Տեխաս նահանգի Կապիտոլիում

Տեխաս նահանգի Կապիտոլիում (անգլ.՝ Texas State Capitol), գտնվում է Օստին (անգլ.՝ Austin) քաղաքում՝ Տեխաս նահանգի մայրաքաղաքում։ Այն պատմականորեն համարվում է Օստին քաղաքի հաշվով չորրորդ շենքը, որտեղ տեղակայված են Տեխաս նահանգի հիմնական կառավարման մարմինները՝ Ներկայացուցիչների Պալատը, Սենատը, ինչպես նաև նահանգապետի գրասենյակը։ Կապիտոլիումի դիզայնը կատարել է ճարտարապետ Էլայջա Մայերսը (անգլ.՝ Elijah E. Myers) 1881 թվականին, իսկ Կապիտոլիումը կառուցվել է 1882-1888 թվականներին։ Շինարարության ավարտից երկու տարի առաջ Էլայջա Մայերսը պաշտոնից հեռացվել է[6]։ Վերջնական փուլում շինարարությունը ղեկավարել են Գուստավ Վիլկեն (Gustav Wilke) և Ռուբեն Լինդսի Վոլկերը (Reuben Lindsay Walker):

Տեխաս նահանգի Կապիտոլիում
անգլ.՝ Texas State Capitol
Տեխաս նահանգի Կապիտոլիումը երեկոյան լուսավորության նորքո
ՏեսակՎարչական շենք
ԵրկիրԱՄՆ
ՏեղագրությունՕստին[1][2]
ՎայրՕստին
ՀասցեCongress and 11th Sts.[2] և 1100 Congress Avenue[3]
Ճարտարապետական ոճնեոռենեսանս[2] և Mediterranean Revival architecture?
Կառուցման սկիզբ1882
Հիմնադրված է1885
Բացված1888
ՃարտարապետԷլայջա Մայերս
ՃարտարագետReuben Lindsay Walker?
Կառուցման ավարտ1888
ԿարգավիճակԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ
Իրադարձություններշինարարություն[4], վերանորոգում[4], expansion?[4] և վերանորոգում[4]
Ժառանգության կարգավիճակԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ, Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[2][5] և Recorded Texas Historic Landmark?[3]
Քարտեզ
Քարտեզ
Կապիլոլիումի գլխավոր մուտքը


1993 թվականին ավարտվել է Կապիլոլումի ստորգետնյա հատվածի ընդլայնումը, որի նախագիծը արժեր 75 միլիոն դոլար։ 1970 թվականին շենքը ներառվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում, իսկ 1986 թվականին ճանաչվել է որպես ԱՄՆ-ի Ազգային պատմական հուշարձան[7][8]։

Տեխաս նահանգի Կապիտոլումի բարձրությունը կազմում է շուրջ 95 մետր, որը Վաշինգտոնի գլխավոր Կապիտոլիումից բարձր է 7 մետրով (բայց ցածր է ԱՄՆ-ի ամենաբարձր Լուիզիանա նահանգի Կապիտոլիումից)։ Շինարարության ավարտից հետո այն մեծությամբ համարվել է աշխարհի յոթերորդ շենքը։ 1888-1972 թվականներին համարվել է Օստին քաղաքի ամենաբարձր շենքը։

Պատմություն խմբագրել

Կապիտոլիումի շենքը նախագծված էր նեոռենեսանս ոճով։ Շինարարությունը ֆինանսավորվել է Տեխասի Սահմանադրության հոդվածի միջոցով (ընդունված 1876 թվականի փետրվարի 15-ին), որն այդ նպատակով թույլ է տվել նահանգին պատկանող հողերի վաճառքին[9]։ Կապիտոլիումի տարածքի համար տրամադրվել է ավելի քան 3 մլն ակր (12 000 կմ²) տարածք՝ Տեխասի հյուսիսային մասում։ Ավելի ուշ այս հողերի վրա ստեղծվեց աշխարհի խոշորագույն անասնապահական ֆերման, որը կոչվում էր XIT Ranch: Հողի գինը այլ ծախսերի հետ միասին հանգեցրեց նրան, որ շենքի ընդհանուր արժեքը կազմեց է 3,7 մլն դոլար։ Հիմնականում այն կառուցվել է բանտարկյալների և միգրանտների կողմից, որոնց ընդհանուր թիվը երբեմն հասնում էր 1000 մարդ։ Հետագայում շենքը բազմիցս վերանորոգվում է, 1955 թվականին տեղադրվել է օդափոխման կենտրոնական համակարգ, իսկ վերջին վերանորոգումը ավարտվել է 1997 թվականին։

Շենքի անկյունաքարը հիմնադրվել է 1885 թվականի մարտի 2-ին՝ Տեխասի Անկախության օրը, իսկ շենքը այցելության համար բացվել է 1888 թվականի ապրիլի 21-ին։

