Տուրգենևի նրբանցք (Տագանրոգ)

նրբանցք Տագանրոգում

Տուրգենևի նրբանցք (ռուս.՝ Тургеневский переулок), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական մասում։ Անվանվել է ի պատիվ ռուս մեծանուն գրող Իվան Տուրգենևի։

Տուրգենևի նրբանցք
ռուս.՝ Тургеневский переулок
Տուրգենևի նրբանցքի և Պետրոսի փողոցի խաչմերուկը
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն1685 մետր
ՍկիզբՀունական փողոց
ԱվարտՇևչենկոյի փողոց
Նախկին անվանումՉորրորդ Լայնական նրբանցք,
Դեպալդոյի նրբանցք
Անվանվել էԻվան Տուրգենև
Փոստային ինդեքս347900
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Շևչենկոյի և Հունական փողոցների միջև։ Հատում է Էնգելսի, Կարլ Լիբկնեխտի, Չեխովի, Ալեքսանդրի, Ֆրունզեի և Պետրոսի փողոցները։ Տանում է դեպի Քարե սանդուղք, որն իջնում է դեպի ծով։

Երկարությունը 1685 մ է։ Շինությունների համարակալումը սկսվում է Հունական փողոցից։

Պատմություն խմբագրել

Սկզբնապես կոչվել է Չորրորդ Լայնական նրբանցք։ Այնուհետև վերանվանվել է ի պատիվ տագանրոգցի հայտնի վաճառական և բարերար Գերասիմ Ֆեոդորովիչ Դեպալդոյի։ 1923 թվականին նրբանցքը կրկին վերանվանվել է, այս անգամ ի պատիվ գրող Իվան Տուրգենևի։ Հատկանշական է, որ գրողը ոչ մի կապ չի ունեցել Տագանրոգի հետ։

Նրբանցքում գտնվում են խմբագրել

  • Սկիզեռլիի տուն` Տուրգենևի նրբանցք, 3
  • Լակիերի տուն (Տագանրոգի դատախազություն)` Տուրգենևի նրբանցք, 5
  • Բաղդասարովների տուն` Տուրգենևի նրբանցք, 7
  • Ռուբանչիկի տուն` Տուրգենևի նրբանցք, 12
  • Տագանրոգի կառավարման և տնտեսագիտական ինստիտուտ` Տուրգենևի նրբանցք, 13 և 18
  • «Ֆրեկեն Բոք» սրճարան` Տուրգենևի նրբանցք, 24
  • Նախկին ուսուցչական ինստիտուտ` Տուրգենևի նրբանցք, 32
  • Պետրուցցիի տուն` Տուրգենևի նրբանցք, 35
  • Տագանրոգի Վ. Մ. Պետլյակովի անվան ավիացիոն քոլեջ` Տուրգենևի նրբանցք, 44

Հուշարձաններ խմբագրել

  • Արևային ժամացույց` Քարե սանդուղքի վերին հարթակ

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Энциклопедия Таганрога. Таганрог: Антон, 1998. — 624 с. — ISBN 5-88040-017-4.