Ագրիպինա Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա

Ագրիպինա Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա (ռուս.՝ Академия русского балета имени А. Я. Вагановой), աշխարհի հնագույն բալետային դպրոցներից մեկը, որի անվան հետ սերտորեն կապված է ռուսական բալետային դպրոցի ծաղկումն ու համաշխարհային ճանաչումը[2]։ Գտնվում է Սանկտ Պետերբուրգի կենտրոնում` Զոդչև Ռոսսիի փողոցում։

Ագրիպինա Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
բելառուս․՝ Ленінградскае харэаграфічнае вучылішча імя А. Я. Ваганавай
Տեսակballet school?, կազմակերպություն և երաժշտական ակադեմիա
Հիմնադրված է1738
ՀիմնադրիրԱննա Յոհանովնա
Անվանված էԱգրիպինա Վահանովա
ՌեկտորՆիկոլոզ Ցիսկարիձե և Vera Alekseevna Dorofeeva?
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Պարգևներ
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքvaganovaacademy.ru(ռուս.)
Ագրիպինա Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա (Ռուսաստան)##
Ագրիպինա Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա (Ռուսաստան)
Ագրիպինա Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա, Ռուսաստան
 Vaganova Ballet Academy Վիքիպահեստում

1957 թվականից կրում է բալետի արտիստ, բալետմաստեր և մանկավարժ, ռուսական դասական բալետի տեսության հիմնադիր Ագրիպինա Վահանովայի անունը։

Պատմություն խմբագրել

Պարային դպրոցը հիմնադրվել է 1738 թվականի մայիսի չորսին, կայսրուհի Աննա Յոհանովնայի կողմից, «որպես նորին կայսերական մեծության պարի դպրոց»[2]։ Դպրոց հիմնելու նախաձեռնողն էր ֆրանսիացի պարուսույց Ժան-Բատիստ Լանդեն։ Ձմեռային պալատի հատուկ կահավորված սենյակներում նա սկսել է ուսուցումը 12 ռուս տղաների և աղջիկների հետ։

1766 թվականին կայսրուհի Եկատերինա II-ը, որ սիրում էր թատրոնը և շատ ժամանակ էր տրամադրում դրան, սահմանել է պալատական թատրոնի տեսչություն։ «Պալատական ներկայացումների և երաժշտության» Առաջին տնօրենը դարձել է Ի. Ելագինը։ 1779 թվականին նա իր օգնականի հետ կազմել և կայսրուհու ստորագրությանն է ներկայացրել «Բոլոր թատրոններին, և՛ կամերային, և՛ պարահանդեսային երաժշտությանը պատկանող մարդկանց վերաբերող փաստաթուղթ», որը սահմանում էր բոլոր այն հաստատությունները, որոնք ենթարկվում էին թատերական տնօրինությանը։ Նույն փաստաթղթով նաև թոշակ է նշանակվել արտիստներին, ինչպես նաև` հաստատվել Կայսերական թատերական դպրոցը։

Մինչև դպրոցի հիմնումը, որն ավելի ուշ ստացել է Կայսերական թատերական ուսումնարան անվանումը, պալատական բեմում բացի օտարերկրյա և գյուղացի արտիստներից, ելույթ էին ունենում նաև Առաջին կադետական կորպուսի սաներն ու շրջանավարտները, որոնք 1766 թվականից հետո, երբ իրենց ղեկավարը դարձել էր Ի. Բեցկոյը, սովորում էին երաժշտություն, պարեր, գրում էին բանաստեղծություններ և խաղում էին կատակերգություններում։

1870-ական թվականներին քարե կղզում Քարեկղզյան թատրոնի մոտ, ինժեներ Վ. Նիկոլյայի նախագծով կառուցվել է տուն ուսումնարանի ղեկավարի համար, ինչպես նաև` երկրորդ ամառանոցը սաների համար։

1917 թվականին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ուսումնարանը կազմալուծվել է և բաժանվել է երկու ուսումնական հաստատության` բալետային, որը դարձել է խորեոգրաֆիկ ուսումնարան և դրամատիկական, որը դարձել է Դերասանական վարպետության դպրոց։ Այն բաժանմունքները, որոնք սկզբում պատրաստում էր թատերական այլ մասնագետների, որոնք բավարար ընդունակ չէին դերասանական կարիերայի համար, լուծարվում են։

1921 թվականին Բալետի ուսումնարանն ստացել է Ցարսկոյե սելոյում գտնվող Զինաիդա Յուսուպովայի նախկին ամառանոցը։ Քաղաքից դուրս գտնվող ամառանոցը մինչև 1933 թվականն օգտագործվում էր սանուհիների ամառային հանգստի համար։

1922 թվականին բալետային ուսումնարանը Դերասանի վարպետության ուսումնարանի և Ռիթմի ինստիտուտի հետ միասին մտել է Բեմական արվեստի համալսարանի ենթակայության տակ, 1926 թվականին անվանափոխվել է` դառնալով Բեմական արվեստների տեխնիկում, իսկ 1936 թվականին անվանակոչվել է Կենտրոնական թատերական ուսումնարան, որը միավորել է լենինգրադյան թատրոններին կից բոլոր թատերական միջնակարգ ուսումնական հաստատությունները[3]։ Ենփակայության փոփոխությունների հետ իր անվանումը փոխելէ նաև բալետային դպրոցը։ 1928 թվականին այն կոչվել է Լենինգրադի խորեոգրաֆիկ տեխնիկում, 1937 թվականին՝ Լենինգրադի խորեոգրաֆիկ ուսումնարան։

1957 թվականին ուսումնարանին շնորհվել է մանկավարժ, «Դասական պարի հիմունքներ» գրքի հեղինակ Ագրիպինա Վահանովայի անունը, 1961 թվականին այն դարձել է ակադեմիական։

Այսօրվա անվանումը թատրոնը կրում է 1991 թվականից[2]։ 1995 թվականին Ագրիպինա Վահանովայի անվան ակադեմիան ընդգրկվել է Պետության կողմից հատուկ պահպանվող մշակութային ժառանգության ցանկի մեջ[4]։

2011 թվականին ակադեմիայի ուսուցիչները Ֆինլանդիայի Միկելի քաղաքում անց են կացնում բալետի վարպետության միջազգային դասընթացներ[5]։ 2016 թվականին բացվել է Ռուսական բալետի ակադեմիայի մասնաճյուղ Վլադիվոստոկում, որտեղ գործում է Պրիմորսկի օպերայի և բալետի պետական թատրոնը[6][7]։

1991 թվականից ակադեմիան հրատարակում է «Ռուսական բալետի ակադեմիայի տեղեկագիրը», 2016 թվականից հրատարակում է բալետի երիտասարդ քննադատության «Կադանս» ամսագիրը։ Ակադեմիան նաև աշխատանություններ է հրատարակում պետերբուրգյան բալետի մեթոդիկայի և պատմության վերաբերյալ։

Կրթության կառուցվածք խմբագրել

Ակադեմիան նախապատրաստական, միջին մասնագիտական և բարձրագույն է տալիս խորեոգրաֆիկ արվեստի ոլորտում։ «Բալետի արտիստ» որակավորման առարկաներն իրենց մեջ ներառում են դասական, բնորոշ, պատմակենցաղային, զուգապար և ժամանակակից պարեր, դերասանի վարպետություն, խորեոգրաֆիկ ժառանգություն։ Երեխաները նաև սովորում էին սոլֆեջիո, երաժշտական գործիքներ նվագելու հիմունքներ, երաժշտության, թատրոնի, կերպարվեստի և խորեոգրաֆիկ արվեստի պատմություն, ինչպես նաև` Սանկտ Պետերբուրգի պատմություն և մշակույթ, մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա։ Բեմական պրակտիկան անց է կացվում ինչպես Ալեքսանդր Շիրյաևի անվան դպրոցական թատրոնում, այնպես էլ` Մարիինյան թատրոնի բեմում։

2000-ական թվականների կեսին կատարողական բաժինը բաժանվել էր երկու` բակալավրիատի և մագիստրատուրայի աստիճանների։ Հետագայում հիմնվել է նաև ասպիրանտուրայի բաժինը։ Կատարողներից բացի, ակադեմիան բարձրագույն կրթություն է ապահովում մանկավարժների, բալետմաստերների, բալետի տեսության մասնագտների և բալետի կոնցերտմեյստերների համար։

Ղեկավարություն խմբագրել

Ուսումնարանի գեղարվեստական ղեկավարները եղել են Պետերբուրգի թատրոնի այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք են Նիկոլայ Իվանովսին, Իգոր Բելսկին և Ալտինայ Ասիլմուրատովան։

Սկսած 2004 թվականից` ակադեմիայի ռեկտորն էր Վերա Դորոֆեևան։ 2013 թվականի հոկտեմբերի 28-ին հայտարարվել էր, որ այդ պաշտոնում նրան կփոխարինի Մեծ թատրոնի մենակատար Նիկոլայ Ցիսկարիձեն[8], միաժամանակ դպրոցի գեղարվեստական ղեկավար էր նշանակվում Մարինյան թատրոնի մենակատարուհի Ուլյանա Լոպատկինան։ 2013 թվականի նոյեմբերի 4-ին Մարիինյան թատրոնի մանկավարժներն ու բալետի արտիստները նամակով դիմել են ՌԴ մշակույթի նախարարություն` պահանջելով վերանայել Նիկոլայ Ցիսկարիձեին որպես ռեկտոր և Ուլյանա Լոպատկիանային որպես գեղարվեստական ղեկավար նշանակելու որոշումը[9]։

2013 թվականի դեկտեմբերի սկզբին ակադեմիայի առաջին փոխռեկտոր և գեղարվեստական ղեկավար է դարձել ակադեմիայի շրջանավարտ և բալետի պարուհի Ժաննա Այուպովան[10]։ Նիկոլայ Ցիսկարիձեն, չնայած բողոքներին, մնացել է որպես ռեկտորի պաշտոնակատար։ 2014 թվականին նա ընտրվել էր որպես ուսումնական հաստատության ռեկտոր։

Շրջանավարտներ խմբագրել

Թանգարան խմբագրել

1957 թվականին Մ. Ֆրանգոպուլոյի նախաձեռնությամբ հիմնել է դպրոցի թանգարան, որի հավաքածուում գտնվում են հազվագյուտ հանդիպող գրքեր, նկարներ, պաստառներ, լուսանկարներ, թատերական կոստյումներ և բալետային կոշիկներ, որոնք պատկանել են հայտնի շրջանավարտներին, ինչպես նաև` այլ ցուցադրանմուշներ, որոնք կապված են Պետերբուրգի բալետի պատմության հետ։ Թանգարանի հավաքածուն բաղկացած է ավելի քան 15.000 ցուցանմուշներից[2]։ Ներկայումս այն գործում է որպես Հայրենական խորեգրաֆիկ կրթության պատմության հիշատակի կաբինետ[11], որի մուտքն ազատ է միայն սովորողների և ակադեմիայի հետ համագործակցողների համար։

Եկեղեցի խմբագրել

Սուրբ Երրորդության անվան ուղղափառ եկեղեցին ուսումնարանի տարածքում գործել է սկսած 1806 թվականից[12]։ 2000-ական թվականներից եկեղեցական ծառայությունները վերսկսվել են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Илларионов, 2005, էջ 325
  3. Ленинградский институт театра, музыки и кинематографии / Клитин С. С. // Куна — Ломами. — М. : Советская энциклопедия, 1973. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 14).
  4. «УКАЗ Президента РФ от 24.01.1995 N 64 О включении отдельных объектов в Государственный свод особо ценных объектов культурного наследия народов Российской Федерации». Президент России. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. Курсы русской академии балета пользуются популярностью в Миккели. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 июля 2015.(Ստուգված է 12 Հուլիսի 2015)
  6. «Губернатор Приморья пообещал Путину открыть филиалы Эрмитажа и Вагановской Академии». Вести.ру. 2016 թ․ մայիսի 31. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  7. «В Приморье открылся филиал Вагановской Академии балета». Российская газета. 2016 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  8. «Николай Цискаридзе назначен ректором Академии русского балета». Известия. 2013 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. «Представители Вагановки требуют пересмотреть назначение Цискаридзе». РИА Новости. 2013 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. «Жанна Аюпова: Я фактически выросла в Вагановке». Вечерний Петербург. 2014 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. «Кабинет истории русского балета имени М. Х. Франгопуло». Академия русского балета им. А. Я. Вагановой. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  12. Фомкин А. В. Два века «театральной» церкви. — СПб.: Академия Русского балета им. А.Я.Вагановой, 203. — 296 с. — (Труды Академии Русского балета имени А. Я. Вагановой). — 750 экз. — ISBN 5-93010-018-7

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագրիպինա Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա» հոդվածին։