Սալվադոր, (իսպ.՝ El Salvador), Սալվադորի Հանրապետություն (իսպ.՝ Republica de El Salvador), պետություն Կենտրոնական Ամերիկայում։ Խաղաղ օվկիանոսի ափին։ Սահմանակից է Հոնդուրասին և Գվատեմալային։ Տարածությունը 21,4 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 4,94 մլն (1982)։ Մայրաքաղաքը՝ Սան Սալվադոր (800 000․, 1981)։ Վարչականորեն բաժանված է 14 դեպարտամենտի։

Սալվադոր
Սալվադորի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն և երկիր
Ներառում էԱուչապան, Կաբանյաս, Չալատենանգո, Կուսկատլան, Լա-Լիբերտադ, La Paz Department?, La Unión Department?, Morazán Department?, San Miguel Department?, Սան֊Սալվադոր, San Vicente Department?, Սանտա Անա, Sonsonate Department? և Usulután Department?
Պետական լեզուիսպաներեն[1]
ՄայրաքաղաքՍան Սալվադոր
Օրենսդիր մարմինLegislative Assembly of El Salvador?
Երկրի ղեկավարՆայիբ Բուկելե
Կառավարության ղեկավարՆայիբ Բուկելե
Ազգաբնակչություն6 377 853 մարդ (2017)[2]
Խտություն307,0 մարդ/կմ²
ՀիմնՍալվադորի օրհներգ
ԿարգախոսDios, Unión, Libertad, God, Unity, Freedom, Бог, единство, свобода, Duw, Undod, Rhyddid և The 45 Minute Country
Հիմնադրված էփետրվարի 2, 1841[3][4][5][…] թ.
ԱրժույթԱՄՆ դոլար և Bitcoin[6][7]
Կենտրոնական բանկՍալվադորի Կենտրոնական պահուստային բանկ
Ժամային գոտիUTC-6 և America/El_Salvador?[8]
Հեռախոսային կոդ+503
Ինտերնետ-դոմեն.sv
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,675[9]
elsalvador.travel/en/

Պետական կարգ խմբագրել

Սալվադոր հանրապետություն է։ 1979-ի հեղաշրջումից հետո իշխանությունն անցել է զինվորաքաղաքացիական խունտային։ 1962-ի սահմանադրության գործողությունը 1980-ի փետրվարից դադարել է։ 1982-ին կայացել են Մահմանադիր ժողովի «ընտրություններ», նշանակվել է ժամանակավոր նախագահ։

Բնություն խմբագրել

Երկրի մեծ մասն զբաղեցնում է 600–700 մ բարձրությամբ հրաբխային բարձրավանդակը, բազմաթիվ հանգած և գործող (Սանտա Անա, 2381 մ, Սալվադորի ամենաբարձր կետը, Ման Վիսենտե, 2181 մ, Սան Միգել, 2129 մ ևն) հրաբուխների շղթաներով։ Հաճախակի են ուժեղ երկրաշարժերը։ Ծայր հս–ում բարձրանում է (մինչև 1859 մ) Հոնդուրասի բյուրեղային սարահարթի եզրը։ Հարավում Խաղաղ օվկիանոսի ափի երկայնքով, նեղ շերտով ձգվում է ալյուվիալ դաշտավայր (լայնությունը՝ 10–30 կմ)։ Կլիման արևադարձային պասսատային է։ Միջին ամսական ջերմաստիճանները Ման Սալվադորում 22–24 °C են, դաշտավայրում՝ 2–3 °C-ով բարձր։ Տարեկան տեղումները 1500–1800 մմ ևն, հյուսիսում՝ մինչև 2500 մմ։ Կան բազմաթիվ կարճ, սրընթաց (երաշտի ժամանակ սակավաջուր) գետեր և հրաբխային լճեր։ Գերակշռում են լեռնային դարչնակարմրագույն ֆերալիթացած հողերը։ Բարձր լեռներում պահպանվել են կաղնուսոճու անտառներ։ Բնորոշ կենդանիներից են գետակինճերը, զրահակիրները, լայնաքիթ կապիկները, արյունածուծ չղջիկները, գետնասկյուռները, սրընչակները, դաշտամկները, պարկավոր առնետները։ Կան շատ թռչուններ, սողուններ Uալվադոր միջատներ։

Բնակչություն խմբագրել

Հիմնական բնակիչները սալվադորցիներն են՝ իսպանական գաղութարարների, հնդկացի բնիկների, որոշ չափով՝ սևամորթների խառնածիններ։ Նրանց 89%-ը մետիսներ են, 10%–ը՝ հնդկացիներ, 1%–ը՝ սպիտակներ։ Պետական լեզուն իսպաներենն է, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը։ Բնակչության միջին խտությունը 1 կմ² վրա 231 մարդ է (1982), քաղաքային բնակչությունը՝ մոտ 40%։ Խոշոր քաղաքներն են Ման Մալվադորը, Մանտա Անան, Սան Միզելը, Սակատեկոլուկան, Նուեա Սան Սալվադորը, Աուաչապանը։

