 2024 song». Wiwibloggs. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  3. 3,0 3,1 «Armenia's song for Malmö is released - 'Jako' by Ladaniva». eurovision.tv. European Broadcasting Union. 2024 թ․ մարտի 13. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.
  4. «Ladaniva will be representing Armenia at Malmö 2024». eurovision.tv. European Broadcasting Union. 2024 թ․ մարտի 9. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.
  5. «Eurovision 2024: Semi-Final Draw results». Եվրատեսիլ երգի մրցույթ (անգլերեն). European Broadcasting Union. 2024 թ․ հունվարի 30. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.