Ձայնագրման պրոդյուսեր կամ երաժշտական պրոդյուսեր, անձն որը պատասխանտու է երաժշտական նախագծի, նախագծի հանրային ոճի ստեղծման, ինչպես նաև կազմակերպչական, ֆինանսավորման հարցերի և համապատասխան աշխատանքների կատարման և վերահսկման համար։ Նա պարտավոր է կատարել երգերի ստեղծման և ձայնագրման ընթացքը, առանձին դեպքերում նաև տեսահոլովակներ նկարահանման և համերգային ելույթներ կազմակերպման հարցերում։ Երաժշտական պրոդյուսերը կարող է աշխատել ամբողջ նախագծի, ինչպես և առանձին վերցված ալբոմների, երգերի, տեսահոլովակների և համերգների համար[1]։

Ծառայողական պարտականություններ խմբագրել

Երաժշտության պրոդյուսերը կարող է ամբողջությամբ աշխատել նախագծի հետ, կամ նրա առանձին ալբոմների, երգերի, տեսանյութերի, նույնիսկ կենդանի կատարումների հետ։ Ի սկզբանե երաժշտական պրոդյուսերը պատասխանատու է երաժշտության ձայնագրման գործընթացը վերահսկելու, ռեպերտուարի ոճը որոշելու, պոեզիայի, երաժշտության և միջոցառումների ընտրության ու հաստատման համար։ Բացի դրանից, նա կարող է ընտրել սցենարներ տեսահոլովակների կամ կենդանի ներկայացումների համար։ Բացի այդ, երաժշտական պրոդյուսերը կարող է որոշել ծրագրի իրականացման ընդհանուր ընթացքը, զարգացնել գործողությունների ընթացքը, ստեղծել հասարակական պատկերներ։ Երաժշտության պրոդյուսերը պարտավոր է վերահսկել երգերի ձայնագրման և ձայնադրման գործընթացը, պկազմակերպել նկարահանումներ, համերգային կատարումներ։ Երաժշտության պրոդյուսերը ընտրում է նախագծի տեխնիկական անձնակազմը` ուղեկցող (երաժիշտների «նիստ»), ձայնային օպերատորներ, ձայնային արտադրագետներ, օգնականներ և մոնտաժորներ[2]։ Որպես կանոն, խոշոր ձայնագրման ստուդիաներ ունեն իրենց սեփական երաժշտական արտադրողները, բայց հաճախ երաժիշտներն իրենք են հրավիրում իրենց պրյոդուսերին, օգնականներին։ Երաժշտականն պրոդյուսերի կատարած աշխատանքը կարելի է համեմատել գեղարվեստական ղեկավարի կատարած աշխատանքի հետ։ Այնուամենայնիվ, ի տարբերություն գեղարվեստական ղեկավարի, երաժշտական պրոդյուսերի պարտականությունները հաճախ ներառում են ոչ միայն նախագծի ստեղծագործական մասի կառավարումը, այլ նաև կազմակերպել և վերահսկել այդ աշխատանքների նյութական և տեխնիկական միջոցները[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Music Producer». Schoolsintheusa.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  2. Виталий Концевич (2015 թ․ հոկտեմբերի 24). «Музыкальный продюсер». Продюсер.укр. Виталий Концевич. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. «Game Changer Beats Trap Beats and Type Beats Home Page - Game Changer Beats». Game Changer Beats (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.