Օգյուստ Պեռե
Օգյուստ Պեռե (ֆր.՝ Auguste Perret, փետրվարի 12, 1874[1][2][3][…], Իքսել, Բրյուսել, Բելգիա - փետրվարի 25, 1954[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի ճարտարապետ։
Օգյուստ Պեռե | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1874[1][2][3][…] |
Ծննդավայր | Իքսել, Բրյուսել, Բելգիա |
Մահացել է | փետրվարի 25, 1954[1][2][4][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[5] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[6] |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Երկեր | Chapelle du Rosaire de Vence?, Église Notre-Dame du Raincy?, reconstructed center of Le Havre? և Ելիսեյան դաշտերի թատրոն |
Մասնագիտություն | ճարտարապետ, general contractor, ուսուցիչ, դիզայներ և քաղաքաշինարար |
Աշխատավայր | Փարիզի ճարտարապետության հատուկ դպրոց և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Ծնողներ | հայր՝ Claude Perret? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա և Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Auguste Perret Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում։ 1928 թվականից Փարիզի ճարտարապետության մասնագիտական դպրոցի պրոֆեսոր։ 1948 թվականից՝ ճարտարապետական միջազգային միության պատվավոր նախագահ։
Օգյուստ Պեռեն առաջիններից է, որ կառուցել է ամբողջական երկաթբետոնե շենքեր։ Ձգտելով գեղագիտորեն իմաստավորել հիմնակմախքային համակարգը՝ Օգյուստ Պեռեն հասել է ճարտարապետական ձևերի և կոնստրուկցիաների լիարժեք փոխպայմանավորվածության (Փարիզում՝ բնակելի տուն Ֆրանկլին փողոցում, 1903, գարաժ Պոնթիո փողոցում, 1905-1906, քանդվել է 1960-ական թվականներին, թատրոն Ելիսեյան դաշտերում, 1911-1913, Նոտր Դամ եկեղեցին Լը Ռենսիում, 1922-1923)։ Օգյուստ Պեռեի նախագծած արդյունաբերական շենքերը (նավաշինարաններ Կասաբլանկայում, 1915, գործարան Մոնտատերում, 1920 և Իսուարում, 1939) չափազանց պարզ են և ռացիոնալ։ Կյանքի վերջին տարիներին Օգյուստ Պեռեն իրագործել է քաղաքաշինական խոշոր նախագծեր (Հավրի ավերված մասի կառուցապատումը, սկսվել է 1947 թվականին)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Auguste Perret (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Auguste Perret (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 5,0 5,1 5,2 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1237-perret-auguste
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգյուստ Պեռե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 234)։ |