Անտիգուա և Բարբուդան (անգլ.՝ Antigua and Barbuda, թարգ. իսպաներենից՝ «հին և մեծամորուք»), պետություն համանուն և Ռեդոնդա կղզիների վրա, Փոքր Անթիլյան կղզիների խմբում (Կարիբյան ծով)։ Բնակչությունը հիմնականում սևամորթներ են։

Անտիգուա և Բարբուդա
Antigua and Barbuda
Անտիգուա և Բարբուդայի դրոշ Զինանշան


Կարգավիճակպետություն, կղզային պետություն, երկիր, ինքնիշխան պետություն, monarchy of Antigua and Barbuda?, համագործակցության թագավորություն և կղզեխմբային պետություն
Ներառում էSaint George Parish?, Saint John Parish?, Saint Mary Parish?, Saint Paul Parish?, Saint Peter Parish?, Saint Philip Parish?, Բարբուդա կղզի և Redonda?
Պետական լեզուանգլերեն
ՄայրաքաղաքՍենթ Ջոնս
Օրենսդիր մարմինԱնտիգուա և Բարբուդայի խորհրդարան
Երկրի ղեկավարՉարլզ III[1]
Կառավարության ղեկավարGaston Browne?
Մակերես442 կմ²
Ազգաբնակչություն101 489 մարդ (2023)[2]
ՀիմնFair Antigua, We Salute Thee? և Մեծ Բրիտանիայի օրհներգ
Կարգախոս«Each Endeavouring, All Achieving»
Հիմնադրված էնոյեմբերի 1, 1981 թ.
ԱրժույթԱրևելակարիբյան դոլար
Կենտրոնական բանկԱրևելյան Կարիբյան կենտրոնական բանկ
Ժամային գոտիUTC−4 և America/Antigua?[3]
Հեռախոսային կոդ+1268
Ինտերնետ-դոմեն.ag
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,788[4]
ab.gov.ag

Այս պետությունը գտնվում է Վեստ Ինդիայում՝ Փոքր Անտիլյան կղզիների խմբում։ Զբաղեցնում է երեք փոքր կղզիներ՝ Անտիգուա, Բարբուդա և Ռեդոնդա։ Անտիգուան հայտնաբերել է Ք. Կոլումբոսը 1493 թվականին։ Այն ամենամեծն է (280 կմ²), մակերևույթը լեռնային է՝ շրջապատված բուստային խութերով։ Բարբուդան (160 կմ²) ունի բուստային ծագում, իսկ Ռեդոնդան բնական արգելոց է և բնակեցված չէ։ 1493 թվականից եղել է Իսպանիայի, 1632 թվականից՝ Մեծ Բրիտանիայի գաղութը։ Անկախություն ձեռք է բերել 1981 թվականի նոյեմբերին։ Բրիտանացիներն այստեղ աշխատելու համար Աֆրիկայից բերել են սևամորթ ստրուկներ, որոնց սերունդներն էլ այժմ կազմում են երկրի բնակչության մեծամասնությունը։ Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են շաքարեղեգ, բամբակենի, ցիտրուսներ։ Երկրին որոշակի եկամուտներ է բերում օտարերկրյա զբոսաշրջությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Անտիգուա և Բարբուդային առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիգուա և Բարբուդա» հոդվածին։