Ֆեմիսի ընտանիք, մեծ աստերոիդների ընտանիք, որը տեղաբաշխված է հիմնական աստերոիդների գոտու արտաքին մասում, Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև։ Այն գտնվում է 3,13 ա. մ. միջին հեռավորության վրա Արեգակից և ամենախիտ բնակեցված ընտանիքներից մեկն է։

Այս ընտանիքը երբեմն անվանում են Խիրայամայի ընտանիք, ի պատիվ ճապոնացի աստղագետ Կիեցուգու Խիրայամայի, ով հայտնաբերել է առաջին հինգ աստերոիդների ընտանիքները, հիմնվելով այն փաստի վրա, որ այս հինգ ընտանիքների աստերոիդները ունեն միանման սպեկտրալ դասեր և ուղեծրի էլեմենտներ։

Ըստ կազմության, ընտանիքը բավականին հստակ առանձնացվում է, կենտրոնում գտնվում են ընտանիքի խոշոր աստերոիդները, իսկ ծայրամասերում չափերով ավելի փոքրերը։ Հենց կենտրոնում է գտնվում (24) Ֆեմիսը, ում պատվին էլ անվանվել է այս ընտանիքը, այն հայտնաբերվել է 1853 թվականի ապրիլի 5-ին իտալացի աստղագետ Անիբալե դե Գասպարիսի կողմից։

Մինչև այս պահը հայտնաբերվել է այս ընտանիքի 535 անդամ (խոշորները՝ (62) էրատո, (90) Անտիոպե, (104) Կլիմենե, (171) Օֆելիա)։ Ընտանիքի ներքին սահմանը անցնում է 3,08 ա. մ., իսկ արտաքին սահմանը՝ 3,24 ա. մ. հեռավորության վրա։

ap ep ip
min 3,08 ա. մ. 0,09 0 °
max 3,24 ա. մ. 0,22 <3 °

Ֆեմիսի ընտանիքը հանդիսանում է ամենահին աստերոիդային ընտանիքներից մեկըև կազմված է մուգ C դասի ածխածնային աստերոիդներից, որոնց կազմվածքը նման է խոնդրիտային երկնաքարերին։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել