«Լադանիվա» (ֆր.՝ Ladaniva), Ֆրանսիայում հիմնադրված հայկական խումբ։ 2019 թվականին հիմնադրված դուետի կազմում են երգչուհի Ժակլին Բաղդասարյանը և Լուի Թոմասը։ Նրանց երաժշտական ​​ոճը ոգեշնչված է աշխարհի տարբեր երկրների երաժշտությամբ, մասնավորապես՝ ավանդական բալկանյան երաժշտությամբ, մալոյայով և հայկական ֆոլկլորով։ Խմբի հիմնադիրներ Ժակլինի և Լուիի հայրերը ժամանակին «Լադա Նիվա» են ունեցել, ինչի արդյունքում որոշել են խումբը անվանել Լադանիվա։ Խումբը «Jako» երգով ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում, որը տեղի է ունենալու Շվեդիայում[1]։

Լադանիվա
ԺանրերԷթնիկ երաժշտություն
Գործունեություն2019
Կայքladaniva.ochre.store
Անդամներ
Ժակլին Բաղդասարյան Լուի Թոմաս

Պատմություն խմբագրել

Լադանիվան հիմնադրվել է 2019 թվականին Լիլում՝ երգչուհի Ժակլին Բաղդասարյանի և բազմագործիքավորող Լուի Թոմասի համագործակցության արդյունքում[2]։ Բաղդասարյանը ծնվել է 1997 թվականին Եղեգնաձորում, մեծացել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ նախքան 2014 թվականին մոր հետ Ֆրանսիա արտագաղթելը։ Թոմասը ծնվել է 1987 թվականին Լիլում՝ երաժիշտների ընտանիքում[3]։

2020 թվականի մարտին և ապրիլին՝ COVID-19 համավարակի ժամանակ Լադանիվան հրապարակել է երկու տեսանյութ՝ «Vay Aman» և «Zepyuri nman», որոնք մեծ հաջողություն են ունեցել, մասնավորապես՝ հայ համայնքի մոտ։ Այնուհետև հրապարակել են «Kef chilini» տեսահոլովակը, որի դիտումների քանակը մի քանի ամսում հասել է 18 միլիոնի[4]։ 2023 թվականին Լադանիվան թողարկել է իր առաջին ալբոմը[5]։

Երաժշտական ոճ խմբագրել

Լադանիվայի երգացանկը մի կողմից ոգեշնչված է Հայաստանի, Ռուսաստանի և Բալկանների ավանդական երգերով, իսկ մյուս կողմից՝ Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ռեյունիոն կղզու երաժշտությամբ[6]։

Մրցանակներ խմբագրել

2022 թվականին Լադանիվան արժանացել է Music Moves Europe մրցանակի[7][8]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Ալբոմ Տվյալներ
Ladaniva

EP խմբագրել

Ալբոմ Տվյալներ
Ladaniva

Սինգլներ խմբագրել

Որպես գլխավոր կատարող խմբագրել

Սինգլ Տարի Ալբոմ կամ EP
Kef chilini 2020 Ոչ ալբոմային սինգլներ
Oror
Pourquoi t'as fait ça?
Shakar 2023 Ladaniva
Wayo waya
Je voulais
Je t'aime tellement

Որպես հրավիրված կատարող խմբագրել

Սինգլ Տարի Ալբոմ կամ EP
Malika
(Voyou և Ladaniva)
2021 Chroniques terrestres, Vol. 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ladaniva will be representing Armenia at Malmö 2024». eurovision.tv (անգլերեն). 2024 թ․ մարտի 9. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
  2. Noémie Lecoq (2020 թ․ սեպտեմբերի 22). «Ladaniva». europavox (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. «Ladaniva». radiofrance (ֆրանսերեն). 2023 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. Anne Berthod (2021 թ․ հոկտեմբերի 28). «Ladaniva, le phénomène de la pop balkanique aux 18 millions de vues». telerama (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. PIAS (2023 թ․ հուլիսի 12). «World-pop trailblazers Ladaniva today release single 'Je Voulais' and announce their upcoming debut album due in September». www.pias.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. «Ladaniva» (անգլերեն). Վերցված է 13 սեպտեմբերի 2023թ.-ին.
  7. «Ladaniva: Armenian band wins Public Choice prize at Music Moves Europe Awards». Public Radio of Armenia (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 19-ին.
  8. «These are the winners of the Music Moves Europe Awards 2022». European Commission. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  9. «Ladaniva - Album by Ladaniva». Spotify. Վերցված է 2024 թ․ մարտի 11-ին.
  10. «Ladaniva - EP by Ladaniva». Spotify. Վերցված է 2024 թ․ մարտի 11-ին.