Թրեմեյն Ալդոն Նևերսոն (անգլ.՝ Tremaine Aldon Neverson, նոյեմբերի 28, 1984(1984-11-28)[1], Փիթսբուրգ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, դերասան և ռեփեր, ով ավելի հայտնի է Թրեյ Սոնգզ (անգլ.՝ Trey Songz) բեմական կեղծանվամբ։ Իր դեբյուտային՝ «I Gotta Make It» ստուդիական ալբոմը նա թողարկել է 2005 թվականին, իսկ «Trey Day» կոչվող նրա երկրորդ ալբոմը թողարկվել է 2007 թվականներին։ 2009 թվականին լույս է տեսնում նրա երրորդ ալբոմը, որը կոչվում է «Ready», իսկ 2010 թվականի սեպտեմբերի 14-ին «Passion, Pain & Pleasure» անվանումը կրող չորրորդ ստուդիական ալբոմը։ «Chapter V» կոչվող ալբոմը թողարկվում է 2012 թվականի օգոստոսի 21-ին և դառնում է նրա թվով հինգերորդ ալբոմը։ 2014 թվականի հուլիսի 1-ին նա թողարկում է իր «Trigga» կոչվող վեցերորդ ստուդիական ալբոմը։

Թրեյ Սոնգզ
Թրեյ Սոնգզը 2012 թվականին Սիդնեյում, Ավստրալիա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունTrey Songz
Ի ծնե անունԹրեմեյն Ալդոն Նևերսոն
Նաև հայտնի է որպեսTrey Songz
Ծնվել էնոյեմբերի 28, 1984 (39 տարեկան)
Պիտերսբուրգ, Վիրջինիա
Երկիր ԱՄՆ
ԺանրերR&B, հիփ հոփ
ՄասնագիտությունԵրգիչ, երգերի հեղինակ, դերասան, ռեփեր
Երգչաձայնտենոր
Գործիքներստեղնաշարային գործիքներ և վոկալ
Գործունեություն2003-ներկա
ԼեյբլAtlantic Records, Songbook
ԿրթությունPetersburg High School? (2003)
Կայքtreysongz.com
 Trey Songz Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Թրեմեյն Ալդոն Նևերսոնը ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 28-ին, Վիրջինիա նահանգի Պիտերսբուրգ քաղաքում[2]։ Նրա մայրը՝ Էփրիլ Թաքերը, 17 տարեկան է եղել երբ նա ծնվել է[3]։ Թրեյը ի սկզբանե չի ունեցել ձգտում երաժշտության հանդեպ, ասելով, որ երգեցողությունը իր համար չէ, մինչև մյուսները սկսել նկատել, որ նա ունի լավ ձայնային տվյալներ[4]։ Նա սկզբում միայն երգել է ընտանիքի և ընկերների քաջալերանքով, սակայն երբ 15 տարեկանում հանդիպում է երաժշտական պրոդյուսեր Թրոյ Թեյլորին, սկսում է ավելի լուրջ վերաբերվել երաժշտությանը[5]։ 2002 թվականին նա ավարտում է Պիտերսբուրգի ավագ դպրոցը, իսկ 2003 թվականին տեղափոխվում է Նյու Ջերսի, որտեղ Թրոյ Թեյլորի օգնությամբ ստորագրում է պայմանագիր Atlantic Records ձայնագրման լեյբլի հետ և սկսում է ձայնագրել իր սեփական երաժշտությունը[2]։

Կատարողական արվեստ խմբագրել

Ոգեշնչող արտիստներ խմբագրել

Տարբեր հարցազրույցներում Թրեյ Սոնգզը նշել է, որ դեռ երիտասարդ տարիքից նա ռեփեր Ջեյ Զին համարել է իրեն ամենաշատը ոգեշնչող կատարողներից մեկը[6][7]։ Ըստ նրա՝ Ջեյ Զին ոչ միայն ազդել է իր երաժշտական կարիերայի վրա, այլ նաև կյանքի[6]։ Larry King Now վեբ ծրագրին տված հարցազրույցում նա ասել է, որ երբ ստացել է հնարավորություն աշխատելու Ջեյ Զիի հետ, դա մեծ պատիվ է եղել իր համար[7]։ Թրեյը իրեն ոգեշնչած կատարողների թվին է դասում նաև R&B/սոուլ երգիչ Դի Անջելոյին[8]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«I Gotta Make It»
  • Թողարկված։ Հուլիսի 26, 2005
  • Լեյբլ։ Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Trey Day»
  • Թողարկված։ Հոկտեմբերի 2, 2007
  • Լեյբլ։ Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Ready»
  • Թողարկված։ Օգոստոսի 31, 2009
  • Լեյբլ։ Songbook, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Passion, Pain & Pleasure»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 14, 2010
  • Լեյբլ։ Songbook, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Chapter V»
  • Թողարկված։ Օգոստոսի 21, 2012
  • Լեյբլ։ Songbook, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Trigga»
  • Թողարկված։ Հուլիսի 1, 2014
  • Լեյբլ։ Songbook, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Մինի ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Inevitable»
  • Թողարկված։ Նոյեմբերի 28, 2011
  • Լեյբլ։ Songbook, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Intermission I & II»
  • Թողարկված։ Ապրիլի 14, 2015
  • Լեյբլ։ Songbook, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Միքսթեյպներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«In My Mind»
  • Թողարկված։ Հունվարի 5, 2007
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Genesis»
  • Թողարկված։ Հունիսի 16, 2009
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Anticipation»
  • Թողարկված։ Հունիսի 30, 2009
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«#LemmeHolDatBeat»
  • Թողարկված։ Նոյեմբերի 28, 2010
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Anticipation II»
  • Թողարկված։ Նոյեմբերի 1, 2011
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«#LemmeHolDatBeat2»
  • Թողարկված։ Նոյեմբերի 1, 2011
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«To Whom It May Concern»
  • Թողարկված։ Նոյեմբերի 28, 2015
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Trappy New Years»
(Fabolous-ի հետ)
  • Թողարկված։ Հունվարի 1, 2017
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Anticipation III»
  • Թողարկված։ Հունվարի 11, 2017
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Անվանում Դեր
2010 «Քարոզչի երեխան» Մոնտի
2013 «Տեխասյան սպանդ բենզասղոցով» Ռայան
«Ուղեբեռի ստացման սրահ» Դեյմոն Դիզել

Հեռուստասերիալներ խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
2009 «Լինկոլն հայթս» Ինքը 1 էպիզոդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Jeffries, David. «Trey Songz – Biography». Allmusic. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «April Tucker's Bio». Webcache.googleusercontent.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.
  4. Dawson, Imani A. (2005 թ․ մայիսի 24). «Next – Trey Songz – Making History». Vibe. Vibe Media Group. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 7-ին.
  5. «Trey Songz». Biography.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  6. 6,0 6,1 «Trey Songz: 'Jay-Z influenced my life'». Digital Spy. 2010 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  7. 7,0 7,1 «TREY SONGZ TALKS JUSTIN BIEBER, ABSENT FATHER, & HIS FIRST KISS ON 'LARRY KING NOW'». Rap-Up. 2014 թ․ հունիսի 20. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  8. «10 Things You Didn't Know About Trey Songz». BET. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրեյ Սոնգզ» հոդվածին։