77+ խումբ կամ G77 (Group of 77), Միավորված ազգերի կազմակերպության 134 զարգացող երկրների կոալիցիա, որը նախատեսված է իր անդամների հավաքական տնտեսական շահերը խթանելու և ՄԱԿ-ում համատեղ բանակցային հզորություն ստեղծելու համար[1]։ Կազմակերպության հիմնադիր անդամներն ի սկզբանե 77-ն էին, որոնց կենտրոնակայանը գտնվում էր Ժնևում, սակայն այն ընդլայնվել է մինչև 134 անդամ երկիր[Ն 1][2] կապված ՄԱԿ-ի կազմում նոր երկրների ընգդրկման հետ։ 2023 թվականի նախագահող երկիրը Կուբան է՝ հաջորդելով Պակիստանին։

G77
Изображение логотипа
ՏեսակՄիջազգային կազմակերպություն
Հիմնադրվածհունիսի 15, 1964
Գլխադասային գրասենյակՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն, արաբերեն, իսպաներեն և ֆրանսերեն
Կայքg77.org

Պատմություն խմբագրել

Խումբը հիմնադրվել է 1964 թվականի հունիսի 15-ին Չմիացած պետությունների ֆորումում Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրների նախարարների հռչակած «Յոթանասունյոթ երկրների համատեղ հռչակագրով» («Joint Declaration of the Seventy-Seven Countries»):

77-ի խմբի ստեղծման մասին պաշտոնապես հրապարակվել է Ժնևում, նույն թվականին դեկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովում (UNCTAD)[3]: Անդամ-երկրների թիվն աստիճանաբար աճելով հասել է 134-ի։ Խորհրդային տարիներին (մինչև 1991) «77-ի խմբի» անդամ են դարձել Հյուսիսային Կորեա, Կուբա, Վիետնամ, Ռումինիա և Հարավսլավիա սոցիալիստական երկրները։

Առաջին խոշոր հանդիպումը կայացել է Ալժիրի մայրաքաղաքում, 1967 թվականին, որտեղ հռչակվել է Ալժիրյան հրովարտակը (Charter of Algiers ) և դրվել է Նոր տնտեսական քաղաքականության մշտական ինստիտուցիոնալ կառույցների հիմքը Ռաուլ Պրեբիշի ղեկավարությամբ, ով ՄԱԿ-ի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տնտեսական հանձնաժողովի (ECLA) նախկին աշխատակից էր[4]։ 77-ի խմբի գլխամասային գրասենյակներ կան Ժնևում (ՄԱԿ), Հռոմում (FAO), Վիեննայում (UNIDO), Փարիզում (ՅՈՒՆԵՍԿՕ), Նայրոբիում (UNEP) և Խումբ 24- ը (G-24) Վաշինգտոնում (Արժույթի միջազգային հիմնադրամ և Համաշխարհային բանկ

Նպատակներ և խնդիրներ խմբագրել

G77-ի գործունեության հիմքում ընկած է զարգացող երկրների միջև առևտրատնտեսական, ֆինանսական և տեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև նրանց համատեղ դիրքորոշման մշակումը, համաձայնեցումը և համակարգումը ՄԱԿ-ի մարմինների և նրա շրջանակներում գործող կազմակերպությունների կոնֆերանսներում և հանդիպումներում, այլ միջազգային կոնգրեսներում և ֆորումներում, որոնք նվիրված են միջազգային սոցիալ-տնտեսական հարաբերությունների խնդիրներին, ներառյալ երկրների և նրանց բնակչության կյանքի այնպիսի ոլորտները, ինչպիսիք են առևտուրը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, գիտությունը և տեխնիկան։ Նման հանդիպումներում քննարկվում են նաև G77-ի անդամ չհանդիսացող երկրների և առաջին հերթին համաշխարհային հանրության զարգացած երկրների հետ տնտեսական, վարկային, ֆինանսական և տեխնիկական համագործակցության հարցեր[5]։

G77-ի հինական խնդիրներներն են.

