Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Hands All Over (այլ կիրառումներ)

«Hands All Over», ամերիկյան Maroon 5 խմբի երգը, որը ընդգրկվել է 2010 թվականին թողարկված իրենց «Hands All Over» կոչվող երրորդ ալբոմում։ Երգը գրվել է Ադամ Լևինի, Ջեսսի Կարմայքլի և Սեմ Ֆերարի կողմից, իսկ պրոդյուսերական աշխատանքով զբաղվել է Ռոբերտ Ջոն Լանգը։ «Hands All Over»-ը ֆանկ մետալ և ռոք ժանրերի երգ է[1][2], որի մեղեդին կազմված է թմբուկի, կիթառի, դաշնամուրի և հարվածային գործիքների նվագակցությունից։ Երգի տեքստը գայթակղության մասին է։

«Hands All Over»
Maroon 5-ի երգը «Hands All Over» ալբոմից
Ձայնագրված2009-2010 (Շվեյցարիայի Վեվե քաղաքում)
Ժանր
Տևողություն3:14
ԼեյբլA&M Octone Records
Հեղինակ
ՊրոդյուսերՌոբերտ Ջոն Լանգ
Hands All Over ալբոմի երգացանկ
«I Can't Lie»
(6)
«Hands All Over»
(7)
«How»
(14)

Երգը ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, որոնցից ոմանք այն համարել են ալբոմի լավագույն երգ։ Քննադատները երգը նաև համեմատել են երգիչ Փրինսի, Nine Inch Nails և Def Leppard խմբերի երգերի հետ։ Ալբոմի թողարկումից հետո երգը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը Հյուսիսային Կորեայի և 38-րդ հորիզոնականը Իսպանիայի հիթ շքերթներում։ Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Դոն Թայլերը, թողարկվել է 2010 թվականի դեկտեմբերին[3]։

Տեսահոլովակ խմբագրել

 
Կարդ տեսահոլովակից։

Երգի տեսահոլովակը թողարկվել է 2010 թվականի դեկտեմբերի 24-ին[3]։ Տեսահոլովակի ռեժիսորն է Դոն Թայլերը, ով նախկինում եղել է A Day to Remember և Flyleaf խմբերի տեսահոլովակների ռեժիսորը[3]։ 2011 թվականի հունիսի 14-ին տեսահոլովակը տեղադրվել է Maroon 5-ի VEVO ալիքում[4]։ Տեսահոլովակն ամբողջությամբ անիմացիա է։ Տեսահոլովակի սկզբում Լևինը երգում է՝ խոսափողը ձեռքին, իսկ նրա մարմինը շոշափում են ձեռքեր։ Այնուհետև հայտնվում է անիմացիոն մերկ կին, ով պարում է նրա համար, ինչպես նաև գայթակղում խմբի մյուս անդամներին։ Տեսահոլովակի ընթացքում ցուցադրվում են նաև որոշ անիմացիոն էկեկտներ, որոնցից են օրինակ հրեշտակի թևեր կամ սատանայական տարրեր։

Հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2010) Զբաղեցրած
տեղ
  Իսպանիա (PROMUSICAE)[5] 38
  Հարավային Կորեա (Gaon Chart)[6] 20

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Album: Maroon 5, Hands All Over (A&M)». The Independent. Independent Print Limited. 2010 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. «Maroon 5 – Hands All Over – Review of Maroon 5's Hands All Over». About.com. IAC. 2010 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Maroon 5 Debuts Video For Hands All Over». RTTNews. 2010 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. «Maroon 5 – Hands All Over». VEVO. ՅուԹյուբ. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. «spanishcharts.com – Maroon 5 – Hands All Over». Spanish Singles Chart. PROMUSICAE. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
  6. «South Korea Gaon International Chart (Week, September 12, 2010 to September 18, 2010)». Gaon Chart. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել