(24) Ֆեմիս (անգլ.՝ Themis), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1853 թվականի ապրիլի 5-ին Անիբալե դե Գասպարիսի կողմից Նեապոլում[2]։


Ֆեմիս
Themis
Հիմնական տվյալներ
Հայտնաբերել էԱնիբալե դե Գասպարիս,
5 ապրիլ 1853 թ.
Ժամանակավոր համար1947 BA[1], 1955 OH[1] և A853 GA[1]
Պատկանում է խմբինաստերոիդների գոտի[1]
JPL Small-Body Database20000024
Բացարձակ մեծություն (H)7,08
Հեռավորությունը Արեգակից3,139931 ա. մ.
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին2,7381 ա. մ.
Ապոհելին3,5418 ա. մ.
Մեծ կիսաառանցք3,139931 ա. մ.[2]
Էքսցենտրիսիտետ0,127983180371102
Սիդերիկ պարբերություն2032,26 օր (5,56 տարի)
Միջին շարժում0,177143 աստիճան/օր
Թեքվածություն0,75° (Խավարածրի նկատմամբ)
Ծագման անկյան երկայնություն36,1°
Պերիկենտրոնի արգումենտ106,44°
Միջին անոմալիա289,88
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ99 կմ[2]
Պտույտի պարբերություն8,374 ժ
Սպեկտրալ դասաստերոիդների դաս C[1] և Աստերոիդների դաս B[1]
Ալբեդո0,067

 24 Themis Վիքիպահեստում

Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,139931 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,7381 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,5418 ա. մ., իսկ Երկրի ուղեծրին Ֆեմիս աստերոիդը նվազագույնը մոտենում է 1,7525 ա. մ. հեռավորության վրա[2]։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2032,26 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,177143 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 0,75° անկյուն։

Ֆեմիս աստերոիդը գլխավորում է Ֆեմիսի աստերոիդների ընտանիքին, որի մեջ ներառված են այս պահին հայտնի 535 անդամներ։ Ընտանիքի ներքին սահմանը անցնում է 3,08 ա. մ., իսկ արտաքին սահմանը՝ 3,24 ա. մ. հեռավորության վրա։

Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է B դասին[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 JPL Small-Body Database
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի (ՌՇԼ) Փոքր մարմինների տվյալների շտեմարան (24) Ֆեմիս». ՌՇԼ. (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Փոքր մոլորակի կենտրոնի տվյալների շտեմարան

Արտաքին հղումներ խմբագրել