Ի սկզբանե նախատեսվել էր շինությունը կառուցել Օտմանվիլայի կրաքարից։ Ներկայումս այդ տեղը կոչվում է Օուկ Հիլ, որը գտնվում է մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք։ Այն բանից հետո, երբ կրաքարը սկսեց փոխել իր գույնը, որոշեցին որ նրանում շատ երկաթ կա։ Իմանալով այդ խնդրի մասին, Գրանիտի լեռների սեփականատերերը Մարբլ Ֆոլսին կից առաջարկեցին այլ որոշում և անհատույց հատկացրին անհրաժեշտ քանակությամբ վարդագույն գրանիտ[9]։ Այսպիսով, չնայած շենքի զգալի մասը կառուցված է կրաքարից, նրա մեծ մասը թաքնված է պատի ներսի հատվածներում, ինչպես նաև հիմքում։ Այդ ժամանակից վարդագույն գրանիտը օգտագործվել է Օստինի բազմաթիվ կառավարական շենքերի և նրա շրջակայքի շինարարության մեջ։

1983 թվականի փետրվար 6-ին շենքում հրդեհ բռնկվեց, կրակը փոխմարզպետի սենյակից տարածվեց, դառնալով իր հյուրերից մեկի մահվան պատճառը, իսկ հրդեհը մարելիս չորս հրշեջ և մեկ ոստիկան ստացան այրվածքներ և վնասվածքներ։ Քանի որ Կապիտոլիումիում արխիվների քանակությունը մեծ էր, կրակը շատ ուժեղ էր և սպառնում էր ոչնչացնել ամբողջ շինությունը։ Հրդեհը զգալի վնաս հասցրեց արևելյան թևին և սպառնում էր վնասել շենքի հիմնակմախքը։ Երկար ժամանակ տևեց շենքի վերականգնումը և այն ամբողջովին ավարտվեց 1993 թվականին։ Արտաքնապես շենքի վերականգնումը գրեթե նույնն էր, ինչպես որ այն եղել էր մինչև 1915 թվականը։ Սակայն վերականգնման գործընթացում շատ մեխանիկական և կառուցողական համակարգեր փոխարինվել են ավելի ժամանակակից համակարգերով։ Հաշվի առնելով հին շենքի տարածքի փոքրությանը վերականգման գործընթացում նահանգի ղեկավարությունը որոշել է, որ շենքին պետք է ավելացնել նոր թև գրասենյակների համար։ Նման կառույցի համար տրամաբանական վայր էր համարվում շենքի հրապարակի հյուսիսային կողմը։ Սակայն այդ կողմից մեծ շինության ստեղծումը կհանգեցներ հյուսիսային ճակատի ոչնչացմանը և կզբաղեցներ այն տեղը, որը մշտաբես բաց է եղել։

Արդյունքում որպեսզի պահպանվեր ճակատը և պատմական տարածքը, Կապիտոլումը ընդլայնելու համար որոշվեց ավելացնել 4 ստորգետնյա հարկ, որոնց շինարարությունը սկսվեց 1993 թվականին։ Թեև այդ ընդլայնումը կազմում է 62 000 մ², այն գրեթե չի նկատվում առաջին հարկից։ Կապիտոլիումի շենքում կան Տեխասի Հանրապետության նախագահների և Տեխասի մարզպետների դիմանկարային պատկերները։ Հարավային նախասրահում գտնվում են Սեմ Հյուսթոնի, Սթիվեն Օստինի քանդակները, որոնք պատրաստված են Էլիզավետ Նեյի կողմից։ Կառույցը նաև կարող է ծառայել որպես «շշնացով պատկերասրահ»։ Կապիտոլիումի հիմնական մասի մակերեսը 33 000 մ²՝ ավելի շատ, քան ցանկացած այլ Կապիտոլիումիում և այն զբաղեցնում է մոտավորապես 0,9 հա տարածք։ Շինարարության պահին շենքում եղել է մոտավորապես 400 տարածք և ավելի քան 900 պատուհաններ[9]։

2005 թվականին Տասնաբանյայի գրանիտե հուշարձանը Կապիտոլիումի հետ միասին գտնվում էր ԱՄՆ-ի Գերագույն դատարանի քննարկումների կենտրոնում, որտեղ փորձում էին այս հուշարձանը հայտարարել սահմանադրությանը հակասող հուշարձան։ 2005 թվականի հուլիսի վերջին դատարանը ճանաչեց, որ այն չի հակասում սահմնադրությանը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Texas Historic Sites Atlas
  3. 3,0 3,1 Texas Historic Sites Atlas
  4. 4,0 4,1 4,2 4,3 Buildings of Texas collection
  5. ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչ — 1966.
  6. Vivian Elizabeth Smyrl. «Elijah E. Myers» (HTML). Онлайн-справочник Техаса. Историческая ассоциация штата Техас. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25 января 2011-ին.
  7. «Listing of National Historic Landmarks by State: Texas» (PDF). Национальный реестр исторических мест США. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25 января 2011-ին.
  8. «Капитолий штата Техас» (HTML). Программа Национальных Исторических Памятников США. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25 января 2011-ին.
  9. 9,0 9,1 9,2 William Elton Green. «Капитолий» (HTML). Онлайн-справочник Техаса. Историческая ассосиация штата Техас. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 27 января 2011-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեխաս նահանգի Կապիտոլիում» հոդվածին։