  • բազմակողմ առևտրային համակարգում անհամաչափությունների վերացում
  • զարգացող և զարգացած երկրների միջև ռեսուրսների արդյունավետ փոխանցման կազմակերպում, ներառյալ զարգացման նպատակներով պաշտոնական աջակցությունը և պարտքի մարումը
  • հումքային շուկաներում անկայունության հաղթահարում և զարգացած երկրներում շուկա մուտք գործելու համար պրոտեկցիոնիստական խոչընդոտների վերացում
  • միջազգային հանրության արձագանքման գլոբալ միջոցների ապահովումը` կայուն և սոցիալական զարգացման, ֆինանսական ճգնաժամերի հաճախակիության աճի, առևտրի սուբսիդավորման (հիմնականում գյուղատնտեսական ապրանքների), տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների աճող դերի և անօրինական միջազգային գործարքների վերաբերյալ։

G77-ի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • գլոբալացում և միջազգային տնտեսություն
  • զարգացմանն ուղղված ֆինանսավորում
  • առևտուր և զարգացում
  • շրջակա միջավայր և զարգացում
  • սոցիալական ապահովություն և գենդերային խտրականություն
  • «Հարավ-Հարավ» ուղղության շրջանակներում համագործակցություն
  • «Հյուսիս-Հարավ» երկխոսություն
  • գիտատեխնիկական զարգացում
  • տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ։

Հարավ-Հարավ խմբագրել

G77-ի անդամ երկրների համագործակցությունը «Հարավ-Հարավ» նախագծի շրջանակներում հարավի ժողովուրդների բարեկեցությունն ապահովելու նպատակ է հետապնդում և խմբի բոլոր անդամ-երկրների համար մեխանիզմ է հանդիսանում համերաշխության ու միասնության ամրապնդման և պահպանման՝ ապահովելով նրանց հավատարմությունը նախագծին և ընդհանուր նպատակի իրականացմանը։

1981 թվականին գործողությունների Կարակասյան ծրագրով մշակվել են ընդհանուր սկզբունքներ «Հարավ-Հարավ» ուղղության շրջանակներում Հարավի գագաթնաժողովների անցկացման համար։ G77-ի կողմից կազմակերպված առաջին Հարավային գագաթնաժողովը տեղի է ունեցել Հավանայում (Կուբա) 2000 թվականի ապրիլին։ Այն ընդունել է Հավանայի հռչակագիրը և գործողությունների ծրագիրը։

2003 թվականի դեկտեմբերին Մարաքեշում (Մարոկկո) տեղի ունեցած Հարավ-Հարավ համագործակցության բարձր մակարդակի կոնֆերանսում ընդունվել է Մարաքեշի հռչակագիրը և Հարավ-Հարավ համագործակցության իրականացման Մարաքեշի շրջանակները, որով սահմանվել են խմբի և մասնակից երկրների նախաձեռնություններն ու կոնկրետ գործողությունները՝ այս հարցում արդյունավետ համատեղ քաղաքականության հասնելու համար։ Երկրորդ Հարավային գագաթնաժողովը կայացել է 2005 թվականին Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Հարավ-Հարավ երրորդ գագաթնաժողովը կայացել է Աֆրիկայում 2010 թվականին։

Զարգացող երկրների միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության համար G77-ի «Հարավ-Հարավ» համագործակցությանն աջակցելու նպատակով ստեղծել է Պերես-Գերերո վստահության հիմնադրամը (PGTF):

Նաև այս նախագծի նպատակն է «Հարավ-Հարավ» ուղղությամբ (այսինքն՝ զարգացող երկրների միջև) առևտրի ընդլայնումը։ Դրա համար 1989 թվականին G77-ը մշակել է զարգացող երկրների միջև Առևտրային արտոնությունների գլոբալ համակարգը (GSTP— Global System of Trade Preferences):

Նաև Չինաստանը և Չմիավորման շարժումը ակտիվորեն մասնակցում են Հարավ-Հարավ ծրագրին Համատեղ համակարգող կոմիտեի շրջանակներում՝ խթանելու զարգացող երկրների ընդհանուր առաջնահերթությունների իրականացումը և «Հարավ-Հարավ» նախագծում համագործակցության զարգացումը։

Հյուսիս-Հարավ խմբագրել

«Հարավ-Հարավ» բանակցությունների և երկխոսության նպատակը զարգացող և զարգացած պետությունների գլոբալ գործընկերության հիման վրա բոլոր երկրների զարգացման համար համագործակցությունն է։ Այս երկխոսության շրջանակներում G77-ը կոչ է անում զարգացած երկրներին հասնել ավելի մեծ ինտեգրման և համագործակցության զարգացող երկրների գլոբալ խնդիրների և համաշխարհային տնտեսական կառավարման հարցերի շուրջ։

