Հունաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում

Հունաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում հանդես է եկել 41 անգամ՝ առաջին անգամ ելույթ ունենալով 1974 թվականին և բաց թողնելով մրցույթը 6 անգամ (1975, 1982, 1984, 1986, 1999 և 2000 թվականներին)։ 2005 թվականին Կիևում նրան հաջողվել է մեկ անգամ հաղթել մրցույթում. հաղթանակը բերել է ծնունդով շվեդուհի Ելենա Պապարիզուն, որը կատարել է «My Number One» երգը։ 

Հունաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում
Изображение логотипа
ԵրկիրՀունաստան
ՀեռուստաալիքNERIT
Ելույթներ
Մասնակցումներ35
Առաջին ելույթ1974
Լավագույն արդյունք1 (2005)
Վատագույն արդյունք16-րդ (Կիսաեզրափակիչ։2016)
ԵՀՄ
Հունաստանի էջը Eurovision.tv կայքում

Մրցույթի տեղական հեռարձակողը հունական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան է, որը չի գործել 2013-2015 թվականներին (նրա տեղը զբաղեցրել է ՆԵՐԻՏ հեռուստառադիոընկերությունը)[1]։ Նա պատասխանատու է ընտրական մրցույթի կազմակերպման համար (ներքին ընտրություն կամ ազգային եզրափակիչ), Եվրատեսիլ երգի մրցույթի կիսաեզրափակիչների և եզրափակչի ցուցադրման համար[2]։

Հունաստանը 20-րդ դարում ընդամենը երկու անգամ ընդգրկվել է Եվրատեսիլի թոփ-5-ում՝ 1977 և 1992 թվականներին զբաղեցրել է 5-րդ տեղը։  21-րդ դարում, բացի 2005 թվականին տարած հաղթանակից, Հունաստանը երեք անգամ զբաղեցրել է երրորդ տեղը՝ 2001 (Antique Group), 2004 (Սակիս Ռուվաս) և 2008 թվականներին (Կալոմիրա

2014-2019 թվականներին Հունաստանը զբաղեցրել է թոփ-10-ից ցածր հորզոնականները՝ երկու անգամ չանցնելով մրցույթի եզրափակիչ փուլ (2016 և 2018)։ Հունաստանի վատագույն արդյունքը Եվրատեսիլ 2016 երգր մցրույթի կիսաեզրափակչում 16-րդ հորիզոնականն է (եզրափակիչներում Հունաստանը 2019 թվականին զբաղեցրել է 21-րդ տեղը)։ Բացասական միտումը հաջողվեց ընդհատել 2021 թվականին, երբ Ստեֆանիան եզրափակչում Հունաստանին բերեց 10-րդ տեղը։

Երկու անգամ մրցույթներին մասնակցել են Աննա Վիսսին (1980 և 2006) և Սակիս Ռուվասը (2004 և 2009), ընդորում Ռուվասը մրցույթը վարել է 2006 թվականին։

41 տարվա մասնակցության ընթացքում Հունաստանը եզրափակիչներում ստացել է 3061, իսկ կիսաեզրափակիչներում՝ 1578 միավոր։

Մասնակիցներ խմբագրել

 
Սակիս Ռուվասը Ստամբուլում (2004)
 
Սարբելը Հելսինկիում (2007)
 