Պատմություն խմբագրել

Մինչև եվրոպացիների հայտնվելը Սալվադորում բնակվել են հնդկացիներ, որոնք ստեղծել են ուրույն մշակույթ, զբաղվել երկրագործությամբ, որսորդությամբ, ձկնորսությամբ։ Տարածքն ու գլխավոր քաղաքը կոչվել են Կուսկատլան։ 16-րդ դարի 20-ական թվականներին իսպանացիները գրավել են այդ տարածքը և անվանել Սալվադոր (նշանակում է «ազատագրող»)։

1560 թվականին Սալվադորը մտել է Գվատեմալայի, ապա՝ Կենտրոնական Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմի մեջ։ Անկախություն ձեռք է բերել 1841 թվականին։

Քաղաքական կուսակցությունները և արհմիություններ խմբագրել

Ազգային հաշտեցման կուսակցություն (ԱՀԿ)։ Հիմնադրվել է 1961-ին։ Արտահայտում է խոշոր հողաարդ․ ու առևտրաֆինանս․ բուրժուազիայի և հետադեմ զինվորականության շահերը։ Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցություն (ՔԴԿ)։ Հիմնադրվել է 1960-ին։ Պառակտման հետևանքով կորցրել է նախկին ազդեցությունը և վերածվել զինվորական խունաայի ղեկավար Խ․ Ն․ Դուարտեի գլխավորած ոչ մեծ խմբավորման։ ժողովրդական սոցիալ–քրիստոնեական շարժում (ԺՍՔՇ)։ Հիմնադրվել է 1980-ի ապրիլին՝ ՔԴԿ–ի ղեկավարության քաղաքականության հակառակորդների կողմից։ Ազգային հեղափոխական շարժում (ԱՀՇ)։ Հիմնադրվել է 1967-ին։ Սոցիալ–դեմոկրատական կողմնորոշման կուսակցություն է։ Արտահայտում է աշխատավորության մի մասի, ուսանողության, առաջադեմ մտավորականության և մանր բուրժուազիայի շահերը։ Մտնում է Սոցինտերնի մեջ։ Սալվադորի կոմունիստական կուսակցություն (ՍԿԿ)։ Հիմնադրվել է 1930-ին։ Գործում է անլեգալ պայմաններում։

Սալվադորի արհմիութենական միասնության կոմիտե։ Կազմվել է 1980-ի դեկտեմբերին։ Միավորում է 9 խոշորագույն արհմիութենական կենտրոններ, այդ թվում Սալվադորի միասնական արհմիութենական ֆեդերացիան (հիմնադրվել է 1965-ին, մտնում է ԱՀՖ–ի մեջ), Հեղափոխական արհմիութենական ֆեդերացիան (ստեղծվել է 1980-ին), Մալվադորի աշխատավորության ազգային ֆեդերցիան և ուրիշներ։ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա։ Հիմնադրվել է 1958-ին։ Վերահսկվում է կառավարության կողմից։

Տնտեսություն խմբագրել

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է. գլխավոր մշակաբույսերն են սրճենին ու բամբակենին։ Մշակում են նաև շաքարեղեգ, սորգո, ծխախոտ, կակաո։ Զարգացած է արդյունաբերության վերամշակող ճյուղը։ Կան սննդի, տեքստիլ, կաշվի, կոշիկի արդյունաբերության ձեռնարկություններ։ Բնակիչների ավանդական զբաղմունքներից է ձկնորսությունը. որսում են հատկապես կարիտոս (ծովախեցգետին

ԶԼՄ խմբագրել

982-ին հրատարակվող թերթերից են «Դիարիո դե օյ» (Diario de Ноу», 1936), «Դիարիո լատինո» («Diario Latino», 1890-ից), «Դիարիո օֆիսիալ» («Diario Oficial», կառավարական օրգան, 1875-ից), «Մունդո» (<E1 Mundo»), «Պրենսա գրաֆիկա» («La Prensa Grafica», 1915-ից), «Վոս պոպուլար» («Voz Popular», 1970, կոմկուսի ԿԿ օրգան, շաբաթաթերթ, անլեգալ), «Ունիդադ օբրերա» («Unidad Obгега», ամսաթերթ, Ս–ի միասնական արհմիութենական ֆեդերացիայի օրգան), «Վենսերեմոս» («Venceremos», 1981-ից, Ֆարաբունդո Մարտիի անվ․ ազգ․ ազատագրության ճակատի օրգան, հրատարակվում է Մեխիկոյում)։ Կա մեկ կառավարական և 50 առևտր․ ռադիոկայան։ Հեռուստահաղորդումները՝ 1956-ից։

