Աստերոիդների դաս B, համեմատաբար հազվագյուտ աստերոիդների դաս է, որը մտնում է ածխածնային աստերոիդների խմբի մեջ։ Հիմնական աստերոիդների գոտու աստերոիդների բազմության մեջ B դասի մարմինները հիմնականում գտնվում են գոտու արտաքին մասերում, բացի այդ այս խմբում գերակշռում են ուղեծրի թեքումով աստերոիդները, օրինակ Պալասի ընտանիքի աստերոիդները, որոնց մեջ է մտնում մեծությամբ երկրորդ (2) Պալաս աստերոիդը։ Այս աստերոիդները կազմված են արեգակնային համակարգի կառուցման սկզբնական նյութից։

(2) Պալաս, աստերոիդների B դասի ամենամեծ ներկայացուցիչը

Հատկանիշները խմբագրել

Ընդհանուր առմամբ այս աստերոիդները դասվում են С դասի աստերոիդների շարքին, նրանց հիմնական տարբերությունը այդ դասից այն է, որ B դասի աստերոիդների մոտ համարյա ամբողջությամբ բացակայում է կլանումը 0,5 մկմ ալիքի երկարությունից փոքր արժեքների դեպքում, իսկ սպեկտրը թեթևակի երկնագույն է։ Այսպիսի մարմինների ալբեդոն ընդհանուր առմամբ ավելի մեծ է, քան ածխածնային աստերոիդների այլ դասերի ներկայացուցիչների մոտ, բայց միևնույն է մնում են բավականին ցածր։ Սպեկտրոսկոպիկ հետազոտությունները թույլ են տվել ենթադրել, որ նրանց մակերևույթի հիմնական բաղադրիչ նյութն է հանդիսանում անջուր սիլիկատները, հիդրատացված կավային միներալները, օրգանական պոլիմերները, մագնիումիտները և սուլֆիդները։ Այս աստերոիդների կազմվածքը առավել մանրակրկիտ ուսումնասիրվել է հիմնվելով ածխածնային խոնդրիտային երկնաքարերի ուսումնասիրությունների վրա։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել