Ֆեյթ Էվանս
Ֆեյթ Ռենե Էվանս (անգլ.՝ Faith Renee Evans. հունիսի 10, 1973[1] կամ 1973[2], Lakeland, Փոլկ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի, ինքնակենսագրական գրքի հեղինակ։
Ֆեյթ Էվանս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1973[1] (50 տարեկան) կամ 1973[2] Lakeland, Փոլկ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռիթմ էնդ բլյուզ, սոուլ, հիփ հոփ և ժամանակակից R&B |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, մոդել, երաժշտական պրոդյուսեր, կինոդերասանուհի, պրոդյուսեր, ինքնակենսագիր և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Բադ Բոյ Ռեկորդս և Capitol Records |
Կրթություն | Ֆորդհեմի համալսարան և University High School? |
Ամուսին | The Notorious B.I.G. և Սթիվի Ջ․ |
Կայք | faithevansmusic.com |
Faith Evans Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Կյանքի վաղ շրջան խմբագրել
Ծնվել է 1973 թվականի հունիսի 10-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Լեյքլենդ քաղաքում, մեծացել, հասակ առել Նյու Ջերսի նահանգում՝ Նյուարքում։ Երկու տարեկանից երգել է եկեղեցական երգչախմբում, ավագ դպրոցում սովորելիս մասնակցել է երաժշտական ներկայացումների։ Ընդունվել է Ֆորդհեմի համալսարան, լավ սովորել, կրթաթոշակ ստացել, միաժամանակ կատարելագործվել է ջազային և դասական երգեցողությունում։ Համալսարանում մեկ տարի ուսանելուց հետո թողել է բուհը, որպեսզի ամբողջովին նվիրվի երաժիշտի կարիերային[3]։
Առաջին լուրջ հաջողությունը խմբագրել
Աշխատանք փնտրելու վրա Էվանսը երկար ժամանակ չի վատնել, երգակցել է Hi-Five-ին, Mary J. Blige-ին, Pebbles-ին, Al B. Sure!-ին, Usher-ին, Tony Thompson-ին, Christopher Williams-ին, երբեմն էլ երգեր է գրել նրանց համար։ 1994 թվականին իր երաժշտական շնորհներով գրավել է Շոն Քոումզի ուշադրությունը, և վերջինս նրան հրավիրել է ձայնագրման Bad Boy Records ֆիրմա, որի պրոդյուսերական հիմնական թիմի հետ համագործակցելով՝ Էվանսն արդեն իսկ 1995 թվականին թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «Faith»-ը։ Հատկապես դրանում ընդգրկված «You Used To Love Me» և «Soon As I Get Home» սինգլների շնորհիվ վաճառքի ցուցանիշը հատել է մեկ միլիոն օրինակի սահմանագիծը[4]։
Սկավառակագրություն խմբագրել
- Faith (1995)
- Keep The Faith (1998)
- Faithfully (2001)
- The First Lady (2005)
- A Faithful Christmas (2005)
- Something About Faith (2010)
- R&B Divas (2012)
- Incomparable (2014)
Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել
Տարին | Առաջադրված աշխատանքը | Անվանակարգը | Արդյունքը |
---|---|---|---|
1998 | "I'll Be Missing You" (Փաֆ Դադդիի հետ) | Լավագույն ռեփ կատարում երկուսով կամ խմբով[5][6][7] | Հաղթանակ |
1999 | "Love Like This" | Լավագույն կանացի երգչային R&B կատարում[5][8] | Առաջադրված |
2000 | Ուիթնի Հյուստոնի "Heartbreak Hotel" երգը (Ուիթնի Հյուստոնի և Քելլի Փրայսի հետ) | Լավագույն երգչային R&B կատարում երկուսով կամ խմբով[5][9] | Առաջադրված |
2002 | "Can't Believe" (Կարլ Թոմասի հետ) | Առաջադրված | |
2003 | Faithfully ալբոմը | Ժամանակակից լավագույն R&B ալբոմ[5] | Առաջադրված |
2011 | "Gone Already" | Լավագույն կանացի երգչային R&B կատարում[5][10] | Առաջադրված |
2014 | R&B Divas ալբոմը | Լավագույն R&B ալբոմ[5][10][11] | Առաջադրված |
2016 | "He Is" | Լավագույն ավանդական R&B կատարում[5][12] | Առաջադրված |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Smith J. C. Notable Black American Women — Vol. 3.
- ↑ Steve Huey. «Faith Evans biography» (անգլերեն). AllMusicGuide. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
- ↑ Denise Smaldino (2008 թ․ ապրիլի 30). «Sean Combs earns platinum, gold» (անգլերեն). Variety. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «Faith Evans | Artist» (ամերիկյան անգլերեն). Grammy Awards. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Faith Evans | Awards» (ամերիկյան անգլերեն). AllMusic Guide. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Faith Evans Nominates Her "Tears Of Joy" For A GRAMMY» (ամերիկյան անգլերեն). CBS News. 2012 թ․ դեկտեմբերի 4 – via KCAL-TV.
- ↑ «WINNERS 40th Annual GRAMMY Awards (1997)». www.grammy.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «2000 The 42nd Grammy Award Winners & Nominees». rockonthenet.com. 2000 թ․ փետրվարի 23. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ 10,0 10,1 «Faith Evans» (ամերիկյան անգլերեն). BMG Rights Group. 2015 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Trakin, Roy (2014 թ․ հուլիսի 17). «Grammy Winner Faith Evans Signs to BMG for Publishing, Artist Services». Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Chang, David (2015 թ․ դեկտեմբերի 13). «10 Questions With Grammy-Winning Philly Music Producers Keith Pelzer and Darren "Limitless" Henson» (ամերիկյան անգլերեն). WCAU. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆեյթ Էվանսի պաշտոնական կայքէջը
- Faith Evans interview by Pete Lewis, 'Blues & Soul' November 2010 Արխիվացված 2022-09-27 Wayback Machine
- The Observer interview, 2005
- Vibe interview, 2005
- Ֆեյթ Էվանս Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեյթ Էվանս» հոդվածին։ |