Տեղեկատվա-հաղորդակցական զարգացում խմբագրել

2005 թվականի նոյեմբերին Թունիսում տեղի է ունեցել Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի երկրորդ փուլը, որտեղ առաջադրանքները դրվեցին՝ բոլոր զարգացող երկրների համար տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և ռեսուրսների հասանելիության ապահովումը, որոնք կարևոր են աշխարհի բոլոր երկրների օգնության, խմբի անդամ երկրների կայուն զարգացման և դրված նպատակներին հասնելու համար։

Քաղաքականություն խմբագրել

Խմբին վերագրվում է ապարտեիդի դեմ ընդհանուր դիրքորոշում ունենալու և համաշխարհային զինաթափմանն աջակցելու համար[6]։ Այն աջակցել է Նոր միջազգային տնտեսական կարգին[6][7]։ Այն քննադատության է ենթարկվել էկոլոգիական նախաձեռնություններին իր նվազ աջակցության կամ բացահայտ հակադրվելու համար, որոնք խումբը երկրորդական է համարում տնտեսական զարգացման և աղքատության վերացման նախաձեռնությունների համեմատ[6][8][9]։

Անդամներ խմբագրել

 
77 երկրների խումբ 2013 թվականին

2020 թվականի դրությամբ խումբը ներառում է ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները (ՄԱԿ-ի դիտորդ Պաղեստին պետության հետ միասին)՝ բացառությամբ հետևյալ երկրների.

  1. Եվրոպայի խորհրդի անդամներ, բացառությամբ Ադրբեջանի։
  2. Անկախ պետությունների համագործակցության ազատ առևտրի գոտու անդամներ, բացառությամբ Տաջիկստանի։
  3. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամներ, բացառությամբ նրա (չորս) լատինաամերիկյան անդամների։
  4. Խաղաղօվկիանոսյան երկու միկրոպետություններ՝ Պալաու և Տուվալու։

Ներկայիս հիմնադիր անդամ երկրներ[10] խմբագրել

  1.   Աֆղանստանի իսլամանակ հանրապետություն[Ն 2]
  2.   Ալժիր
  3.   Արգենտինա
  4.   Բանգլադեշ
  5.   Բենին[Ն 3]
  6.   Բոլիվիա
  7.   Բրազիլիա
  8.   Բուրկինա Ֆասո[Ն 4]
  9.   Բուրունդի
  10.   Կամբոջա
  11.   Կամերուն
  12.   Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
  13.   Չադ
  14.   Չիլի
  15.   Կոլումբիա
  16.   Կոնգոյի Հանրապետություն
  17.   Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
  18.   Կոստա Ռիկա
  19.   Դոմինիկյան Հանրապետություն
  20.   Էկվադոր
  21.   Եգիպտոս[Ն 5]
  22.   Սալվադոր
  23.   Եթովպիա
  24.   Գաբոն
  25.   Գանա
  26.   Գվատեմալա
  27.   Գվինեա
  28.   Հայիթի
  29.   Հոնդուրաս
  30.   Հնդկաստան
  31.   Ինդոնեզիա
  32.   Իրան
  33.   Իրաք
  34.   Ճամայկա
  35.   Հորդանան
  36.   Քենիա
  37.   Քուվեյթ
  38.   Լաոս
  39.   Լիբանան
  40.   Լիբերիա
  41.   Լիբիա
  42.   Մադագասկար
  43.   Մալայզիա
  44.   Մալի
  45.   Մավրիտանիա
  46.   Մարոկկո
  47.   Մյանմա[Ն 6]
  48.   Նեպալ
  49.   Նիկարագուա
  50.   Նիգեր
  51.   Նիգերիա
  52.   Պակիստան
  53.   Պանամա
  54.   Պարագվայ
  55.   Պերու
  56.   Ֆիլիպիններ
  57.   Ռուանդա
  58.   Սաուդյան Արաբիա
  59.   Սենեգալ
  60.   Սիերա Լեոնե
  61.   Սոմալի
  62.   Շրի Լանկա[Ն 7]
  63.   Սուդան
  64.   Սիրիա
  65.   Տանզանիա[Ն 8]
  66.   Թաիլանդ
  67.   Տոգո
  68.   Տրինիդադ և Տոբագո
  69.   Թունիս
  70.   Ուգանդա
  71.   Ուրուգվայ
  72.   Վենեսուելա
  73.   Վիետնամ
  74.   Եմեն

