Օսմանիե, գավառակ Կիլիկիայում, Ադանայի նահանգում։ Կենտրոնը Օսմանիե գյուղաքաղաքն էր։

Գավառակ
Օսմանիե
Վարչական տարածքԿիլիկիա
ՎիլայեթԱդանայի վիլայեթ
ԳավառՋեբելբերեքեթի գավառ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), այլ
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Տեղաբնականունօսմանիեցի
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում էր Ադանա քաղաքի հյուսիս-արևելյան կողմում, Ջահան (Պիրամոս) գետի ավազանում։

Տարածքը դաշտային է, օդը՝ չոր և առողջարար։

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջին գավառակն ուներ 7370 բնակիչ։ 1909 թվականի ջարդերից առաջ գավառակն ուներ 1000 տուն, որից 700-ը՝ հայկական։ Ջարդին զոհ գնաց 900 հայ։ 1913 թվականին ուներ 9832 հայ բնակիչ, որոնց մեծամասնությունը թուրքերի ձեռքով կոտորվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը բրնձի մշակությունն էր։

Վարչական բաժանում խմբագրել

XIX դարի վերջին գավառակն ուներ 35 գյուղ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 487


Աղբյուրներ խմբագրել