«Քնիր» (ռուս.՝ «Спи»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 1991 թվականին։ Պատմվածքում հիմնականը երազ-իրականության խնդիրն է[1]։

Քնիր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1991

Բովանդակություն խմբագրել

Վիկտոր Պելևինի վաղ շրջանի այս պատմվածքի գործողությունները տեղի են ունենում Վերակառուցման սկզբում, արդեն հիշատակվում է Ելցինը։ Գլխավոր հերոսը՝ N. ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող Նիկիտան, իր մեջ բացահայտում է քնի մեջ նորմալ գործունեություն ծավալելու ունակություն։ Նիկիտան ծնվել է խրուշչովյան ձնհալի ժամանակաշրջանում։ Կարճ ժամանակ անց նա համոզվում է, որ ԽՍՀՄ-ում ապրող բոլոր մարդիկ այդպես են ապրում։

Նիկիտան հանկարծ հասկանում է, որ իր կյանքի մեծ մասի ընթացքում լիովին չի գիտակցել ինքն իրեն և շրջապատող աշխարհը («նա կիսով չափ քնած է ապրում»), որում դժվարություններին և բարդություններին տեղ չկա, այլ կա միայն հանգիստ գոյատևում։ Նիկիտան չի մտածում իր գործողությունների նպատակների, դրդապատճառների մասին, ինչպես բոլորը շրջապատում. ընկերները, ծնողները, անցորդները՝ բոլորը քնած են։

Առանձնահատկություններ խմբագրել

Նիկիտան, որը պատմվածքում հայտնվում է «էմ-էլ փիլիսոփայության դասախոսություններից մեկի ժամանակ» և ներկայացվում է որպես Նիկիտա Սոնեչկին, գլխավոր հերոսն է, և նրան շրջապատող հանգամանքները առաջին տողերից ներկայացվում (և ընկալվում) են հեգնանքով. դասընթացի մարքսիստական-լենինյան փիլիսոփայության անվանումը կրճատված է և զվարթորեն անվանվում է «էմ-էլ...», իսկ հերոսի անվան և ազգանվան սկզբնատառերը ակնարկային կապ են առաջացնում Ն. Ս. Խրուշչովի անվան սկզբնատառերի հետ։

Պատմվածքի գործողություննների հիմնական ժամանակահատվածը 1990-ականների քաղաքական և տնտեսական ճգնաժամի ժամանակն է, Բորիս Ելցինի ժամանակները[2]։ Պատմվածքում հեղինակն օգտագործում է պոստմոդեռնիստական քրոնոտոպ, որը հիմնված է «իրողությունների ծայրակցատեղերի վրա»։ Պատմվածքում Պելևինն աշխատում է իշխանության՝ մարդկային գիտակցության վրա ազդելու խնդրի վրա. չէ՞ որ շրջապատի հասարակ մարդիկ հանգիստ քնած են, մինչդեռ իշխանությունն անում է այն, ինչ ուզում է։

Շարադրանքի կարևոր տարրը քունն է։ Հերոսն արդարացնում է իր «ՍՈՆեչկին» ազգանունը (սոն ռուս.՝ сон - քուն), բայց հեղինակը շեշտում է, որ հերոսի «քունը» չի տրված ի ծնե, այլ վրա է հասնում նրան «որոշ ժամանակից սկսած»[2]։

Գրական քննադատությունը բազմիցս խոսել է ժամանակակից պոստմոդեռնիստական արձակի միջտեքստային կապի մասին Իվան Գոնչարովի «Օբլոմով» վեպի հետ։

Կարելի է ասել, որ պատմվածքում քունն ունի տարբեր վիճակներ (աստիճաններ). «գիշերային» ու «ցերեկային», «մահացու» և «հրաշալի», «մինչև լիակատար անջատում» և «ոչ վերջնական», «ժամանակավոր չգոյություն» և «անօրգանական թմրություն»։

Հետազոտողները «Քնիր» պատմվածքում նշում են մշակութային-կոննոտացված բառապաշարի հետևյալ խմբերը[3].

- խորհրդային իրողություններ,

- հայտնի մարդկանց, նշանակալի պատմական իրադարձությունների հիշատակումներ,

- սցենարի կառուցվածքներ,

- փոխաբերություններ և ազգային-մշակութային ֆոնային բաղադրիչ ունեցող համեմատական արտահայտություններ,

- նախադեպային տեքստեր։

Պատմվածքի տարբերակիչ առանձնահատկությունը դերանունների օգտագործման բարձր հաճախականությունն է («Քնիր» պատմվածքի ուսումնասիրված տեքստում առկա է 344 դերանունային կառուցվածք)[4]։

Հրապարակում խմբագրել

Պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է 1991 թվականին «Կապույտ լապտեր» հեղինակային առաջին ժողովածուում և նույն թվականին լույս տեսած «НФ-35» սերիական ժողովածուում[5]։

Թատերական ներկայացումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Богданова О. В., Беневоленская Нонна Петровна. Социологизированный вариант субъективного идеализма в рассказе В. Пелевина «Спи» // Вестник Санкт-Петербургского университета. Язык и литература. — 2009. — № 2-2.
  • Матвейкина Ю. И. Функции местоимений и стратегия текста (на материале рассказа В. О. Пелевина «Спи») // Актуальные проблемы гуманитарных и естественных наук. — 2010. — № 4.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гимранова Ю.а Креативные рецепции тургеневских рассказов Виктором Пелевиным // Вестник Южно-Уральского государственного гуманитарно-педагогического университета. — 2018. — В. 1. — ISSN 2618-9682.
  2. 2,0 2,1 Богданова О. В, Беневоленская Нонна Петровна Социологизированный вариант субъективного идеализма в рассказе В. Пелевина «Спи» // Вестник Санкт-Петербургского университета. Язык и литература. — 2009. — В. 2-2. — ISSN 2541-9358.
  3. Уржа Анастасия Викторовна, Скворцова Валерия Витальевна Текстовые функции культурно-коннотированной лексики в рассказе В. Пелевина «Спи» и его англоязычном переводе // Мир русского слова. — 2016. — В. 3. — ISSN 1811-1629.
  4. 4,0 4,1 Матвейкина Ю.и Функции местоимений и стратегия текста (на материале рассказа В. О. Пелевина «Спи») // Актуальные проблемы гуманитарных и естественных наук. — 2010. — В. 4. — ISSN 2073-0071.
  5. СПИ: Рассказ // НФ: Сб. науч. фантастики. Вып. 35. — М.: Знание, 1991. — С. 189—204.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Քնիր» պատմվածքը Վիկտոր Պելևինի ստեղծագործությունների կայքում