Maroon 5, ամերիկյան փոփ ռոք խումբ Լոս Անջելեսից, Կալիֆորնիա[2][3][4]։

Maroon 5
Խումբը 2011 թվականին
(ձախից աջ` Միքի Մեդեն, Ադամ Լևին, Ջեյմս Վալենթայն, Ջեսսի Կարմայքլ, ՓիՋեյ Մորտոն և Մեթ Ֆլին)
Հիմնական տվյալներ
ԵրկիրԼոս Անջելես, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՓոփ ռոք, փոփ, նեո սոուլ
Գործունեություն1994-ներկա
ԼեյբլReprise Records, Octone Records, J Records, A&M Octone Records, 222 Records, Interscope Records
Պարգևներ
Կայքmaroon5.com
Անդամներ
Ադամ Լևին
Ջեսսի Կարմայքլ
Միքի Մեդեն
Ջեյմս Վալենթայն
Մեթ Ֆլին
ՓիՋեյ Մորտոն
Նախկին անդամներ
Ռայան Դուսիկ
 Maroon 5 Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Խումբը ձևավորվել է 1994 թվականին և սկզբում կոչվել է Kara's Flowers։ Խմբի անդամներ Ադամ Լևինը, Ջեսսի Կարմայքլը, Միքի Մեդեն և Ռայան Դուսիկը 1997 թվականին Reprise Records լեյբլի օգնությամբ թողարկում են իրենց «The Fourth World» կոչվող դեբյուտային ալբոմը, սակայն առևտրային անհաջողությունների պատճառով Reprise Records-ը չի շարունակում իր համագործակցությունը խմբի հետ, և խումբը որոշում է չշարունակել իր գործունեությունը։ 2001 թվականին խմբի անդամները վերամիավորվում են և հանդես են գալիս Maroon 5 անվան տակ[5]։ Այնուհետև նաև նրանց է միանում Ջեյմս Վալենթայնը։

2002 թվականի հունիսի 25-ին Maroon 5-ը թողարկում է իր դեբյուտային «Songs About Jane» ալբոմը, որի «Harder to Breathe» կոչվող գլխավոր սինգլը ալբոմին օգնում է մտնել Billboard 200 հիթ շքերթ 6-րդ հորիզոնականով։ Ալբոմի երկրորդ և երրորդ սինգլները՝ «This Love»-ը և «She Will Be Loved»-ը, դառնում են համաշխարհային հիթեր և Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։ 2005 թվականին խումբը ստանում է Գրեմմի մրցանակ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում։ Հաջորդ տարի խմբի թմբկահար և բեք վոկալիստ Ռայան Դուսիկը լքում է խումբը և նրան փոխարինում է Մեթ Ֆլինը։ 2007 թվականի մայիսի 16-ին խումբը թողարկում է իր «It Won't Be Soon Before Long» կոչվող երկրորդ ալբոմը, որը գլխավորում է ամերիկյան Billboard 200 հիթ շքերթի ցանկը[6]։ Ալբոմի գլխավոր սինգլը՝ «Makes Me Wonder»-ը, դառնում է խմբի առաջին երգը, որը Billboard Hot 100-ում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը։

2010 թվականի օգոստոսի 18-ին թողարկվում է խմբի «Hands All Over» կոչվող երրորդ ալբոմը, որը զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում, 2011 թվականին վերաթողարկվում է։ Ալբոմի վերաթողարկված տարբերակը ընդգրկում է ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի հետ ձայնագրված «Moves Like Jagger» զուգերգը։ Երգը դառնում է խմբի երկրորդ սինգլը որը գլխավոր է Billboard Hot 100 հիթ շքերթը։ Այն ունենում է 14.4 միլիոն օրինակի վաճառք ամբողջ աշխարհում և համարվում է բոլոր ժամանակների ամենավաճառված սինգլներից մեկը[7]։ 2011 թվականի հունիսի 20-ին խումբը թողարկում է իր «Overexposed» կոչվող թվով չորրորդ ալբոմը, որը Billboard 200-ում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Ալբոմի առաջին երկու սինգլները՝ «Payphone»-ը և «One More Night»-ը, դառնում են համաշխարհային հիթեր և Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցնում են 2-րդ և 1-ին հորիզոնականները։

2014 թվականի օգոստոսի 29-ին խումբը Interscope Records լեյբլի օգնությամբ թողարկել է իր հինգերորդ ստուդիական ալբոմը, որը անվանված է «V»։ Ալբոմը գլխավորել է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը։

