OGAE

կազմակերպություն
(Վերահղված է ՕԳԱԵից)

OGAE (հայերեն՝ Եվրատեսիլ սիրողների գլխավոր կազմակերպություն; ֆր.՝ Organisation Générale des Amateurs de l'Eurovision), Եվրատեսիլ երգի մրցույթի ֆան-ակումբ է. Ունի մասնաճյուղեր 37 եվրոպական երկրներում։

OGAE
Տեսակկազմակերպություն
Երկիր Ֆինլանդիա
ՀապավումOGAE
Հիմնադրված1984 (1984)
Գլխադասային գրասենյակՍավոնլինա, Հարավային Սավո, Արևելյան Ֆինլանդիայի տարածշրջանային պետական վարչական գործակալություն, Ֆինլանդիա
Կայքogaeinternational.org
61°52′05″ հս․ լ. 028°53′10″ ավ. ե.HGЯO

Թեև Եվրատեսիլ սկսվել է 1956 թ. OGAE-ն սկսել է միայն 1984 թվականին Ֆինլանդիայում. Բոլոր երկրները, որոնք մասնակցում կամ արդեն մասնակցել են Եվրատեսիլ երգի մրցույթին կարող են ունենալ սեփական OGAE-ն.

OGAE մասնաճյուղեր խմբագրել

Այս պահին OGAE-ն ունի քառասունհինգ անդամ երկրներ[1]։

OGAE քվեարկություն խմբագրել

Սկսած 2007 թվականից, ամեն երկրում, որտեղ կա OGAE կազմակերպություն, անցկացվում է OGAE Poll[2]: Այս կազմակերպության անդամներ քվեարկում են Եվրատեսիլի երգերի համար, այնուհետև ամեն կազմակերպության բոլոր ձայները ամփոփվում են, և հայտարարվում են Եվրատեսիլ երգի մրցույթի ոճի մեջ (1-7, 8, 10 և 12 միավորներ).

Վերջում ամփոփվում են յուրաքանչյուր OGAE կազմակերպության ձայները և դրանով բացահայտում է Եվրատեսիլի հաղթողը ըստ բոլոր Եվրատեսիլի երկրպագուների կարծիքով։

Հաղթողներ խմբագրել

Տարի Երկիր Երգ Արտիստ Արդյունք Միավոր Վայր
2007   Սերբիա "Molitva" (Молитва) Մարիա Շերիֆովիչ 1-ին 268 Հելսինկի
2008   Շվեդիա "Hero" Շարլոթ Պերելլի 18-րդ 47 Բելգրադ
2009   Նորվեգիա "Fairytale" Ալեքսանդր Ռիբակ 1-ին 387 Մոսկվա
2010   Դանիա "In a Moment Like This" Շանի և Թոմաս Նեվերգրին 4-րդ 149 Օսլո
2011   Հունգարիա "What About My Dreams?" Կատի Վոլֆ 22-րդ 53 Դյուսելդորֆ
2012   Շվեդիա "Euphoria" Լորին 1-ին 372 Բաքու
2013   Դանիա "Only Teardrops" Էմիլի դը Ֆորեսթ 1-ին 281 Մալմյո
2014   Շվեդիա "Undo" Սաննա Նիլսեն 3-րդ 218 Կոպենհագեն

OGAE Second Chance Contest խմբագրել

OGAE Second Chance Contest (հայերեն՝ OGAE երկրորդ հնարավորություն մրցույթ), իրադարձություն, որը հիմնադրվել է 1987 թվականին և կազմակերպվում է OGAE ակումբների՝ Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական ֆան-ակումբների կողմից։ 1987-ին տեղի ունեցած առաջին մրցույթում մրցեցին չորս երկիր[3]։

OGAE երգի մրցույթ խմբագրել

OGAE երգի մրցույթ (անգլ.՝ OGAE Song Contest), աուդիո իրադարձություն, որը կազմակերպում է OGAE-ն[4]։

OGAE վիդեո մրցույթ խմբագրել

OGAE վիդեո մրցույթ (անգլ.՝ OGAE Video Contest), վիդեո իրադարձություն, որը նման է OGAE երգի մրցույթին։ Այն տեղի է ունենում OGAE ֆան ակումբների միջև[5]։

Բոլոր OGAE ազգային ակումբները կարող են մասնակցել միայն 12 ամիսների ընթացքում իրենց երկրներում տեղադրված բնօրինակ տեսահոլովակով։ Որևէ սահմանափակում լեզվի ընտրության մեջ չկա[6]։

OGAE Հայաստան խմբագրել

OGAE Հայաստանը (անգլ.՝ OGAE Armenia) Հայաստանում Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական ֆան ակումբն է[7]։

OGAE Հայաստանը հանդիսանում է OGAE International Network-ի՝ Եվրատեսիլ երգի մրցույթի երկրպագուների միջազգային կազմակերպության անդամ[8][9]։

2007 թվականից սկսած ամեն տարի OGAE Հայաստան պաշտոնական ֆան ակումբը մասնակցում է OGAE International-ի կազմակերպած «Եվրատեսիլ» երգի մրցույթի քվեարկությանը (OGAE Poll-ին), որի ժամանակ OGAE Հայաստանի անդամները քվեարկում են՝ օգտագործելով նույն միավորների համակարգը, ինչպիսին է Եվրատեսիլ մրցույթում[10][11][12][13][14][15][16][17]։ Կազմակերպությունը ժամանակ առ ժամանակ անցկացնում է նաև ներքին քվեարկություններ՝ երկրպագուների կարծիքով մրցույթում Հայաստանի ներկայացուցչին ընտրելու համար[18]։

