«Օբլոմով» (ռուս.՝ Обломов), ռուս հայտնի գրող Իվան Ալեքսանդրովիչ Գոնչարովի վեպը։ Համարվում է հեղինակի ամենանշանավոր և հայտնի ստեղծագործությունը։ Առաջին անգամ հրատարակվել է 1859 թվականին «Հայրենական գրառումներ» ամսագրի առաջին չորս համարների մեջ։ «Օբլոմովը» առաջ է քաշում մարդկային բնավորության մի նոր տեսակ «օբլոմովշչինա» անունով։ Վեպը եռագրության մաս է կազմում «Սովորական պատմություն» և «Անդունդ» ստեղծագործությունների հետ։

Օբլոմով
ռուս.՝ Обломов
ՀեղինակԻվան Գոնչարով
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրcritical realism?
Բնօրինակ լեզուռուսերեն
Կերպար(ներ)Ilya Ilyich Oblomov?, Agafia Marveevna Pshenitsina?, Andrey Ivanovich Stoltz? և Olga Sergeevna Ilyinskaya?
Ստեղծման տարեթիվ1847
Նկարագրում էՌուսական կայսրություն
ՆախորդՍովորական պատմություն
ՀաջորդԱնդունդ
Երկիր Ռուսաստան
Հրատարակման տարեթիվ1859
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/gontscha/oblomow/oblomow.html
 Oblomov Վիքիպահեստում

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Իլյա Իլյիչ Օբլոմով – ազնվական, կալվածատեր, վարում է ծույլ, նստակյաց կյանք, ոչնչով չի զբաղվում բացի երազելուց։
  • Անդրեյ Իվանովիչ Շտոլց – Օբլոմովի մանկության ընկեր, կիսով չափ գերմանացի, աշխույժ և գործարար մարդ։
  • Օլգա Սերգեևնա Իլյինսկայա – ազնվական կին, Օբլոմովի, հետագայում Շտոլցի սիրուհին
  • Զախար – Օբլոմովի հավատարիմ ծառան, ամբողջ կյանք ծառայել է Օբլոմովների ընտանիքին, կռվարար է և բողոքող։
  • Ագաֆյա Մատվեևնա Պշենիցինա – տան տիրուհի. Օբլոմովը բնակություն է հաստատում նրա տանը, հետո ամուսնանում հետը։
  • Միխեյ Անդրեևիչ Տարանտև – Օբլոմովին ծանոթը, խորամանկ և խարդախ մարդ։

Սյուժե խմբագրել

Վեպի սյուժեն ներկայացնում է կալվածատեր Իլյա Իլյիչ Օբլոմովի կյանքը։ Նա նստակյաց, ծույլ, ոչ աշխույժ ապրելակերպ է վարում և օրերով կարող է պառկել բազմոցին ոչինչ չանելով, բացի մտքերում երազելուց։ Նա չի զբաղվում ոչ մի աշխույժ գործունեությամբ, դուրս չի գալիս բարձր հասարակություն և զարմանում է այն մարդկանց վրա, ովքեր ամբողջ օրը գործով են զբաղված։

Օբլոմովն ապրում է Պետերբուրգում իր հավատարիմ ծառայող Զախարի հետ, որն ամբողջ կյանք ծառայում էր Օբլոմովների ընտանիքին։ Զախարն էլ իր հերթին բողոքող ու կռվարար ծերունի է, ինչի պատճառով ավելի է բարդացնում թուլամորթ տիրոջ իրավիճակը։

Իլյա Իլյիչն իր ընտանեկան կալվածքին է տիրապետում Օբլոմովկա անունով, սակայն ծուլությունից ընդհանրապես չի զբաղվում կալվածքի տնտեսական գործերով, ինչի պատճառով Օբլոմովկայի արդյունաբերությունը սպառվելու վտանգի տակ է կանգնում։ Վատ լուրեր են հասնում նաև բնակավայրի հետ կապված։ Բնակարանի տերը, որը վարձում է Իլյա Իլյիչը, ստիպում է նրան տեղափոխվել։

Շուտով արտասահմանից վերադառնում է Օբլոմովի ամենամոտիկ ընկերը, կիսով գերմանացի՝ Անդրեյ Շտոլցը։ Նա իր ընկերոջ ճիշտ հակապատկերն է։ Աշխույժ, գործունյա, աշխատասեր ապրելակերպ է վարում, ճանապարհորդելով ամբողջ աշխարհով։ Շտոլցը ցավով նկատում է իր մոտիկ ընկերոջ ողբալի իրադրությունը։ Նա Իլյա Իլյիչի նստակյաց ապրելակերպը կոչում է օբլոմովշինա և ամեն կերպ փորձում է համոզել նրան, դուրս գալ դրանից, նոր գույներով լցված կյանք սկսել։

Կարգավորելով Օբլոմովի սոցիալական խնդիրները, Շտոլցը ծանոթացնում է իրեն մի ազնվական ընտանիքից, երիտասարդ կնոջ հետ՝ Օլգա Իլյինսկայա անունով։ Երկուսն էլ սիրահարվում են միմյանց, սակայն չեն ցանկանում խոստովանել դա։ Շուտով Շտոլցը դարձյալ արտասահման է մեկնում գործերով, իսկ Իլյա Իլյիչն օր օրի մտերմանում է Օլգայի և իր ընտանիքի հետ։ Սերը ստիպում է Օբլոմովին ամբողջովին փոխել ապրելակերպը, հանուն սիրած էակի, որը չի թողնի իրեն նման կերպ ապրել։ Նա որոշում է ամեն ինչ նոր էջից սկսել, մոռանալ հնացած բազմոցները, որոնց վրա օրեր էր անցկացնում, հեռացնել պատռված գիշերանոցները, որոնցից դուրս չէր գալիս և դուրս պրծնել ի ծնե տրված ոչ նշանակալից կյանքից։

Սակայն հետագայում, Օբլոմովը այդպես էլ չի կարողանում հաղթահարել իր ցավալի բնավորությունը, ինչի պատճառով էլ Օլգան չի կարողանում համակերպվել իր սիրելիի բարդ իրավիճակի հետ։ Դրա պատճառով նրանք բաժանվում են։ Օբլոմովը բնակություն է հաստատում իր խարդախ ծանոթ Տարանտյեվի ճարած տանը, որտեղ Իլյա Իլյիչին խնամում է տան տիրուհին՝ Ագաֆյա Փշենիցինան, իր եղբոր հետ։ Սակայն վերջինս և Տարանտյեվը լրիվ ուրիշ նպատակներ են հետապնդում։ Նրանք ցանկանում են ձեռքի տակ առնել Օբլոմովի կալվածքը, ինչը նրանց մի պահ հաջողվում է։ Բայց շուտով վերադառնում է Շտոլցը և կռահելով խաբեբաների մտքերը, նրանց վռնդում է և կարգի է բերում իր ընկերոջ կալվածքը։ Շտոլցը խոստովանում է, որ արտասահմանում նա հանդիպել էր Օլգային, և վերջինս իրեն սեր է խոտովանել, ինչից հետո նրանք որոշել են ամուսնանալ։ Շտոլցը չգիտեր, որ իր ընկերոջ, և Օլգայի հարաբերություններն ու բաժանումը, այդքան լուրջ ու ցավալի են եղել, դրա համար էլ սխալ չէր համարում իր արարքը։ Օբլոմովն էլ իր հերթին, անկեղծ ուրախանում է իր ընկերոջ ու Օլգայի համար, ով հիմա երջանիկ կլինի, բայց ով ամեն օր տխրում ու մտածում է Օբլոմովի մասին։

Հետո հեղինակը ներկայացնում է Օբլոմովի ապրելակերպը, քաղաքից դուրս գտնվող տանը, որն իր համար ժամանակին ճարել էր Տարանտյեվը, խարդախ նպատակների համար։ Այստեղ նրան խնամում ու պահում է աշխատասեր, բարի տան տիրուհին, իր բարեկամների ու գյուղացիների հետ։ Ծեր Զախարն իր կնոջ հետ, նույնպես այստեղ են բնակվում։ Իսկ Օբլոմովը վերադառնում է հին կյանքին։ Նա օրերով բազմոցին պառկած է անցկացնում, ոչնչով չի զբաղվում, միայն երազում է, համտեսում է գյուղացիների կերակուրները, քնում ու տեղից չի շարժվում։ Հետագայում պարզ է դառնում, որ տարիների ընթացքում, Օբլոմովը սիրային կապի մեջ էր մտել միայնակ տան տիրուհու՝ Ագաֆյա Փշենիցինայի հետ, որը իրենից որդի է ծնել։ Երբ Շտոլցը այցելում է Օբլոմովի տուն, վերջինս խոստովանում է իրեն դրա մասին և խնդրում է, որ Շտոլցը խնամի իր որդուն, եթե իր հետ մի բան պատահի։ Շտոլցը սաստիկ զայրանում, քննադատում է իր ընկերոջը, նման ողբերգական ապրելակերպի համար և աղաչում է գալ իր հետ, փոխվել, նոր կյանք սկսել։ Բայց Օբլոմովն արտասվելով ասում է, որ արդեն ուշ է, և նա չի կարող ոչինչ անել։ Շտոլցն էլ հասկանում է, որ արդեն հույս չկա և հուսահատված վիճակով լքում է տունը։

Հետո հեղինակն իմաց է տալիս ընթերցողներին, որ հետագա տարիներին, Օբլոմովը լուրջ հիվանդություն էր ստացել, նստակյաց կյանքի պատճառով, որի ընթացքում կաթված էր ստացել։ Հետո պատմում է, որ վերջում Օբլոմովը չկարողացավ ապաքինվել և վախճանվեց։ Շտոլցն ու Օլգան, խնամության տակ են առնում նրա որդուն։

Քննադատություն խմբագրել

 
Նիկոլայ Դոբրոլյուբով
  Տասը տարի, մեր լսարանը սպասում էր Գոնչարովի վեպին։ Դեռ նախքան նրա հայտնվելը, հրատարակչությունում իր մասին խոսում էին, ինչպես առանձնահատուկ բանի։ Նրա ընթերցմանը անցան առավել լայնածավալ սպասումներով։ Այն ընթերցողները, որոնք սիրում են արտաքին ժամանցային գործողությունը, հոգնեցուցիչ հաշվեցին վեպի առաջին մասը, որովհետև մինչև վերջը, նրա հերոսը այդպես էլ շարունակում է պառկել նույն բազմոցին, որին բռնացնում է նրան առաջին գլխի սկիզբը։ Այն ընթերցողները, որոնց դուր է գալիս մեղադրական ուղղությունը, դժգոհ էին մնում նրանից, որ վեպում լիովին ոչ ներկայացված է մնում մեր պաշտոնական-հասարակական կյանքը։ Վեպի հետագա մասերը, մեղմեցին առաջին տհաճ տպավորությունը բոլորի մոտ, ում մոտ այն կար, և Գոնչարովի տաղանդը նվաճեց իր անդիմադրելի ազդեցությամբ, նույնիսկ մարդկան, ովքեր ամենաքիչն էին անդամակցում իրեն։
- Նիկոլայ Դոբրոլյուբով
 
 
Ալեքսանդր Դրուժինին
  Դժվար է հաշվարկել բոլոր հնարավորությունները, հավաքած այս գեղարվեստական ստեղծագործության դեմ։ Այն տպագրվում էր ամսական կտրվածքով, հետևաբար կտրվում էր երեք կամ-չորս անգամ։ Առաջին մասը, միշտ է այդքան կարևոր, հատկապես կարևոր է վեպի հրատարակվելը մասնատված ձևով, ավելի թույլ էր բոլոր մյուս մասերից։ Այս առաջին մասում, հեղինակը մեղք գործեց նրանում, որը հավանաբար երբեք չի ներում ընթերցողը՝ գործողության աղքատությամբ. բոլորը կարդացին առաջին մասը, նկատեցին իր թույլ կողմը, իսկ մինչ այդ, վեպի շարունակությունը այդպես կյանքով հարուստ և վարպետավարի կառուցված, դեռ դրված էր տպագրատա՛նը։ Մարդիկ, որոնք գիտեյին ամբողջ վեպը, հիացած մնալով իրենից մինչ հոգու խորքը, երկար օրերի ընթացքում, անհանգստանում էին պարոն Գոնչարովի համար. Իսկ ինչ պետք է վերապրեր ինքը՝ հեղինակը, մինչև որոշվում էր գրքի ճակատագիրը, որը նա տասը տարուց ավել, կրում էր իր սրտում։ Բայց երկյուղներն իզուր տեղն էին։ Լույսի ծարավն ու պոեզիան, վերցրեց իրենը, երիտասարդ ընթերցող աշխարհում։
- Ալեքսանդր Դրուժինին
 

Օբլոմովշինա խմբագրել

Իվան Գոնչարովի «Օբլոմով» վեպի գլխավոր հերոսի անունով, առաջացավ մի նոր թևավոր, անվանական խոսք՝ օբլոմովշինա բառը։ Այս խոսքով առաջացավ մի նոր մարդկային տեսակ, բնավորություն, որն իր մեջ պարունակում է նստակյաց կյանքի, ծուլության, ալարկոտության, քնած ապրելակերպի իմաստները։ Վեպի մեջ առաջին անգամ, այս խոսքը օգտագործում է Շտոլցը, իսկ հետո էլ ինքը՝ Օբլոմովը, նկարագրելով իր ցավալի կյանքը։ Այսպիսով, գրքի հեղինակն իր հայտնի կերպարով, սկիզբ դրեց մի նոր ապրելակերպի հատկանիշ։ Օբլոմովշինային նվիրված է հայտնի ռուս քննադատ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Դոբրոլյուբովի քննադատական հոդվածը, «Ի՞նչ բան է օբլոմովշինան», որը մնաց պատմության մեջ։

Էկրանավորում խմբագրել

  • «Մի քանի օր Ի.Ի. Օբլոմովի կյանքից», ԽՍՀՄ, 1879 թվական, ռեժիսոր՝ Նիկիտա Միխալկով, գլխավոր դերում՝ Օլեգ Տաբակով։

Արտաքին հղումներ խմբագրել