Fancy (երգ)
«Fancy», ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիայի երգն է, համագործակցությամբ անգլիացի երգչուհի Չարլի ԷքսՍիԷքսի հետ։ Երգը թողարկվել է 2014 թվականի փետրվարի 17-ին Def Jam Recordings և Virgin EMI Records լեյբլների կողմից, որպես Իգի Ազալիայի դեբյուտային՝ «The New Classic» ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։ Երգը գրվել է Իգի Ազալիայի, Չարլի ԷքսՍիԷքսի, The Invisible Men պրոդյուսերական տրիոյի անդամների և The Arcade-ի դուետի անդամներից մեկի կողմից։
«Fancy» | |||||
---|---|---|---|---|---|
Իգի Ազալիայի և Չարլի ԷքսՍիԷքսի սինգլը | |||||
«The New Classic» ալբոմից | |||||
Թողարկված | Փետրվարի 17, 2014 | ||||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | ||||
Ժանր | Էլեկտրո հոփ | ||||
Երգահան | Իգգի Ազալիա, Չարլի ԷքսՍիԷքս, John Turner? և The Invisible Men? | ||||
Տևողություն | 3:19 | ||||
Լեյբլ | Def Jam Recordings, Virgin EMI Records | ||||
Պրոդյուսեր | The Invisible Men, The Arcade | ||||
Իգի Ազալիայի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
Չարլի ԷքսՍիԷքսի սինգլների ժամանակագրություն | |||||
|
Երգը գլխավորել է միջազգային բազմաթիվ հիթ շքերթներ, այդ թվում ամերիկյան Billboard Hot 100-ը։ Երգը վաճառվել է 7 միլիոն օրինակով և դարձել է 2014 թվականի ամենավաճառված սինգլներից մեկը։
Տեսահոլովակ խմբագրել
Երգի տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել 2014 թվականի փետրվարին և պրեմիերան կայացել է մարտի 4-ին Իգիի Vevo էջում[1]։ Տեսահոլովակի ռեժիսորն է Director X-ը։
Երգացանկ խմբագրել
- Digital download
- «Fancy» (Չարլի ԷքսՍիԷքսի հետ)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ YouTube (2014 թ․ մարտի 4). «Iggy Azalea - Fancy ft. Charli XCX». YouTube. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.