Շարլոտա Էմմա Էյթչիսոն (անգլ.՝ Charlotte Emma Aitchison, ծնվ. 1992 թ. օգոստոսի 2, Քեմբրիջ), ավելի հայտնի է որպես Չարլի ԷքսՍիԷքս (անգլ.՝ Charli XCX), բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ։ Իր դեբյուտային «14» կոչվող ստուդիական ալբոմը նա հրապարակել է 2008 թվականին, սակայն վաճառքի դուրս գալու համար այն երբեք չի թողարկվել։ 2010 թվականին իր դեբյուտային «You're the One» մինի ալբոմի «Stay Away», «Nuclear Seasons» և «You're the One» սինգլները թողարկելու համար, նա պայմանագիր է կնքում This Is Music և IAMSOUND Records լեյբլների հետ, սակայն մինի ալբոմը թողարկվում է 2012 թվականի հունիսին։ Իր «True Romance» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը նա թողարկել է 2013 թվականի ապրիլի 12-ին, իսկ «Sucker» անվանումը կրող նրա թվով երրորդ ստուդիական ալբոմը թողարկվել է 2014 թվականի դեկտեմբերի 15-ին։

Չարլի ԷքսՍիԷքս
Չարլին 2014 թվականի նոյեմբերի 26-ին Սիդնեյում
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունCharli XCX
Ի ծնե անունՇարլոտա Էմմա Էյթչիսոն
Ծնվել էօգոստոսի 2, 1992(1992-08-02)[1][2] (31 տարեկան)
Քեմբրիջ, Քեմբրիջշիր
Երկիր Միացյալ Թագավորություն
ԺանրերՓոփ փանկ, էլեկտրոփոփ
ՄասնագիտությունԵրգչուհի, երգերի հեղինակ
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն2008-ներկա
ԼեյբլOrgy Music, This Is Music, Asylum Records, Atlantic Records, IAMSOUND Records, Vroom Vroom Recordings
ԿրթությունՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց և Bishop's Stortford College?
Կայքcharlixcxmusic.com
 Charli XCX Վիքիպահեստում

Չնայած իր սեփական թողարկումներով Չարլին հաջողակ կատարող է, սակայն նրա մասնակցությամբ ամենահաջողված երգերը (Icona Pop-ի «I Love It» և Իգի Ազալիայի «Fancy») այլ կատարողների են պատկանում։ Որպես անհատ կատարող նա մեծ ճանաչում ձեռք բերեց 2014 թվականին, իր «Boom Clap» երգի թողարկումից հետո։

Կատարողական արվեստ խմբագրել

Չարլիի երգերը հիմնականում փոփ փանկ[3][4] և էլեկտրոփոփ[5] ժանրերի են, սակայն նաև ներառում են տարրեր դարքվեյվ[6], ինդատրոնիկա[7] և վիտչ հաուս[6] ժանրերից։ Նրան ոգեշնչող կատարողների թվին են պատկանում Դեբի Հարին և Էմինեմը[8]։ Չարլին նշել է, որ լավագույն արտիստները նրանք են, ովքեր անընդհատ փոխում են իրենց ոճը, իսկ ըստ Չարլիի՝ այդ արտիստների թվին են պատկանում Մադոննան և Դեյվիդ Բոուին[9]։ Չարլիի երաժշտական ոճը համեմատել են Սյու Սյուզիի և Մադոննայի 1980-ականների երաժշտության հետ[10]։ Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ երազում է համագործակցել Բյորկի, Քեյթ Բուշի և Դայոն Ուորվիքի հետ[8]։ Չարլիին ոգեշնչող կատարողների թվին են պատկանում նաև Բրիթնի Սփիրսը, Ավրիլ Լավինը, Լիլ Ուեյնը, Uffie-ը և Բրուք Քենդին, ինչպես նաև Spice Girls, Weezer, The Hives և Ramones խմբերը[11][12][13][14][15][16]։

Երգչուհին տարբեր հարցազրույցներում նշել է, որ իր բեմական կեղծանվան մեջ օգտագործվող «XCX» մասնիկը իր մեջ որևէ առանձնահատուկ նշանակություն չի պարունակում և դա միայն ներկայացնում է այն ամենը, ինչ նա կատարել է մինչև այժմ[17]։ Երգչուհին ընտրել է դա, քանի որ կարծում է, որ այն պարզապես «հնչում է գրավիչ»[17]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«14»
  • Թողարկված։ 2008
  • Ֆորմատներ։ CD
  • Լեյբլ։ Orgy Music
«True Romance»
«Sucker»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 15, 2014
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
  • Լեյբլ։ Neon Gold Records, Atlantic Records
«CRASH»
  • Թողարկված։ 2022
  • Ֆորմատներ։ CD
  • Լեյբլ։ Asylum Records, Atlantic Recording Corporation , Warner Music Group

Մինի ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«iTunes Festival: London 2012»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 10, 2012
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
  • Լեյբլ։ Warner Music Group
«Vroom Vroom»
  • Թողարկված։ Փետրվարի 26, 2016
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
  • Լեյբլ։ Vroom Vroom Recordings, Atlantic Records

Միքսթեյպներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Heartbreaks and Earthquakes»
  • Թողարկված։ Հունիսի 12, 2012
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Super Ultra»
  • Թողարկված։ Նոյեմբերի 7, 2012
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Discogs — 2000.
  3. «Punk Pop Princess». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. Tehrene Firman. «Charli XCX Releases London Queen Song from Sucker Album - Teen Vogue». Teen Vogue.
  5. Cox, Jamieson (2014 թ․ նոյեմբերի 18). «Album Review: Lorde-Curated 'The Hunger Games: Mockingjay Part 1' Soundtrack Is a Stellar Sonic Balancing Act». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  6. 6,0 6,1 Dombal, Ryan (2011 թ․ դեկտեմբերի 13). «Rising». Pitchfork Media. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. «Charli XCX – The Best of Bonnaroo 2013». Rolling Stone. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին. «20-year-old English indietronica star-in-the-making Charli XCX...»
  8. 8,0 8,1 Alex Catarinella (2012 թ․ հուլիսի 19). «Interview with Charli XCX». Elle.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
  9. «Charli XCX interview 'I really want to change the way women think about themselves. A lot of young girls are quite lost'». Standard.co.uk. 2014 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
  10. Caramanica, Jon (2012 թ․ մարտի 11), Untamed and Unabashed, Rolling Stone, Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին
  11. «10 essential facts about Charli XCX». Thestar.com. 2014 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  12. Ryan Roschke. «Charli XCX Interview About New Album Sucker 2014». POPSUGAR Entertainment. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  13. «British pop starlet Charli XCX, the particularly grown-up 21-year-old». Nashville Scene. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  14. Artist Biography by Heather Phares. «Charli XCX | Biography». AllMusic. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  15. «Gimme Five: Charli XCX on Her Musical Obsessions». Billboard. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  16. Carl Williott. «Charli XCX Disses Flo Rida, Says Sophomore Album Has Punk Influence | Music News, Reviews, and Gossip on». Idolator.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  17. 17,0 17,1 Nika, Colleen. «Dark Star Rising: Charli XCX Talks Rave Roots and Her Colorful Future». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլի ԷքսՍիԷքս» հոդվածին։