Ներկայիս անդամ այլ երկրներ խմբագրել

  1.   Անգոլա
  2.   Անտիգուա և Բարբուդա
  3.   Ադրբեջան
  4.   Բահամյան Կղզիներ
  5.   Բահրեյն
  6.   Բարբադոս
  7.   Բելիզ
  8.   Բութան
  9.   Բոտսվանա
  10.   Բրունեյ Դարուսալամ
  11.   Չինաստան[Ն 9]
  12.   Կաբո Վերդե
  13.   Կոմորյան Կղզիներ
  14.   Կոտ դ'Իվուար
  15.   Կուբա
  16.   Ջիբութի
  17.   Դոմինիկա
  18.   Հասարակածային Գվինեա
  19.   Էրիթրեա
  20.   Էսվատինի[Ն 10]
  21.   Ֆիջի
  22.   Գամբիա
  23.   Գրենադա
  24.   Գվինեա-Բիսաու
  25.   Գայանա
  26.   Կիրիբատի
  27.   Լեսոթո
  28.   Մալավի
  29.   Մալդիվներ
  30.   Մարշալյան կղզիներ
  31.   Մավրիկիոս
  32.   Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներ
  33.   Մոնղոլիա
  34.   Մոզամբիկ
  35.   Նամիբիա
  36.   Հյուսիսային Կորեա
  37.   Նաուրու
  38.   Օման
  39.   Պաղեստին
  40.   Պապուա Նոր Գվինեա
  41.   Կատար
  42.   Սենթ Քիթս և Նևիս
  43.   Սենտ Լյուսիա
  44.   Սենտ Վինսենթ և Գրենադիններ
  45.   Սամոա
  46.   Սան Տոմե և Պրինսիպի
  47.   Սեյշելյան կղզիներ
  48.   Սինգապուր
  49.   Սողոմոնյան Կղզիներ
  50.   Հարավաֆրիկյան Հանրապետություն
  51.   Հարավային Սուդան
  52.   Սուրինամ
  53.   Տաջիկստան
  54.   Արևելյան Թիմոր
  55.   Տոնգա
  56.   Թուրքմենստան
  57.   ԱՄԷ
  58.   Վանուատու
  59.   Զամբիա
  60.   Զիմբաբվե

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Չինաստանը պաշտոնապես համարվում է կազմակերպության անդամ, իսկ հենց Չինաստանն այդպես չի համարում։
  2. Այս կառավարությունը դեռևս ճանաչված է ամբողջ աշխարհում՝ Թալիբանի կողմից վերահսկվող Աֆղանստանի իսլամական էմիրության փոխարեն։
  3. Միացել է որպես Դահոմեյ։
  4. Միացել է որպես Վերին Վոլտա։
  5. Միացել է որպես Միացյալ Արաբական Հանրապետություն։
  6. Միացել է որպես Բիրմա
  7. Միացել է որպես Ցեյլոն
  8. Միացել է որպես Տանգանիկայի և Զանզիբարի միացյալ հանրապետություն
  9. Պաշտոնապես համարվում է կազմակերպության անդամ, բայց ոչ հենց Չինաստանի կողմից
  10. Միացել է որպես Սվազիլենդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «About the Group of 77:Aims». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
  2. «The Member States of the Group of 77». The Group of 77 at the United Nations. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
  3. «About the Group of 77:Establishment». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
  4. Prebisch, Raúl; Prebisch, Raul (1986 թ․ հոկտեմբեր). «El desarrollo económico de la América Latina y algunos de sus principales problemas». Desarrollo Económico. 26 (103): 479. doi:10.2307/3466824. hdl:11362/10183. ISSN 0046-001X. JSTOR 3466824.
  5. Краткий политический словарь
  6. 6,0 6,1 6,2 Satpathy (2005). Environment Management. Excel Books India. էջ 30. ISBN 978-81-7446-458-3.
  7. Fitzmaurice, Malgosia; Ong, David M.; Merkouris, Panos (2010). Research Handbook on International Environmental Law. Edward Elgar Publishing. էջեր 567–. ISBN 978-1-84980-726-5.
  8. Oosthoek, Jan; Gills, Barry K. (2013 թ․ հոկտեմբերի 31). The Globalization of Environmental Crisis. Taylor & Francis. էջեր 93–. ISBN 978-1-317-96895-5.
  9. Schiffman, Howard S. (2011 թ․ մայիսի 3). Green Issues and Debates: An A-to-Z Guide. SAGE Publications. էջեր 9–. ISBN 978-1-4522-6626-8.
  10. «Signed the "JOINT DECLARATION OF THE SEVENTY-SEVEN DEVELOPING COUNTRIES"». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «G77» հոդվածին։