Կալոմիրան Բելագրադում (2008)
Տարի Կատարող Երգ Եզրա-
փակիչ
Միա-
վորներ
Կիսաեզ-
րափակիչ
Միա-
վորներ
1974 Մարինելլա "Krasi, Thalassa Kai T' Agori Mou" 11 7
1976 Մարիզա Կոչ "Panayia Mou, Panayia Mou" 13 20
1977 Փասչալիս, Մարիաննա, Ռոբերտ և Բեսսի "Mathima Solfege" 5 92
1978 Տանիա Ցանակլիդու "Charlie Chaplin" 8 66
1979 Էլպիդա "Sokrati" 8 69
1980 Աննա Վիսսի "Autostop" 13 30
1981 Յիաննիս Դիմիտրաս "Feggari Kalokerino" 8 55
1983 Քրիստի Ստասսինոպուլու "Mou Les" 14 32
1985 Թակիս Բինիարիս "Miazoume" 16 15
1987 Բանգ "Stop" 10 64
1988 Աֆրոդիտի Ֆրիդա "Clown" 17 10
1989 Մարիաննա Էֆստրատիրու "To Diko Sou Asteri" 9 56
1990 Քրիստոս Քալլով և Wave "Horis Skopo" 19 11
1991 Սոֆիա Վոսսու "I Anixi" 13 36
1992 Կլեոպատրա "Olou Tou Kosmou I Elpida" 5 94
1993 Քեթի Գաբի "Ellada, Chora Tou Fotos" 9 64
1994 Կոստաս Բիգալիս "To Trehandiri" 14 44
1995 Էլինա Կոմստանտոպուլու "Pia Prosefhi" 12 68
1996 Մարիանա Էֆստրատիու "Emeis Forame to Himona Anixiatika" 14 36
1997 Մարիաննա Զորբա "Horepse" 12 39
1998 Թալասա "Mia Krifi Evesthisia" 20 12
2001 "(I Would) Die for You" 3 147
2002 Միշալիս Ռակինտզիս "S.A.G.A.P.O." 17 27
2003 Մանդո "Never Let You Go" 17 25
2004 Սակիս Ռուվաս "Shake It" 3 252 3 238
2005 Հելենա Պապարիզու "My Number One" 1 230 X X
2006 Աննա Վիսսի "Everything" 9 128 X X
2007 Սարբել "Yassou Maria" 7 139 X X
2008 Կալոմիրա "Secret Combination" 3 218 1 156
2009 Սակիս Ռուվաս "This Is Our Night" 7 120 4 110
2010 Յորգոս Ալկեոս "OPA" 8 140 2 133
2011 Լուկաս Յորկաս և Ստերեո Մայք "Watch My Dance" 7 120 1 133
2012 Էլեֆտերիա Էլեֆտերիու "Aphrodisiac" 17 64 4 116
2013 Կոզա Մոստրա և Ագաֆոնաս Իակովիդիս "Alcohol Is Free" 6 152 2 121
2014 Ֆրիքի Ֆորթուն և Ռիսկի Քիդ "Rise Up" 20 35 7 74
2015 Մարիա Ելենա Կիրիակու "One Last Breath" 19 23 6 81
2016 Արգո "Utopian Land" Չի անցել եզրափակիչ 16 44
2017 Դեմի "This Is Love" 19 77 10 115
2018 Յանա Տերզի ”Oniro mou Չի անցել եզրափակիչ 14 81
2019 Կատերինա Դուսկա " Better Love" 24 71 5 185
2020 Ստեֆանիա "Supergirl" Մրցույթը չեղարկվել է
2021 Ստեֆանիա "Last Dance" 10 170 6 184
2022 Ամանդա Թենֆյորդ "Die Together" 8 215 3 211
2023 Victor Vernicos
  • XX կիսաեզրափակիչներում նշանակում են ավտո-որակավորում։ Սա կարող է լինել արդյունք հետևյալ երկու պատճառներից։ Եթե երկիրը հաղթել է նախորդ տարվա մրցույթը, հաջորդ տարի նա չի մրցելու որևէ կիսաեզրափակչում։ Մյուս պատճառն այն է, որ Մեծ Քառյակի (Հնգյակի) երկիր-անդամները չեն մասնակցում որևէ կիսաեզրափակիչ փուլում։
  • XX եզրափակիչներում նշանակում է, որ երկիրը չի անցել եզրափակիչ փուլ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Грецию «бортонули» с Евровидения Արխիվացված 2014-09-24 Wayback Machine(ռուս.)
  2. Paravantes, Maria. (2005-06-11). Joy In Greece Over Eurovision Win. Billboard 117(24), 17-17. Retrieved on 2009-01-16.