Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Heart Attack (այլ կիրառումներ)

«Heart Attack», ամերիկացի երգիչ Թրեյ Սոնգզի երգն է։ Այն թողարկվել է 2012 թվականի մարտի 26-ին, որպես նրա «Chapter V» անվանումը կրող թվով հինգերորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ։ Երգը գրվել է Թրեյ Սոնգզի, Ռիչարդ Բալթերի, Լեքսի և Բենջամին Լևինի կողմից, իսկ երգի պրոդյուսերն են Բենի Բլանկոն և Ռիկո Լավը։ Երգը Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական հիթ շքերթում զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը, իսկ Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ շքերթում այն զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը։ 2013 թվականին երգը Գրեմմիի 55-րդ ամենամյա մրցանակաբաշխությունում առաջադրվել է «Լավագույն R&B երգ» մրցանակին, սակայն չի հաղթել[1]։

«Heart Attack»
«Heart Attack» սինգլի շապիկը (Թրեյ Սոնգզ, 2012)
Թրեյ Սոնգզի սինգլը
«Chapter V» ալբոմից
ԹողարկվածՄարտի 26, 2012
ԺանրR&B, Էլեկտրո
Տևողություն3:55
ԼեյբլSongbook, Atlantic Records
ՊրոդյուսերԲենի Բլանկո, Ռիկո Լավ
Թրեյ Սոնգզի սինգլների ժամանակագրություն
«Unusual»
(2011)
«Heart Attack»
(2012)
«2 Reasons»
(2012)

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Բենի Բումը, նկարահանվել է 2012 թվականի ապրիլի 7-ին[2]։ Մեկ ամիս անց՝ մայիսի 4-ին, կայացել է տեսահոլովակի պրեմիերան[3]։ Տեսահոլովակում նկարահանվել է ամերիկացի երգչուհի-երգահան Քելլի Ռոուլենդը։

Հիթ շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2012) Զբաղեցրած
տեղ
Ավստրալիա (ARIA) 70
Ֆրանսիա (SNEP) 139
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) 28
Մեծ Բրիտանիա (UK R&B Chart) 7
ԱՄՆ (Billboard Hot 100) 35
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 3
ԱՄՆ (Billboard Hot R&B Songs) 6

Տարեվերջյան հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2012) Տեղ
ԱՄՆ (Billboard Hot 100) 77
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The 55th Grammy Awards Nominees List».
  2. Trey Songz Hits the Club with T.I. for ‘2 Reasons’ Video. Rap-Up.com (2012-04-07). Retrieved on 2012-08-16.
  3. Video: Trey Songz – ‘Heart Attack’. Rap-Up.com (2012-05-04). Retrieved on 2012-08-16.

Արտաքին հղումներ խմբագրել