Ֆրաիլես (Իսպանիա)

մունիցիպալիտետ Իսպանիայում

Ֆրաիլես (իսպ.՝ Frailes), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Խաեն պրովինցիայում (Անդալուսիա ինքնավար համայնքում)։ Մունիցիպալիտետը գտնվում է Սեռա Սուր շրջանում։ Տարածքը կազմում է 41.37 կմ2։ Բնակչությունը՝ 1768 մարդ (2010 թվականի տվյալներով)։ Պրովինցիայի վարչական կենտրոնից 89 կմ հեռավորության վրա է գտնվում։

Քաղաք
Ֆրաիլես
(իսպ.՝ Frailes)
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԵնթարկումԽաեն
Ինքնավար մարզԱնդալուսիա
ՔաղաքապետԱնտոնիո Մանուել Կանո
Մակերես41.37 կմ²
ԲԾՄ980 մ
Պաշտոնական լեզուԻսպաներեն
Բնակչություն1768 մարդ (2010)
ՏեղաբնականունFrailero
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ953 59 3X XX
Փոստային դասիչ23690
Ավտոմոբիլային կոդJ
Պաշտոնական կայքfrailes.es(իսպ.)
Ֆրաիլես (Իսպանիա) (Իսպանիա)##
Ֆրաիլես (Իսպանիա) (Իսպանիա)

Աշխարհագրություն խմբագրել

Ֆրաիլեսը գտնվում է Խաենի պրովինցիայի Խաեն մայրաքաղաքից 89 կմ հարավ, ծովի մակարդակից 974 մ բարձրության վրա։ Ֆրաիլես վարչական շրջանը ներառում է Լոս Բայլադորես, Լոս Բանոս, Լոս Բարրանկոս, Կանադա դե Ալկալա, Կանադ դե Նոգուերաս, Սերիլլո էլ Սիեգո, Մաժադա Աբրիգադա, Էլ Նոգուերալ, Լաս Պարրաս, Պուերտո Բլանկո, Լոս Ռոսալես և Լա Սոլանա դե լա Պարրա տարածքները։ Ֆրաիլեսը գտնվում է Սիերա Սուր դե Խաեն լեռնաշղթայի շրջանում և նրա տարածքը բաղկացած է հիմնականում լեռնաշղթաներից[1]։

Պատմություն խմբագրել

Ֆրաիլես ինքնավար տարածաշրջանի պատմությունը հասնում է Հռոմի նվաճողական ժամանակներ։ Այս մասին վկայում են Տերրա սիգիլլատայի մնացորդները։ Իսպանիայի մուսուլմանական կառավարման ժամանակահատվածում Ֆրաիլեսում իսլամական ներկայության առկայության մասին մի քանի գրառումներ կան։ Տակավին, 16-րդ դարից ի վեր, Ֆրաիլեսի պաշարման մասին ապացույցներ կան. 1341 թվականի օգոստոսի 15-ին Լեոնի և Կաստիլիայի թագավոր Ալֆոնսոն XI Կաստիլացին նվաճեց Ալկալա լա Ռեալ քաղաքը, որից ալֆոզը (Alfoz-մի քանի գյուղեր)[2] պատկանում էր Ալֆրեյլասին, և այդ ժամանակից սկսած այն ընդգրկվել է Կաստիլի կազմի մեջ։ 16-րդ դարի կեսերին Սանտա Լուչիայի (իտալ.՝ Santa Lucia) ճգնարանը (փոքր մատուռը) կառուցվել է Ֆրաիլեսի առաջին քրիստոնեական բնակավայրերի կողքին, մասամբ, հռոմեական Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Պեդրո դե Վալենսիայի ներդրման օգնությամբ։

1621 թվականին Սանտա Լուչիա ճգնարանի շրջակա տարածքը կոչվել է Հուերտա դե Սանտա Լյուսիա, որտեղի բնակեցումը շարունակաբար ընդլայնվում էր։ 18-րդ դարի վերջում ճգնարանը դարձել է եկեղեցի։ Այսպիսով, այն դարձել է նաև գյուղի կենտրոնը։ 19-րդ դարում Ֆրաիլեսը սկսել է զարգանալ որպես նորաձև վայր, շնորհիվ գյուղի դարպասների մոտ «Արդալեզ» հանքային աղբյուրների առողջարանային հաստատության ստեղծման։

20-րդ դարի վաղ շրջանում գյուղը ծաղկում է ապրել, սակայն Իսպանիայի քաղաքացիական պատերազմի և գյուղական բնակչության մեծ մասի դեպի քաղաքներ արտագաղթի արդյունքում Ֆրաիլեսի բնակչությունը կրկնակի կրճատվել է՝ հասնելով մինչև 2000-ի։

Ճաշատեսակներ խմբագրել

Ֆրաիլեսի ճաշատեսակները գյուղական են։ Բնորոշ է տնային խոզի մսից ճաշատեսակները և ավանդական արյունային երշիկները, չորիսոն, սալչիչոնը[3]։ Այլ ուտեստներ և ճաշատեսակներ, ինչպիսիք են խաշած լոբին, ռոպա վիեխան (իսպ. Ropa vieja), միգաս կամ էնցեբոլադո և այլն, ինչպես նաև՝ նարնջի հիմքով օմլետի կոլաժը կամ ռեմոջոնը (ֆր․՝ remojón)։

Գյուղի աղանդերի շարքում ամենակարևորներից են մանթաները, բորախուելոսները, պոլվորոնները և գուինդաները և ագուարդիենտեն։ Յուրաքանչյուր կերակուր ուղեկցվում է տեղական գինու հետ, որի որակն ամեն ուտեստի համար առանձնահատուկ է, և այդ պատճառով ամեն տարի անցկացվում են բազմաթիվ մշակութային և գաստրոնոմիական միջոցառումներ։

Տոներ խմբագրել

  • Fiesta del Vino - Գինու փառատոն. մարտի առաջին կեսին Ֆրաիլեսում անցկացվում է գինու փառատոն, որտեղ միավորում են մշակույթն ու գաստրոնոմիան, անցյալը և ներկան։ Այս ավանդույթը սկիզբ է առել 18-րդ դարից, սակայն այն 21-րդ դարին համահունչ է։
  • Romería to the Virgen de la Cabeza hermitage - Վիրջին դե լա Կաբեզայի ճգնարան ուխտագնացություն. այս ուխտագնացությունը դեպի Սալոբրալ անցկացվում է ապրիլի վերջին կիրակի օրը Խաենի հովանավոր սրբի օրը տոնելու համար։
  • Օգոստոսյան փառատոն. անցկացվում է շատ սիրված գյուղատնտեսական ցուցահանդես-շոու՝ «վերբենա»[4], բնակչությանը Անդալուսիայի ամառային շոգից ուշքի բերելու համար։
  • Փառատոն՝ Պետրոս առաքյալի պատվին. հունիսի 29-ին, որը նախկինում տեղի է ունեցել գարնանը, երբ նշվում է Ֆրաիլեսի հովանավորի օրվա տոնին։
  • Փառատոն՝ Սանտա Լուչայի պատվին. դեկտեմբերի 13-ին, սա քաղաքի մյուս հովանավոր սուրբն է, որի պատվին տեղի են ունենում զանգվածային երթեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Guía Digital del Patrimonio Cultural. Frailes
  2. O'Callaghan, Joseph F. (2013 թ․ ապրիլի 15). A History of Medieval Spain. Cornell University Press. էջեր 269–271. ISBN 978-0-8014-6871-1. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. The Art of Making Fermented Sausages
  4. VERBENA

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրաիլես (Իսպանիա)» հոդվածին։