Լակիերի տուն (ռուս.՝ Дом Лакиера), XIX դարի առաջին կեսի ճարտարապետության հուշարձան[1] Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Տուրգենևի նրբանցք, 5 հասցեում։ Տունը կառուցվել է կլասիցիզմի ոճով, նրա ճակատը զարդարում են կիսասյուներ[2]։

Լակիերի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

XIX դարի առաջին կեսում Տագանրոգի Տուրգենևի նրբանցք, 5 հասցեում կառուցվել է երկհարկանի նոր առանձնատուն։ Այն իշխում էր մեկհարկանի կառույցների` կրպակների վրա, որոնք I գիլդիայի նախիջևանցի վաճառական, ժառանգական պատվավոր քաղաքացի Կարապետ Մարկոսի Հայրապետովի սեփականությունն էին[2]։

1839 թվականին տունը պատկանել է հունահպատակ վաճառական Մանուիլ Կումանիին։ 1860-ական թվականներին շենքը փոխել է սեփականատիրոջը` անցնելով կոլեգիական խորհրդական Մարկ Վարվացիին։ 1882 թվականին տնատիրությունն անցել է նրա ժառանգներին` Ալեքսանդրա Պոպուդովային և Ելենա Լակիերին։ Նրանք տան սեփականատեր էին մինչև 1920-ական թվականները և խորհրդային իշխանության սկիզբը, նաև նրանց սեփականությունն էր Հունական փողոց, 42 հասցեի տունը[3]։ Ըստ գնահատականների` այդ ժամանակ տան արժեքը 24 հազար ռուբլի էր։ Նույն շենքում բնակարաններից մեկը վարձակալել էր մադամ Ֆայը, որն այնտեղ բացել էր կանանց և մանկական զգեստների կարի արհեստանոց[2][4]։ Ըստ այլ աղբյուրների` «նորաձև արհեստանոցը» գտնվում էր այդ տանը 1892 թվականից և պատկանում էր Ի. Յ. Ֆիվիչին[3]։

1992 թվականից շենքը ճարտարապետության հուշարձան է և պահպանվում է օրենքով[1]։ 2003 թվականի դրությամբ տանը գտնվում էր «Տոպոլյոկ» մանկապարտեզը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Жилой дом». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 Гаврюшкин О. П. Г12 «По старой Греческой…» (Хроника обывательской жизни) — Т.: ООО «Издательство „Лукоморье“», 2012. — 514 с. — ISBN 5-901565-15-0
  3. 3,0 3,1 3,2 Энциклопедия Таганрога
  4. «Дом 5». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.