Մոնպառնասի գերեզմանատուն

Մոնպառնասի գերեզմանատուն կամ գերեզմանոց (ֆր.՝ Cimetière du Montparnasse), Փարիզի ամենահայտնի գերեզմանատներից մեկը։ Տեղակայված է քաղաքի հարավային մասում՝ Մոնպառնաս թաղամասում (քաղաքային 14-րդ շրջան)։ Հիմնվել է 1824 թվականին նախկին ֆերմայի տեղում, սկզբում անվանվել է «Հարավային գերեզմանատուն»։ Գերեզմանատունն զբաղեցնում է 47 ակր և մեծությամբ երկրորդն է Փարիզում[2]։ Գերեզմանատանը կա ավելի քան 35 000 գերեզման և տարեկան մոտավորապես հազար մարդ է թաղվել այստեղ[3]։

Մոնպառնասի գերեզմանատուն
ֆր.՝ cimetière du Montparnasse
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունՓարիզի 14-րդ շրջան[1]
Երկիր Ֆրանսիա[1]
Հիմնման տարի1824
ՍեփականատերՓարիզի քաղաքապետարան
Մակերես18,72 հեկտար
paris.fr/equipements/cimetiere-du-montparnasse-4082(ֆր.)

Գերեզմանատունը բազմաթիվ հայտնի անհատների՝ քաղաքական դեմքերի, փիլիսոփաների, դերասանների, նկարիչների և գրողների վերջին հանգստարանն է։ Բացի այդ` գերեզմանատանը կարելի է գտնել նաև Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ զոհվածների գերեզմաններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. Paris 2019. Michelin. 2019. էջ 57. ISBN 9782067237322.
  3. Barozzi, Jacques (2012). Secrets Des Cimetières de Paris. France: massin. էջ 68. ISBN 978-2-7072-0763-0.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնպառնասի գերեզմանատուն» հոդվածին։