Պատմություն խմբագրել

OGAE Հայաստանը հիմնադրվել է 2006 թվականին՝ Էդգար Բարսեղյանի կողմից, երբ Հայաստանը առաջին անգամ մասնակցեց Եվրատեսիլ երգի մրցույթին[19]։

2013 թվականից OGAE Հայաստան ֆան-ակումբը դարձավ OGAE International Network-ի լիիրավ անդամ։

Ղեկավար կազմ խմբագրել

Պաշտոն Անուն Երկիր
Նախագահ Նարեկ Պետրոսյան   Հայաստան
Փոխնախագահ
Մարքեթինգի և հանրային կապերի բաժնի ղեկավար Շավարշ Բաբայան   Հայաստան
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Անուշ Իսոյան   Հայաստան
Պատվավոր նախագահ Գարիկ Ավագյան   Հայաստան

Ընդհանուր խորհուրդ խմբագրել

Պաշտոն Բաժին Անուն Ազգանուն Երկիր
Սոցիալական մեդիայի ավագ մասնագետ Մարքեթինգի և հանրային կապերի բաժին Նազիկ Բդոյան   Հայաստան
Սոցիալական մեդիայի ավագ մասնագետ Մարքեթինգի և հանրային կապերի բաժին Արտյոմ Բալյան   Հայաստան
Սոցիալական մեդիայի ավագ մասնագետ Մարքեթինգի և հանրային կապերի բաժին Հակոբ Խաչիկյան   Հայաստան
Գրաֆիկ դիզայներ Մարքեթինգի և հանրային կապերի բաժին
Գլխավոր խմբագիր Մարքեթինգի և հանրային կապերի բաժին Ալբերտ Համբարձումյան   Հայաստան
Խմբագիր Մարքեթինգի և հանրային կապերի բաժին Հասմիկ Կարապետյան   Հայաստան
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի մենեջեր-ղեկավարի օգնական Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին Հռիփսիմե Ավչյան   Հայաստան
Մարդկային ռեսուրսների մենեջեր Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին Արմեն Բաբաջանյան   Հայաստան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Guðmundsdóttir, Laufey Helga. «OGAE անդամ երկրներ». OGAE International. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
  2. OGAE քվեարկություն (Sechuk.com)
  3. Speirs, Gary. «OGAE Second Chance Contest». OGAE Second Chance Contest. sechuk.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  4. «OGAE երգի մրցույթ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. «OGAE վիդեո մրցույթ — OGAE International». ogaeinternational.org.
  6. «OGAE վիդեո մրցույթի կանոնները». ogaeinternational.org.
  7. «ORANGE TODAY WISHED GOOD LUCK TO EMMY BEFORE DUSSELDORF» (անգլերեն). Lragir.am. 2011 թ․ ապրիլի 29. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  8. «OGAE Eurovision Fan clubs, Organisation Générale des Amateurs de l'Eurovision» (անգլերեն). Eurovision World. «OGAE International is a network of 40 Eurovision Fan clubs around the world [OGAE International-ը Եվրատեսիլի 40 ֆան ակումբների ցանց է ամբողջ աշխարհում:]»
  9. OGAE International ազգային ակումբներ «OGAE International National Clubs». ogaeinternational.org. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  10. «The OGAE Poll 2019 has begun! Armenia reveal their results». escxtra.com (անգլերեն). 2019 թ․ մարտի 29. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  11. Դաֆնի Դի (2019 թ․ մարտի 29). «OGAE POLL 2019: Armenia hands The Netherlands' Duncan Laurence 12 points as international vote begins». wiwibloggs.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  12. «OGAE Poll 2019 kicks off with results from Armenia» (անգլերեն). ESCplus. 2019 թ․ մարտի 29. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  13. «Armenia: OGAE Armenia Reveals First Results of OGAE Poll 2019». eurovoix.com (անգլերեն). 2019 թ․ մարտի 29. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  14. «OGAE Poll 2016: Armenia calling!». esctoday.com (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 15. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  15. Ռոբին Գալագեր (2017 թ․ ապրիլի 17). «OGAE Poll 2017: Neighbourly love – OGAE Armenia awards Azerbaijan's Dihaj 4 points» [Հարևանության սեր. OGAE Հայաստանն Ադրբեջանի Դիհաջին շնորհում է 4 միավոր]. wiwibloggs.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  16. «OGAE Poll 2019. Znamy pierwsze głosy na faworyta Eurowizji! Kto prowadzi?». eurowizja.org (լեհերեն). 2019 թ․ մարտի 29. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  17. «Եվրատեսիլ 2017-ի հայ երկրպագուների խումբն ընտրել է լավագույններին. Ադրբեջանը 10-յակում է». News.am. 2017 թ․ ապրիլի 18. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  18. «Հասմիկ Շիրոյանը՝ «Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուների պաշտոնական ակումբի ներքին քվեարկության հաղթող». NEWS.am. 2018 թ․ փետրվարի 4. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  19. OGAE Հայաստան ակումբի պաշտոնական կայք «OGAE Armenia Official Web-Page». ogae.am. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել