Քեթրին Նյուտոն

ամերիկացի դերասանուհի

Քեթրին Նյուտոն (անգլ.՝ Kathryn Newton, փետրվարի 8, 1997(1997-02-08), Օռլանդո, Ֆլորիդա և Միսիսոգա, Պիլ, Օնտարիո, Կանադա)[1], ամերիկացի դերասանուհի։ Նա առավել հայտնի է դարձել Նեթֆլիքսի «Հասարակություն» հեռուստասերիալում Էլլի Փրեսմանի, «Մեծ փոքր ստեր» հեռուստասերիալում Աբիգաիլ Քառլսոնի և CBS-ի «Չամուսնացած Գարի» սիթքոմում Լուիս Բռուքսի դերերով։ Նյուտոնը նաև նկարահանվել է 2012 թվականի «Պարանորմալ երևույթներ 4» ֆիլմում՝ Ալեքս Նիլսոնի դերում, որը նրան բերել է 2013 թվականի «Երիտասարդ դերասան» մրցանակ` խաղարկային ֆիլմում լավագույն առաջատար երիտասարդ դերասանուհուի, և 2019 թվականին «Պոկեմոն։ Դետեկտիվ Պիկաչու» ֆիլմում խաղացել է Լյուսի Սթիվենսի դերը Ռայան Ռեյնոլդսի և Ջասթիս Սմիթի կողքին։ Նա նաև հայտնի է The CW հեռուստաալիքի «Գերբնական» հեռուստասերիալում ավագ Քլեր Նովակի[2] և AMC-ի «Կանգնիր և վառվիր» հեռուստասերիալում ավագ Ջոաննի Քլարկի դերերով[3]։

Քեթրին Նյուտոն
Ծնվել էփետրվարի 8, 1997(1997-02-08) (27 տարեկան)
ԾննդավայրՕռլանդո, Ֆլորիդա կամ Միսիսոգա, Պիլ, Օնտարիո, Կանադա
ԿրթությունNotre Dame High School?
Քաղաքացիություն ԱՄՆ և  Կանադա
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և գոլֆ խաղացող
Պարգևներ և մրցանակներ

Կյանքն ու կարիերան խմբագրել

Նյուտոնը ծնվել է Ֆլորիդայի Օռլանդո նահանգում՝ Ռոբինի և Դեյվիդ Նյուտոնների միակ զավակն է[4]։ Նա իր կարիերան սկսել է չորս տարեկանից՝ իր առաջին հեռուստատեսային դեբյուտը կատարելով «Իմ բոլոր երեխաները» սերիալում՝ 2001-2004 թվականներին խաղալով Կոլբի Մարիան Չանդլերի դերը[5]։ Միևնույն ժամանակ նա նկարահանվել է նաև երկու կարճամետրաժ ֆիլմերում՝ «Էբբին արևելքում» (2002) և «Բան-բան» (2003)[5]։ 2008 թվականին Նյուտոնը նկարահանվել է CBS-ի «Չամուսնացած Գարին» հեռուստասերիալում։ Երբ նա տասներկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես[6], որտեղ նա հաճախել է Նոտր Դամի ավագ դպրոցը[7]։

2010 թվականին ստացել է երկու «Երիտասարդ դերասան» մրցանակ «Լավագույն կատարում հեռուստատեսային կատակերգության սերիալում» և «Լավագույն կատարում հեռուստասերիալում (կատակերգություն կամ դրամա)»՝ «Չամուսնացած Գարին» հեռուստասերիալում խաղալու համար[8]։ Նյուտոնը խաղացել է Չեյզ Ռուբին-Ռոսիի դերը 2011 թվականին նկարահանված «Վատ ուսուցչուհին» ֆիլմում՝ Քեմերոն Դիասի կողքին[9]։ Նա ունեցել է գլխավոր դեր՝ Ալեքսը, 2012 թվականին նկարահանված «Պարանորմալ երևույթներ 4» ֆիլմում[10], և իր կատարողականի համար արժանացել է մրցանակի՝ 34-րդ Երիտասարդ դերասան մրցանակաբաշխությունում[2]։ 10-րդ սեզոնից սկսած, նա ունեցել է կրկնվող դեր «Գերբնական» հեռուստասերիալում՝ Կլեր Նովակի դերով։ Նյուտոնը նկարահանվել է HBO«Մեծ փոքր ստեր» հեռուստասերիալում, որը հմնված է Լիանա Մորիարթիի համանուն վեպի վրա[11]։ Նա նաև կարևոր դերեր է ունեցել «Միսուրիում Էբբինգից դուրս երեք գովազդային վահանակներ» և «Բենը վերադարձել է» ֆիլմերում։ Երկու միմիանց հետ կապ չունեցող ֆիլմերում նա խաղացել է դերասան Լուկաս Հեջեսի կերպարի քրոջ դերը։

2019 թվականին նկարահանվել է «Պոկեմոն։ Դետեկտիվ Պիկաչու» լիամետրաժ խաղային ֆիլմ, որը ստեղծվել է համանուն տեսախաղի հիման վրա[12]։ Նա նաև Էլլի Փրեսմանի գլխավոր դերն է խաղացել Նեթֆլիքսի «Հասարակություն» առեղծվածային դրամատիկ սերիալում, որը պրեմիերան կայացել է 2019 թվականի մայիսի 10-ին։

Անձնական կյանք խմբագրել

Նյուտոնը գոլֆ է խաղում դեռ մանկուց։ Նա սկսել է խաղալ մրցաշարերում 8 տարեկանից[13]։

2015 թվականին Նյուտոնը ավարտել է Նոտր Դամի ավագ դպրոցը[14][15]։ Նա Նոտր Դամի ավագ դպրոցի գոլֆի աղջիկների թիմի անդամ էր[16][17]։

Նա հետաձգել է քոլեջը՝ դերասանական կարիերան շարունակելու համար[13]։ Նա եղել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գոլֆի կանանց թիմի լավագույն անդամներից մեկը[13][18]։

Նյուտոնն ունի 3 պուդել շուն[19]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Ֆիլմի անունը Դեր Նշումներ
2002 Էբբին արևելքում Մահալա Բուրգես Կարճամետրաժ ֆիլմ
2003 Բան-բան Քլոե Կարճամետրաժ ֆիլմ
2011 Վատ ուսուցչուհին Չեյզ Ռուբին Ռոսսի
2012 Պարանորմալ երևույթներ 4 Ալեքս Նիլսոն
2015 Մարտարվեստի երեխա Ռինա
2016 Մոնո Քեթի
2017 Լեյդի Բըրդ Դարլեն Բել
2017 Միսուրիում Էբբինգից դուրս երեք գովազդային վահանակներ Անժելա Հայես
2018 Սահմանափակումներ Ջուլի Դեքեր
2018 Բենը վերադարձել է Այվի Բըրնս
2019 Պոկեմոն։ Դետեկտիվ Պիկաչու Լյուսի Ստիվենս
TBA Քրիստոֆեր Լենդոնի անանուն նախագիծ Հետարտադրություն
TBA Փոքրիկ կատարյալ բաների քարտեզը Մարգարետ Հետարտադրություն

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ Ref.
2001–2005 Իմ բոլոր երեխաները Քոլբի Չանդլեր 2 էպիզոդ
[20]
2008–2010 Չամուսնացած Գարին Լուիս Բրուկս 37 էպիզոդ[9]
2013 Խելագար տղամարդիկ Մենդի "Ողորմության որակը" էպիզոդում
2013–2014 Շուն կետ քոմ Էմիլի 3 էպիզոդ
[21]
2014–present Գերբնական Քլեր Նովակ 6 էպիզոդ
[20]
2016 Տնային տնտեսուհու վրեժը[22] Laura Blackwell Television film
[23]
2016–2017 Կանգնիր և վառվիր Ջոաննի Քլարկ 10 էպիզոդ
[24]
2017–present Մեծ փոքր ստեր Աբիգայիլ Կառլսոն 1-ին էպիզոդում կրկնվող դեր, 2-րդ էպիզոդում՝ հիմնական
[25]
2017 Փոքրիկ տիկիններ Էմի Մարչ Մինիսերիալ, 3 Էպիզոդ
[26]
2019–present Հասարակություն Էլլի Փրեսման Գլխավոր դեր
[27]

Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել

Տարի Անվանում Դերասան(ներ) Դեր Ref. Նշումներ
2019 «Goodbyes» Post Malone
Յանգ Թագ
Կին [28]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kathryn Newton Biography». TheNetline.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  2. 2,0 2,1 «34th Annual Young Artist Awards». Young Artist Awards.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  3. «Teen Actress Newton Hopes To Star In Women's Open». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. Shefter, David (2012 թ․ մայիսի 1). «After appearing in "Gary Unmarried," "Bad Teacher," 15-year-old seeks role on golf's biggest stage». United States Golf Association. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
  5. 5,0 5,1 «After appearing in "Gary Unmarried," "Bad Teacher," 15-year-old seeks role on golf's biggest stage». United States Golf Association. 2012 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին. {{cite web}}: Text "USGA" ignored (օգնություն)
  6. «Big Little Lies Star Kathryn Newton Is Taking Over Screens Big and Small». Vogue. 2018 թ․ մայիսի 18.
  7. «The Best Golfer in Hollywood: Kathryn Newton can light it up on screen or on the course». Golf Digest. 2015 թ․ հունիսի 17.
  8. «31st Annual Young Artist Awards - 2010». www.youngartistawards.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  9. 9,0 9,1 «I Felt Invincible: Kathryn Newton on Paranormal Activity 4». CraveOnline. 2012 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  10. «It's scream season already as scary movies crowd calendar». USA Today. 2012 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  11. «Alexander Skarsgård and James Tupper Join HBO's 'Big Little Little Lies'». Variety. 2016 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  12. Kroll, Justin (2017 թ․ նոյեմբերի 29). «'Big Little Lies' Actress Kathryn Newton to Star in Live-Action Pokemon Movie». Variety. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  13. 13,0 13,1 13,2 Jr, Ron Kaspriske,Walter Iooss. «Think Young, Play Hard: Kathryn Newton». Golf Digest (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. NEWTON, KATHRYN (2015 թ․ հունիսի 1). «The moment b4 I really graduated. #imadeit #classof2015pic.twitter.com/tdfqIutz3e». @kathrynnewton (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  15. «Starring Kathryn Newton | kathrynnewton.net». Starring Kathryn Newton. 2018 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  16. «HIGH SCHOOL ROUNDUP: Record-setting round for Kathryn Newton, Notre Dame girls golf team». Daily News (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  17. «Roundup: Katelyn Reynolds, Kathryn Newton lead Notre Dame girls golf team past Harvard-Westlake». Daily News (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  18. Bonner, Mehera (2017 թ․ փետրվարի 21). «The Surprising Perk of Playing Reese Witherspoon's Daughter on TV». Marie Claire (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  19. «Schön! 36 | kathryn newton». Schön! Magazine (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  20. 20,0 20,1 «Kathryn Newton». TVSA. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  21. «Dog With a».
  22. «A Housekeeper's Revenge (TV Movie 2016), Release Info». Internet Movie Database. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  23. «A Housekeeper's Revenge – review». Radio Times. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  24. Petski, Denise (2017 թ․ հունիսի 9). «'Halt And Catch Fire': Anna Chlumsky Set To Recur In Fourth & Final Season». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  25. Petski, Denise (2018 թ․ ապրիլի 3). «'Big Little Lies' Closes Deals For 4 To Return; Adds Two New Season 2 Cast Members». Deadline. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  26. «Little Women: Casting News». Masterpiece. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  27. Ames, Jeff (2018 թ․ նոյեմբերի 29). «The Society: Netflix Locks Cast for Lord of the Flies-Inspired Series». Coming Soon. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  28. Zemler, Emily (2019 թ․ հուլիսի 5). «Watch Post Malone Come Back From the Dead in 'Goodbyes' Video». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Նյուտոն» հոդվածին։