Սալվադորի գրականություն խմբագրել

Մայա–կիչե հնդկացիներից պահպանվել են չվերծանված գրեր։ Ազգային գրականությունը զարգացել է անկախություն նվաճելուց (1841) հետո։ XIX դ․ կեսի պոեզիան առավելապես ռոմանտիկ է եղել։ Ռոմանտիզմին հաջորդել է, այսպես կոչված, «մոդեռնիզմը», որի առավել խոշոր ներկայացուցիչը Ֆ․ Գավիդիան է (1863-1955)։ XX դ․ սկզբներին երևան է եկել է․ Ալվարադոյի, Ա․ Ամբրոջիի, Ա․ Ռիվաս Բոնիլիայի, Ֆ․ էռերա Վելադոյի և ուրիշների կենցաղագրական արձակը։ Ա․ Մասֆեռերը քննության է առնում ազգ․ ու մայրցամաքային խնդիրներ։ Խ․ Մ․ Պերալտա Լագոսը (1873–1944) հրատարակել է երգիծական պատմվածքների ժողովածուներ, վեպ, պիես են։ Ռեալիզմի տարրերով են հատկանշվում Ս․ Սալասար Առուեի պատմվածքները։ XX դ․ սկգբների պոեզիայի համար բնորոշ են ֆորմալիստական ու դեկադենտական միտումները։ 1920-ական թթ․ տարածվել է «ավանգարդիզմը»։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սալվադորի գրականության մեջ արտացոլվել են էկզիստենցիալիստական գաղափարներ (Ու․ Լինդո, Ու․ Բենեկե, Վ․ Չավես Վելասկո, Ռ․ Մենենդես)։ Բատրակների շահագործումն է պատկերել իր վեպում Մ․ Ա․ էսպինոն (1902–67)։ Կոմունիստի կերպարն է կերտված Ռ․ Վելասկեսի (ծն․ 1913) «Նեոնային սելվայում» (1956) վեպում։ Հնդկացիների կյանքն է ներկայացնում Կ․ Ա․ Կաստրոյի (ծն․ 1926) «Իսկական տղամարդիկ» (1959) վեպը։ Ֆ․ Մաչոն վիլանովան «Կարմիր ալիք» (1960) վեպում պատմում է 1932-ի ժող․ ապստամբության մասին։ Օ․ էսկոբար Վելադոյի (1918–61), Ռ․ Դալտոն Գարսիայի (ծն․ 1935), Մ․ դե լա Սելվայի (ծն․ 1930), Ռ․ Արմիխոյի (ծն․ 1937) և ուրիշների պոեզիայի կենտրոնում սոցիալական թեման է։

Ճարտարապետություն և կերպարվեստ խմբագրել

Սալվադորի հին հնդկացիների մշակույթը Լեմպա գետից դեպի արմ․ (Կուսկատլան մարզ) կապված է Հարավային Մեքսիկայի, Գվատեմալայի և Հոնդուրասի տարածքի քաղաքակրթություններին (ծիսային գնդակախաղի «ստադիոններ», աստվածությունների քարե արձաններ և քանդակազարդ ստելաներ), դեպի արլ․՝ Նիկարագուայի և Կոստա Ռիկայի տարածքի մշակույթներին (կավե և քարե ամրություններ, կենդանիների գլուխներով աղացաքարեր, պատկերազարդված անոթներ)։ Գաղութատիրության շրջանում Սալվադորի ճարտարապետությունը հետևել է Գվատեմալայի շինարվեստին (քաղաքների կանոնավոր կառուցապատում, միահարկ տներ, ճոխ քանդակազարդված եկեղեցիներ)։ Միայն 1940-ական թթ, երկրորդ կեսից քաղաքներում կառուցվում են բանկերի, հյուրանոցների ու գրասենյակների ժամանակակից շենքեր (ճարտարապետներ՝ Ա․ Սոլ և է․ դե Սոլա)։ Քաղաքները կազմված են բարեկարգ և ետնախորշերի («հնդկացիների») մասերից, գյուղերում գերակշռում են ծղոտե խրճիթները։ Սալվադորի գեղանկարչությունը XX դ․ զարգացել է եվրոպ․ և մեքս․ ազդեցությունների ներքո։ Ժող․ կյանքի պատկերմանը առաջինը դիմել է գեղանկարիչ Ս․ Սալառուեն։ Սալվադորի արվեստում մեքս․ գեղանկարչության և գրաֆիկայի առաջադիմական գաղափարների տարածմանը նպաստել է Խ․ Մեխիա Վիդեսը։ Ն․ Կանխուրայի, Ռ․ էլիաս Ռեյեսի, Կ․ Ա․ Կանյասի նկարներն աչքի են ընկնում արդիականությամբ։ Փայտի քանդակագործությանը բնորոշ է դեմոկրատական ուղղվածությունը (Վ․ էստրադա, Ն․ Նոչես Ավենդանիո, Խ․ Ագիլար Գուսման)։ Ժողովրդական արվեստը ներկայանում է խեցեգործությամբ (գյուղացիների արձանիկներ, կարասի), ծղոտից և կրիայի զրահից պատրաստված կերտվածքներով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալվադոր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 124