Խումբը իր գործունեության ընթացքում վաճառել է ավելի քան 27 միլիոն ալբոմ և 48 միլիոն սինգլ ամբողջ աշխարհում[8][9][10]։

Սկավառակագրություն խմբագրել

 
Թողարկումներ
Ստուդիական ալբոմներ 5
Համերգային ալբոմներ 4
Հավաքածու ալբոմներ 2
Մինի ալբոմներ 2
Սինգլներ 23

Ալբոմներ խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Songs About Jane»
«It Won't Be Soon Before Long»
  • Թողարկված։ Մայիսի 15, 2007
  • Լեյբլ։ A&M Octone Records
  • Ֆորմատներ։ CD, LP, աուդիոկասետ
«Hands All Over»
  • Թողարկված։ Օգոստոսի 18, 2010
  • Լեյբլ։ A&M Octone Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«Overexposed»
  • Թողարկված։ Հունիսի 20, 2012
  • Լեյբլ։ A&M Octone Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«V»
  • Թողարկված։ Օգոստոսի 29, 2014
  • Լեյբլ։ Interscope Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Համերգային ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«1.22.03.Acoustic»
  • Թողարկված։ Հունիսի 22, 2004
  • Լեյբլ։ Octone Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Live – Friday the 13th»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 20, 2005
  • Լեյբլ։ J Records, Octone Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Live from SoHo»
  • Թողարկված։ Մարտի 25, 2008
  • Լեյբլ։ A&M Octone Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Live from Le Cabaret»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 20, 2008
  • Լեյբլ։ OctoScope Music
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Հավաքածու ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«The B-Side Collection»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 18, 2007
  • Լեյբլ։ A&M Octone Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Singles»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 25, 2015
  • Լեյբլ։ Interscope Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում

Ռեմիքս ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Call and Response: The Remix Album»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 9, 2008
  • Լեյբլ։ OctoScope Music
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Մինի ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«iTunes Session»
  • Թողարկված։ Փետրվարի 8, 2011
  • Լեյբլ։ A&M Octone Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Holiday Gift»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 26, 2013
  • Լեյբլ։ A&M Octone Records
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Սինգլներ խմբագրել

Տարի Անվանում Ալբոմ
2002 «Harder to Breathe» «Songs About Jane»
2004 «This Love»
«She Will Be Loved»
«Sunday Morning»
2005 «Must Get Out»
2007 «Makes Me Wonder» «It Won't Be Soon Before Long»
«Wake Up Call»
«Won't Go Home Without You»
2008 «If I Never See Your Face Again»
(համագործակցությամբ Ռիհաննայի հետ)
«Goodnight Goodnight»
2010 «Misery» «Hands All Over»
«Give a Little More»
2011 «Never Gonna Leave This Bed»
«Moves Like Jagger»
(համագործակցությամբ Քրիստինա Ագիլերայի հետ)
2012 «Payphone»
(համագործակցությամբ Վիզ Խալիֆայի հետ)
«Overexposed»
«One More Night»
«Daylight»
2013 «Love Somebody»
2014 «Maps» «V»
«Animals»
2015 «Sugar»
«This Summer's Gonna Hurt like a Motherfucker»
«Feelings»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm
  2. «Up close with Maroon 5- Facebook and Twitter competition to give patron meeting with Rock band». Jamaica Gleaner. 2011 թ․ հունվարի 2. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  3. «Maroon 5 American Rock Band | New Singer Biography». Newcelebritybiography.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  4. «Maroon 5 (The Best Band)». Bestuff.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  5. Leahey, Andrew. «Kara's Flowers». AllMusic. Rovi Corporation. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
  6. Katie Hasty, "Maroon 5 Nudges Linkin Park From Atop Billboard 200", Billboard.com, May 30, 2007.
  7. «Bruno Mars claims 2 best-selling digital songs of 2011». Music Week. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  8. «Recording Industry Association of America — August 01, 2014». RIAA. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
  9. Aaron, Brown (2014 թ․ սեպտեմբերի 17). «iTunes Festival: Maroon 5 enthusiastically blend fan-favourites and brand-new singles». Daily Express. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  10. Eddie, Davis (2015 թ․ հունիսի 22). «First of A.C. Summer Beach Concerts Announced». Literock969. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Maroon 5» հոդվածին։