Արյունային երշիկ, երշիկի տեսակ, որի հիմնական բաղադրիչը ցուլի, հորթի կամ խոզի արյունն է, որից անջատված է ֆիբրինը (լատին․՝ fibra՝ մանրաթել)։ Պարունակում են մուգ կարմրաշագանակագույն, արյան թեթև համով ֆարշ։

Արյունային երշիկ
Արյունային երշիկի տեսքը մինչև ապխտելը
Լատվիական խոհանոց
Ծագում
Ենթատեսակprecooked sausage?
Առաջացման երկիրԼատվիա Լատվիա
Բաղադրամասեր
Հիմնականարյուն
Սննդային արժեք
Կալորիականություն1,586 ԿՋ (379 կկալ)
Ճարպեր35 %
 Blood sausages Վիքիպահեստում

Հենց նոր մորթված կենդանուց արյունը քամելու համար թափահարում են կենդանուն։ Արդեն քամած արյունը կարող է երկար ժամանակ պահպանվել, իսկ օգտագործելուց առաջ այն ֆիլտրում են՝ անցկացնելով նեղ անցքեր ունեցող մաղով։

Պատմություն խմբագրել

Ըստ Մենանդրի (հին հունարեն՝ Μένανδρος, 342 մ․թ․ա․ — 291 մ․թ․ա․) կատակերգության, Աթենքի լավագույն խոհարարը հայտնի է եղել Աֆթեն անունով, ով արյունային երշիկի հեղինակն է[1]։

Բաղադրություն խմբագրել

Այս երշիկի բաղադրության մեջ ներառվում է խոզի միս, կենդանիների մաշկ, այլ երշիկների մնացորդներ, համեմունքներ։ Որոշ դեպքերում նաև ավելացնում են խոզի, ցուլի կամ հորթի լեզու։ Արյունային երշիկի պատրաստման գործընթացը հեշտ չէ։ Սպանդի ենթարկված խոզից առանձնացնում են 2 կարևոր բաղադրիչ՝ փորոտիքը և արյունը։ Որպեսզի լցոնն ունենա պինդ տեսք, ավելացնում են տարատեսակ բաղադրիչներ։ Ընդ որում յուրաքանչյուր պատրաստող ունի իր սեփական բաղդրատոմսը։ Մեկն ավելացնում է բեկոն և համեմունքներ, մեկ ուրիշը ավելացնում է խաշած վարսակաձավար, տապակած սոխ ու մսային հավելվածներ։ Այդ իսկ պատճառով երբեք հնարավոր չէ համտեսել միևնույն համն ունեցող արյունային երշիկ։

Քիմիական կազմ խմբագրել

Հաշվարկված է 100 գրամ ապրանքի համար․

Արյունային երշիկի տեսակներ խմբագրել

Արյունային երշիկները լինում են՝

  • բարձր տեսակի (տնական)
  • առաջին տեսակի (խաշած)
  • երկրորդ տեսակի (ապխտած)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Татьяна Юркова. «Кровяная колбаса Афтенея». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 03-01-2009-ին.

Գրականություն խմբագրել

  • Յու․ Մարմարյան - «Անասնաբուծական մթերքների և հումքի ապրանքագիտություն», Երևան, 2002, «Ասողիկ» հրատարակչություն, 152 էջ

Արտաքին հղումներ խմբագրել